Սան Ռեմո
Սան Ռեմո (իտալ.՝ Sanremo , լիգ.՝ Sanrémmo(ro)[1] կամ Sanreumo(ro)), առողջարանային քաղաք Իտալիայի Լիգուրիա մարզում՝ Իմպերիա գավառում՝ Իտալական Ռիվիերայում։ Զբոսաշրջային կենտրոն է։ Ընկած է երկրի մայրաքաղաք Հռոմից մոտավորապես 440 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք[2], Ջենովայից 115 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, գավառի վարչական կենտրոնից՝ Իմպերիա քաղաքից 22 կիլոմետր դեպի արևմուտք։ Զբաղեցնում է 54 կմ² մակերես։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 55 312[3], բնակչության խտությունը՝ 936 մարդ/կմ²։ Փոստային ինդեքս՝ 18038, հեռախոսային կոդ՝ +39 0184: Քաղաքի հովանավոր սուրբը Սան Ռոմոլոն է (San Romolo), որի տոնը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 13-ին։ Յուրաքանչյուր տարվա սկզբներին Սան Ռեմո քաղաքը հյուրընկալում է իտալական երգի նշանավոր փառատոնը, որի հաղթողն իրավունք է նվաճում ներկայացնելու Իտալիան երգի միջազգային Եվրատեսիլ մրցույթում։ Հիշարժան միջոցառումներից են նաև խճուղային հեծանվավազքի Միլան-Սան Ռեմո ամենամյա մրցարշավը, ծաղկի ամենամյա տոները (Սան Ռեմոյին շնորհվել է «Ծաղիկների քաղաք» պատվանունը)։
Կոմունա | |||||
---|---|---|---|---|---|
Սան Ռեմո | |||||
Sanremo | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Լիգուրիա | ||||
Գավառ | Իմպերիա | ||||
Համայնք | Իմպերիա | ||||
Մակերես | 54 կմ² | ||||
ԲԾՄ | 15 մ | ||||
Բնակչություն | 56 903 մարդ (2004) | ||||
Խտություն | 15 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Sanremesi или Sanremaschi | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0184 | ||||
Փոստային ինդեքս | 18038 | ||||
Փոստային դասիչ | 18038 | ||||
Ավտոմոբիլային կոդ | IM | ||||
Պաշտոնական կայք | comunedisanremo.it | ||||
| |||||
Ժողովրդագրություն
խմբագրելԲնակչության թվաքանակի փոփոխությունները
Անվանի սանռեմոցիներ
խմբագրել- Մարիո Բավա - կինեռոժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
- Անջելո Յակինո - ծովակալ
- Ջովաննի Ջիրոլամո Սակկերի (1667–1733) - ճիզվիտ փիլիսոփա, աստվածաբան, մաթեմատիկոս
- Տիցիանա Պինի (ծնվ. 1958) - կինոդերասանուհի
- Սոֆյա Ֆեռարի (ծնվ. 1966) - կինոդերասանուհի
Սան Ռեմոյում ապրել են
խմբագրել- Էդուարդ Ջեյմս (1907 – 1984), անգլիացի մեկենաս
- Ալֆրեդ Նոբել (1833 – 1896), շվեդ գործարար, գիտնական, մեկենաս
- Մեհմեդ VI (1861 – 1926), օսմանյան կայսրության վերջին սուլթան
- Լեսյա Ուկրաինկա - ուկրաինացի բանաստեղծուհի, արձակագիր, ուկրաինական գրականության դասական
Քույր քաղաքներ
խմբագրելՍան Ռեմոն բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[4].
Ուսումնական հաստատություններ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Նավահանգիստը
-
Ալֆրեդ Նոբելի վիլլան
-
Ormond վիլլան. ներկայումս՝ մարդու իրավունքների ինստիտուտը
-
Տեսարան պատմական կենտրոնից
-
Իտալիայում պաշտոնապես գործող չորս խաղատներից մեկը
-
Straat in het oude centrum
-
Basilika Concratedrale San Siro
-
Basilika Concratedrale San Siro
-
Kerkje ergens in San Remo
-
Ortodossa russa Chiesa Cristo Salvatore
-
Chiesa San Giuseppe
-
Chiessa di Santo Stefano
-
Chiesa Dominicana All Santo dellla Fratellanza
-
Capella Oratorio dell Immacolata Concenizione
-
Fontana
-
Faro di San Remo
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Frisoni, Gaetano [in իտալերեն] (1910). Dizionario Genovese-Italiano e Italiano-Genovese (իտալերեն). Genova: Nuova Editrice Genovese.
- ↑ Фізичні відстані та напрямки розраховані за координатами муніципалітетів
- ↑ «Демографічний баланс 2014 року та населення на 31 грудня». ISTAT. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 25 грудня 2014-ին.(իտալ.)
- ↑ AICCRE Liguria – Comuni liguri gemellati, abgerufen am 26. März 2018
- ↑ http://www.comuni-italiani.it/008/055/index.html%7Ctitolo=Comune(չաշխատող հղում) di Sanremo}}
- ↑ Site de l'ITPCG.
- ↑ Site de l'Institut professionnel public pour l'agriculture et l'environnement Domenico Aicardi Արխիվացված 2021-10-20 Wayback Machine.
- ↑ Site de l'Institut public professionnel de l'Industrie et des Artisans Guglielmo Marconi Արխիվացված 2007-09-29 Wayback Machine.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ռեմո» հոդվածին։ |