Սան Ֆեռնանդո (Տրինիդադ և Տոբագո)
- Այս հոդվածը Տրինիդադ և Տոբագոյի քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սան Ֆեռնանդո (Կադիս)։
Սան Ֆեռնանդո (անգլ.՝ San Fernando), նավահանգստային քաղաք Տրինիդադ կղզու և Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության արևմտյան ափին։ Սան Ֆեռնանդոն համարվում է Տրինիդադ և Տոբագոյի ամենահայտնի և Չագուանասից հետո երկրորդ ամենամեծ քաղաքը հանրապետությունում։ Սանդոն (քաղաքն անվանում են նաև այս կերպ) զբաղեցնում է 19 կմ² տարածք։ Հյուսիսում քաղաքը սահմանափակված է Գուարակարա գետով, հարավում՝ Օրոպուշ գետով, արևելքում՝ Սըր Սոլոմոն Հոչոյի մայրուղով, իսկ արևմուտքում՝ Պարիա ծոցով։ Նախկին թաղամասը քաղաքային կորպորացիայի կարգավիճակ է ստացել 1988 թվականի նոյեմբերի 18-ին։ Սան Ֆեռնանդոյի կարգախոսն է․ ««Sanitas Fortis»-Առողջ միջավայրում մենք ուժ կգտնենք»։ Սան Ֆեռնանդոն համարվում է Տրինիդադ և Տոբագոյի արդյունաբերական մայրաքաղաքը, քանի որ հենց այստեղ են գտնվում տնտեսության զարգացման համար կարևոր մի շարք գործարաններ, որոնցից են Պուենտ-ա-Պիեր նավթավերամշակման գործարանը, մետալուրգիական և ալյումինի մշակման գործարաններ, ինչպիսիք են Քոուվայում Փոինթ-Լիզասը, Փոինթ-Ֆորտինը և Լա Բրեան։
Բնակավայր | ||
---|---|---|
Սան Ֆեռնանդո | ||
Երկիր | Տրինիդադ և Տոբագո | |
Համայնք | Տրինիդադ և Տոբագո | |
Մակերես | 18,64 կմ² | |
ԲԾՄ | 34 մետր | |
Բնակչություն | 55 419 մարդ (2000) | |
Ժամային գոտի | ADT? | |
| ||
Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ ապագա Սան Ֆեռնանդո քաղաքը հիշատակվել է 1595 թվականին, երբ Սըր Ուոլթեր Ռելին մտել է Պարիա ծովածոց՝ էլդորադոն որոնելու համար։ Այնտեղ կար մի բնակավայր, որտեղ հնդկացիներ էին բնակեցվել։ 1687 թվականին ժամանած կապուցինները փորձել են այդ հնդկացիներին քրիստոնյա դարձնել։ 1784 թվականին ժամանել է Տրինիդադի նահանգապետ Խոսե Մարիա Չակոնը (իսպ.՝ José María Chacón), հողը բաժանել է նորաբնակների միջև, ապա սկսել է ակտիվորեն զարգացնել տարածաշրջանը։ 1792 թվականին նա հայտարարել է, որ բնակավայրը փոքր քաղաք է (անգլ.՝ town) և քաղաքն անվանակոչել է ի պատիվ Իսպանիայի Կառլ 4-րդ Ֆեռնանդո թագավորի որդու՝ Ֆերդինանդ VII-ի պատվին, որը կառավարել է հոր հրաժարականից հետո։
Քաղաքը զարգացել է որպես տիպիկ իսպանական գաղութային քաղաք՝ կենտրոնական հրապարակ, զբոսայգի, «Կառավարության տուն» (իսպ.՝ Casa Real), բանտ, եկեղեցի[1]։
1818 թվականին քաղաքն ավերվել է հանկարծահաս հրդեհի պատճառով, սակայն մինչև 1846 թվականը կառուցվել են ժամանակակից սահմանները։ 1853 թվականին դարձել է բորո[2], իսկ քաղաք՝ 1989 թվականի նոյեմբերի 18-ին[1]։
Աշխարհագրություն
խմբագրելԱրևմուտքից քաղաքի ափերը ողողում է Կարիբյան ծովի Պարիա ծոցը։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Պուենտ-ա-Պիեր քաղաքին։ Քաղաքի հյուսիսային սահմանով հոսում է Գուարակարա գետը։ Արևելքում ձգվում են Կենտրոնական լեռնաշղթայի բլուրները[2]։ Ըստ էության, քաղաքը գտնվում է երկու բլուրների՝ Սան Ֆերնանդո Հիլլի (նախկինում հայտնի էր Նապարիմա Հիլլ անունով) և Ալեքսանդր Հիլլի լանջերին։ Քաղաքի արևելյան սահմանը ձևավորում է Սըր Սոլոմոն Հոչո անունով մայրուղին։ Քաղաքից հարավ հոսում է Սիպերո գետը։
55 կմ դեպի հյուսիս գտնվում է երկրի մայրաքաղաքը՝ Պորտ-օֆ-Սփեյնը։
Կլիման
խմբագրելՍան Ֆերնանդյում մեծ տարածություններ Է զբաղեցնում հասարակածային մուսոնային կլիման, որին բնորոշ են խոնավ սեզոնը, որը ձգվում է մայիսից մինչև հունվար, և չոր սեզոնը, որը տևում է փետրվարից մինչև ապրիլ[3]։
Տնտեսություն
խմբագրելՔաղաքը առևտրի կենտրոն է Տրինիդադ կղզու հարավային հատվածում։ Տնտեսությունը հիմնված է 1300-ական թվականների սկզբին հայտնաբերված նավթի հարուստ հանքավայրերի վրա։ Սան Ֆեռնանդո քաղաքին սահմանակից Պուենտ-ա-Պիեր քաղաքում գտնվում է երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև արագ աճող արդյունաբերական գոտին, նավթաքիմիական և պողպատե գործարանները, ժամանակակից կոնտեյներային նավահանգիստը։ Քաղաքի շուրջը տեղակայված են հեղուկացված բնական գազի արտադրության մի քանի գործարաններ[2]։
Բնակչություն
խմբագրել2011 թվականի հունվարի 9-ի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում է 48 838 մարդ, որոնցից 23 791-ը տղամարդ է, 25 047-ը՝ կին։
Նախորդ մարդահամարներ
խմբագրելՎարչական բաժանումներ
խմբագրելՔաղաքը բաժանված է 21 համայնքի, որոնցից 20-ը քաղաքային են (անգլ.՝ urban community) իսկ 1-ը՝ կիսաքաղաքային։
Համայնքների ցանկ
խմբագրելՎարչական միավոր | Բնօրինակ անվանում | Տեսակ | Բնակչությունը, ըստ 2000 թվականի, մարդ | Բնակչությունը, ըստ 2011 թվականի, մարդ | Տարածքը, կմ² | Միջին խտություն, մարդ/կմ² | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
Բրոդվեյ | Broadway | քաղաքային | 519 | 441 | |||
Սիթի-Փրոփեր | City Proper | քաղաքային | 1 350 | 1 933 | |||
Կոկոլեյա գյուղ | Cocoyea Village | քաղաքային | 4 769 | 4 427 | |||
Էմբակադերե | Embacadere | քաղաքային | 1 349 | 1 536 | |||
Գրին-Ակրես | Green Acres | քաղաքային | 1 016 | 709 | |||
Գալֆ-Վյու | Gulf View | քաղաքային | 2 966 | 2 576 | |||
Արևելյան Լես Էֆորթս | Les Efforts East | քաղաքային | 1 093 | 845 | |||
Արևմտյան Լես Էֆորթս | Les Efforts West | քաղաքային | 2 032 | 1 587 | |||
Ցածր Հիլլ-Սայդ | Lower Hill Side | քաղաքային | 1 920 | 1 089 | |||
Մարաբելլա | Marabella | քաղաքային | 10 317 | 9 81 | |||
Մարաջ Լանդս | Maraj Lands | քաղաքային | 1 170 | 972 | |||
Մոն Րեփոս | Mon Repos | քաղաքային | 1 981 | 1 920 | |||
Նավետ գյուղ | Navet Village | քաղաքային | 335 | 239 | |||
Փարադայզ | Paradise | քաղաքային | 1 916 | 1 582 | |||
Փլեզանտվիլ | Pleasantville | քաղաքային | 5 201 | 6 717 | |||
Սուրբ Ջոզեֆի գյուղ | St. Joseph Village | քաղաքային | 1 754 | 1 751 | |||
Տարուբա | Tarouba | քաղաքային | 1 263 | 2 583 | |||
Յունիոն Պարկ | Union Park | քաղաքային | 2 193 | 2 698 | |||
Յունիոն գյուղ | Union Village | կիսաքաղաքային | 506 | 509 | |||
Վիկտորիա գյուղ | Victoria Village | քաղաքային | 468 | 427 | |||
Վիստաբելա | Vistabella | քաղաքային | 4 666 | 4 442 |
Քաղաքային ենթակառուցվածքներ
խմբագրել- Մենի Ռամջոնի անվան մարզադաշտ՝ տասը հազար մարդ տարողությամբ
- «Սքիներ Պարկ» մարզադաշտ՝ հինգ հազար մարդ տարողությամբ
- Հեծանվահրապարակ՝ «Սքիներ Պարկ»-ի բաց երկնքի տակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Government of the Republic of Trinidad and Tobago: San Fernando Արխիվացված 2020-07-23 Wayback Machine (անգլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Britannica: San Fernando (անգլ.)
- ↑ «Trinidad and Tobago (Climate Data > Historical)». The World Bank Group. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Regions of Trinidad and Tobago (անգլ.)
- ↑ San Fernando. Urban Community in Trinidad and Tobago Central Statistical Office, Trinidad and Tobago
Արտաքին հղումներ
խմբագրելSan Fernando travel guide from Wikivoyage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆեռնանդո (Տրինիդադ և Տոբագո)» հոդվածին։ |