Սառա Ժիրոդո
Սառա Ժիրոդո (ֆր.՝ Sara Giraudeau, օգոստոսի 1, 1985[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի։
Սառա Ժիրոդո ֆր.՝ Sara Giraudeau | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1985[1][2][3][…] (39 տարեկան) |
Ծննդավայր | Բուլոն Բիյանկուր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Բերնար Ժիրոդո, մայր՝ Աննի Դյուպրե |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՍառա Ժիրոդոն ծնվել է 1985 թվականի օգոստոսի 1-ին ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի Բուլոն Բիանկուր կոմունայում։ Նրա հայրը հայտնի դերասան, ռեժիսոր և գրող Բերնար Ժիրոդոն է, իսկ մայրը՝ հայտնի դերասան Աննի Դյուպրեն։ Սառայի ծնողները ամուսնալուծվել են, երբ Սառա Ժիրոդոն փոքր է եղել, որից հետո նա հազվադեպ էր հանդիպում հոր հետ։ Ջերմ հարաբերությունները հոր հետ կրկին վերսկսվել 2000 թվականից, երբ Բերնարի մոտ հայտնաբերվեց քաղցկեղ։ Մանուկ հասակում Սառան երազում էր անասնաբույժ դառնալու մասին, սակայն հետո հասկացավ, որ դա անհնարին է, քանի որ դպրոցում վատ առաջադիմություն ուներ։ Սակայն, արդյունքում, նա դպրոցն ավարտում է գերազանցությամբ։ 17 տարեկանում Սառան սկսեց այցելել Ժան Պերիմոնիի դերասանական կուրսերին՝ գերազանցությամբ հանձնելով ընդունելության քննությունները[9]։
1996 թվականին Սառա Ժիրոդոն առաջին անգամ հայտնվեց էկրանին՝ խաղալով Թիերի Ֆրեմոնի հետ «Գետի քմահաճույքները» արկածային ֆիլմում, որի ռեժիսորը Սառայի հայրն էր[10]։ Այնուհետև խաղաց «Իմոջեն ՄակՔարթերի» (2010), «Գեղեցկուհին և հրեշը» (2014), «Ռոզալի բլում» (2015), «Արքան, Սկյուռը և Լորտուն» սերիալում և այլ ժապավեններում։
2007 թվականին Սառա Ժիրոդոն ստացել է «Մոլիեր» մրցանակը՝ «Թատերական հայտնություն» անվանակարգում և թատերական Ռեմյու մրցանակ՝ նույն անվանակարգում։
2015-2016 թվականներին Ժիրոդոն խաղաց Մարինա Լուիազոյի դերը ռեյտինգային «Բյուրո» լրտեսային հեռուստասերիալում, որտեղ՝ նկարահանման տաղավարում նրա գործընկերներից մեկը Մատիո Կասովիցն էր։
2017 թվականին էկրան բարձրացավ Յուբեր Շարուելի դեբյուտային լիամետրաժ կինոնկարը՝ «Մանր ֆերմերը», որտեղ Սառա Ժիրոդոն Սվան Առլոյի հետ գլխավոր դերերից մեկը խաղաց։ 2018 թվականին այս ֆիլմը դերասանուհուն բերեց Ֆրանսիայի ազգային կինոմրցանակ՝ «Սեզար»՝ որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»[11][12]։
Անձնական կյանք
խմբագրել2010 թվականին Սառա Ժիրոդոն ամուսնացավ դերասան Սիմոն Գուբերտի հետ։ 2011 թվականի մայիսի 22-ին ծնվեց նրանց դուստը՝ Մոնան, իսկ 2016 թվականի հունիսի 28-ին՝ երկրորդ դուստրը[13]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996 | ֆ | Գետի քմահաճույքները | Les Caprices d'un fleuve | փոքրիկ լեդի |
2008 | հֆ | - | Marie et Madeleine | Ժոզի |
2008 | հֆ | Մուրճ-ձկները | Les poissons marteaux | Էլլա |
2009 | հֆ | - | L'évasion | Ջուլիա |
2010 | ս | Թագավորը, սկյուռն ու լորտուն | Le roi, l'écureuil et la couleuvre | Մարի-Մադլեն |
2010 | ֆ | Իմոջեն ՄակՔարթերի | Imogène McCarthery | Նենինս Նանկեթ |
2010 | հֆ | Կոլոմբա | Colombe | Կոլոմբա |
2010 | կֆ | Ցնորամիտ աղջկա հիշողությունները | Mémoires d'une jeune fille dérangée | Լոլա |
2013 | ֆ | Բուլը և Բիլլը | Boule & Bill | Քարոլինա |
2013 | ֆ | Դենի | Denis | Նատալի |
2014 | հֆ | Գեղեցկուհին և հրեշը | La belle et la bête | Կլոտիլդա |
2015 | հֆ | Կրակոցներ | Les fusillés | Մարգարիտա |
2015 | ս | Բյուրո | Le Bureau des Légendes | Մարինա Լուազո |
2015 | ֆ | Հիմարություններ | Les bêtises | Սոնյա |
2015 | ֆ | Ռոզալի Բլյում | Rosalie Blum | Սեսիլ |
2016 | ֆ | Վանդեուր | Vendeur | Քլոե |
2016 | ֆ | Ամուսնալուծություն ֆրանսիական ձևով | Papa ou maman 2 | Բենեդիկա |
2017 | ֆ | Մանր ֆերմեր | Petit paysan | Պասկալ Շավանժ |
2018 | ֆ | Թարգմանիչներ | Les Traducteurs | |
2018 | ֆ | Իմ թափանցիկ սիրտը | Et mon coeur transparent | Մարի-Մարի |
2019 | ֆ | Ընկերների ընկերները | Les amis des amis | Քոլին |
Ճանաչում
խմբագրելՍառա Ժիրոդոյի մրցանակներն ու նոմինացիաները[14] | |||
---|---|---|---|
Տարեթիվ | Բաժին | Ֆիլմ | Ցուցանիշ |
Միջազգային կինոփառատոն Լյուշոնիում | |||
2009 | Լավագույն դերասան | Մուրճ-ձկները | Պարգևատրում |
«Լյումեր» կինոմրցանակ | |||
2016 | Խոստումնալից դերասանուհի | Հիմարություններ | Առաջադրված |
«Սեզար» կինոմրցանակ | |||
2016 | Ամենահեռանկարային դերասանուհի | Անհեթեթություն | Առաջադրված |
2018 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Մանր ֆերմեր | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ https://www.nouvelobs.com/culture/20070515.OBS7180/la-21eme-nuit-des-molieres-sacre-le-theatre-public.html
- ↑ PALMARÈS 2018 - 43 ÈME CÉRÉMONIE DES CÉSAR
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-ete-2018
- ↑ https://filmfrancophone.fr/fr/festival/palmares
- ↑ https://tpa.fr/actualite-theatre-paris/les-laureats-des-molieres-2023-recompenses-lors-de-la-34eme-nuit-des-molieres-839.html
- ↑ Sara Giraudeau : La naissance de ma fille a atténué ma douleur (fr). le site Pure People.com. 30 mai 2012. Процитовано 15 mai 2016.Կաղապար:Cite web/fr
- ↑ Sara Giraudeau (biographie) (fr). Première.fr. Процитовано 9 mai 2016.Կաղապար:Cite web/fr.
- ↑ «13 César nominations for BPM (Beats Per Minute) and See You up There». Cineuropa. 31 січня 2018. Վերցված է 22.02.2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ «43e cérémonie des César : Le triomphe de « 120 battements par minute »». Le Point.fr (фр.). 2.03.2018. Վերցված է 3.03.2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Sara Giraudeau, maman pour la deuxième fois. Процитовано 2016-07-24.Կաղապար:Cite web/fr
- ↑ Сари Жиродо (անգլ.) Internet Movie Database կայքում(англ.) на сайте Internet Movie Database
Արտաքին հղումներ
խմբագրել- Սառա Ժիրոդո Internet Movie Database կայքում
- Sara Giraudeau op Allociné (Ֆրանսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Ժիրոդո» հոդվածին։ |