Սարայ
Սարայ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մահմուդիի գավառում։ Գտնվում էր Վանից հյուսիս–արևելք՝ Արճակ գետի վերին հոսանքի շրջանում։
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Սարայ | ||
Սարայ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Երկրամաս | Մահմուդիի գավառ | |
Մակերես | 872 կմ² | |
ԲԾՄ | 2095 մետր | |
Բնակչություն | 20 949 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Բնակչություն
խմբագրելՄահմուդիի բնակչության մեջ մեծամասնություն էին կազմում ասորիները (XX դարի սկզբին՝ 105 տուն)։ Կային նաև հայեր, քրդեր, թուրքեր։
Տնտեսություն
խմբագրելԲնակիչները զբաղվում էին արհեստներով, առևտրով, մասամբ՝ հողագործությամբ և անասնպահությամբ։
Պատմություն
խմբագրել1880-ական թվականների սկզբից նոր ձևավորված Մահմուդիե կազայի (հայկական աղբյուրներում՝ Մահմռան կամ Ներքին Խոշաբ) կենտրոնը։ 20-րդ դարասկզբի հայկական աղյբուրներում հիշատակվում է որպես Մահմուդիի գավառի Սարայ ավան անունով գյուղ։ Այժմ այն Վանի մարզի Սարայի շրջանի Սարայ քաղաքն է։
1914–1915 թվականներին բնակավայրն ավերվեց։ Հայ և ասորի բնակչությունը կոտորվեց, մասամբ գաղթեց Արևելյան Հայաստան[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի սովետական հանրագիտարան», հտ 10, էջ 212
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 212)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարայ» հոդվածին։ |