Մուհամմադ Սայիդ, առավել հայտնի է որպես Սարմադ Քաշանի կամ ավելի կարճ Սարմադ (պարսկ․՝سرمد کاشانی), հայկական ծագումով պարսիկ միստիկ, բանաստեղծ և սուրբ, ով ճանապարհորդել է և Հնդկական ենթամայրցամաքը դարձրել է իր մշտական բնակավայրը 17-րդ դարի ընթացքում։ Ոմանք նրան վերագրում են հրեական ծագում, ոմանք պնդում են, որ ուրացել է իր կրոնը իսլամ ընդունելու համար։ Իսկ մյուսներն էլ ասում են, որ նա նույնիսկ մեկ անգամ էլ փոխել է իր կրոնը հինդուիզմի[2]։ Անկախ ամեն ինչից, սկզբնաղբյուրները վկայում են Սարմադի հայկական արմատների մասին։ Սարմադն իր պոեզիայում ինքն իրեն նկարագրում է որպես սուֆիական, հինդուական քահանա, բուդդիստ միաբան, ռաբբի, աթեիստ և մուսուլման։ Քանզի նա հայտնի էր նրանով, որ հեգնում էր այդ օրերի նշանակալից կրոններին, ինչպես նաև նրանով, որ գրում էր քառյակներ՝ հաստատելով իր կրոնական ինքնությունը, ժամանակակից գիտնականությունը առանձնացված է մնում Սարմադի ոչ հստակ կրոնական պատկանելությունից[3]։ Այս կրոնական հայացքների և անհավանական հայտարարությունների համար Սարմադը դասվում է պարադոքսալ սուֆիականների շարքերին։

Սարմադ Քաշանի
պարս.՝ سرمد کاشانی
Ծնվել էմոտ 1590[1]
ԾննդավայրՀայկական լեռնաշխարհ
Մահացել է1661
Մահվան վայրOld Delhi, Դելի, Մեծ Մողոլների կայսրություն
ԳերեզմանCentral Delhi district
ՔաղաքացիությունԻրան
Մայրենի լեզուպարսկերեն
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունբանաստեղծ, վաճառական, թարգմանիչ և գրող
Սարմադ Քաշանին և արքայազն Դարա Շիկոհը

Կենսագրություն

խմբագրել

Վաղ կյանք

խմբագրել

Սարմադը ծնվել է Հայաստանում 1590-ական թվականներին պարսկախոս հայ առևտրականների ընտանիքում[4]։

Ճանապարհորդությունները Մուղալ կայսրություն

խմբագրել

Լսելով, որ արվեստի թանկարժեք գործերը Հնդկաստանում բարձր գներով վաճառվում էին՝ Սարմադը հավաքեց իր գործերը և ուղևորվեց Մուղալ կայսրություն, որտեղ նա մտադրվել էր վաճառել այդ աշխատանքները։ Մեկնելով Թհաթա (ներկայումս՝ Սինդ, Պակիստան)՝ նա մտերմանում է մի տղայի հետ, որի անունն էր Աբհայի Չանդ, ում Սարմադը ուսուցանեց պարսից և հրեական կրոնը։ Այս ժամանակահատվածում նա թողեց իր հարստությունը, երկարեցրեց իր մազերը, դադարեց կտրել իր եղունգները, սկսեց թափառել քաղաքի փողոցներում և կայսեր արքունիքում որպես մերկ ֆակիր[5]։ Երկուսն էլ տեղափոխվեցին սկզբում Լահոր, այնուհետև՝ Հայդարաբադ և վերջապես՝ Դելի։

Կյանքը Դելիում

խմբագրել

Իր ընկերոջ հետ ճանապարհորդելու ընթացում Սարմադը կարճ ժամանակամիջոցում ձեռք է բերում ճանաչված բանաստեղծի և միստիկի հեղինակությունը։ Այդ ժամանակ էլ Մուղալի թագաժառանգ Դարա Շիկոհը հրավիրում է Սարմադին իր հոր դատարան։ Հանդիպման ժամանակ Սարմադը այնքան խորը տպավորություն էր թողել թագաժառանգի վրա, որ նա խոստացել էր դառնալ Սարմադի հետևորդը։

Սարմադը հիանալի տիրապետում էր պարսկերենին, ինչը շատ կարևոր էր վաճառականի գործի համար, և իր աշխատանքի մեծ մասը այդ լեզվով էր[3]։

Իր եղբոր՝ Դարա Շիկոհի հետ գահաժառանգման պայքարում Աուրանագզեբը (1658-1707 թթ.) հաղթանակ տանելուց հետո սպանում է իր եղբայր-հակառակորդին և բարձրանում է կայսերական գահին։ Արդյունքում՝ Սարմադը ձերբակալվում և մեղադրվում է աղանդավորության մեջ։ Իսկ ապա՝ գլխատվում 1661 թ․[6][7]։ Նրա գերեզմանը գտնվում է Ջամա Մասյիդի մոտ Դեհլիում, Հնդկաստան։ Աուրանգզեբը հրամայեց իր մոլլաներին հարցնել Սարմադից, թե ինչու նա կրկնեց Կալիմայի միայն առաջին կեսը՝ «Չկա Աստված բացի Աստծուց» և հրամայեց նրան արտասանել երկրորդ մասը «Մուհամմադն է նրա վերջին մարգարեն»։ Նա դրան պատասխանեց, որ «Ես դեռևս լի եմ բացասական լիցքերով։ Ինչու՞ պետք է ստեմ»։ Այսպես նա դրոշմեց իր մահվան վճիռը։ Ալի Խան-Ռազին՝ Աուրանգզեբի դատարանի ժամանակագիրը, ներկա էր այդ մահապատժին։ Նա պատմում է որոշ միստիկ բանաստեղծություններ, որոնք արտասանվել են այդ մահապատժի ժամանակ։ Մոլլաներն ասում են, որ Ահմեդը գնաց դրախտ, իսկ Սարմադն ասում էր դրախտը իջավ Ահմեդի վրա։

  Աղմուկ-աղաղակ էր։ Մենք բացեցինք մեր աչքերը հավերժական քնից։ Տեսնելով, որ չարության գիշերը դիմացավ, մենք կրկին քնեցինք։  

Մաուլանա Ազադ և Սարմադ

խմբագրել

Մոլանա Աբուլ Քալամ Ազադը Հնդկական անկախության շարժման մեջ ընդգրկված առաջատար քաղաքական դեմքերից է, ով իր մտքեր ազատությամբ և արտահայտմամբ իրեն համեմատել է Սարմադի հետ[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.apnaorg.com/columns/majid/col2.html
  2. For discussion on his religious identity, see: Katz (2000).
  3. 3,0 3,1 For some examples of his poetry, see: Poetry Chaikhana Sarmad: Poems and Biography Արխիվացված 2009-04-18 Wayback Machine.
  4. See mainly: Katz (2000) 148-151. But also: Sarmad the Armenian and Dara Shikoh; Khaleej Times Online - The Armenian Diaspora: History as horror and survival Արխիվացված 2012-09-16 Wayback Machine.
  5. See the account here Արխիվացված 2009-04-18 Wayback Machine.
  6. For the motivations behind his trial as well as a detailed explanation of proceedings, see: Katz (2000) 151-153.
  7. Cook 2007.
  8. Votary of freedom - Maulana Abul Kalam Azad and Sarmad by V. N. Datta, Tribune India, October 7, 2007

Գրականություն

խմբագրել
  • Cook, D. (2007) Martyrdom in Islam (Cambridge) ISBN 9780521850407.
  • Tr. by Syeda Sayidain Hameed (1991). «The Rubaiyat of Sarmad» (PDF). Indian Council for Cultural Relations.
  • Ezekial, I.A. (1966) Sarmad: Jewish Saint of India (Beas) ASIN B0006EXYM6.
  • Gupta, M.G. (2000) Sarmad the Saint: Life and Works (Agra) ISBN 81-85532-32-X.
  • Katz, N. (2000) The Identity of a Mystic: The Case of Sa'id Sarmad, a Jewish-Yogi-Sufi Courtier of the Mughals in։ Numen 47։ 142-160.
  • Schimmel, A. And Muhammad Is His Messenger: The Veneration Of the Prophet In Islamic Piety (Chapel Hill & London).

Արտաքին հղումներ

խմբագրել