Սար Սարգսյան
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
Սարիբեկ Էդուարդի Սարգսյան (բեմական անուն՝ Սար Սարգսյան, մարտի 19, 1981, Հադրութ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), հայ բարիտոն։
Սարիբեկ Էդուարդի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Հադրութ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երգիչ |
Կայք | sarsargsyan.com |
Saribek Sargsyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1981 թ. մարտի 19-ին Արցախի Հադրութ քաղաքում[1][2][3]։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում։ 2002 թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը (Սվետլանա Աղաջանյանի դասարան)։ 2007 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը` (պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարան)։ 2008 թ. ավարտել է Երևանի պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար` Ս. Կոլոսարյան)[4]։
Սար Սարգսյանը մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ` Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում, Իտալիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում, Չինաստանում, Լիտվայում, Իսպանիայում, Հունաստանում և այլուր։ Մենահամերգային ելույթներով մասնակցել է «Պոլոնիա Կանտանս» և «ԱրտՊարկ» արվեստի փառատոններին (Լեհաստան 2016, 2017)։ Որպես մեներգիչ համագործակցել է՝ Արցախի պետական «Վարարակն» (Դրժ. Ն. Գրիգորյան), «Մռակած» (Դրժ. Մ. Մեսրոպյան) և Շուշիի «Վարանդա» (Դրժ. Զ. Քեշիշյան) երգչախմբերի հետ, ինչպես նաև՝ Արցախի պետական կամերային նվագախմբի հետ (Դրժ. Գ. Մուրադյան)[5]։
2012 թ. լույս է տեսել Սար Սարգսյանի անդրանիկ «Կարոտ» ձայնասկավառակը[6][7][8][9]։ Թողարկել է 2 տեսահոլովակ՝ հիմնված Ռոմանոս Մելիքյանի «Վարդ» (2010 թ.) և Վաղարշակ Կոտոյանի «Ինչպես երազ» (2011 թ.) երգերի հիման վրա (ռեժիսոր Արտյոմ Հակոբյան)։
Սար Սարգսյանը «Vistula Sounds» միջազգային վոկալ մրցույթ-փառատոնի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է (Չեխոչինեկ, Լեհաստան)։
Սար Սարգսյանի երգացանկում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ակադեմիական ելույթներին զուգահեռ համերգային գործունեություն է ծավալում նաև էստրադային ժանրում[10][11][12][13]։
Միջազգային վոկալ մրցույթների ժյուրիի անդամ է։
2017 թ.-ից ապրում է Լեհաստանում։
Մրցանակներ
խմբագրել- «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր է (Հայաստան, 2012 թ.)
- «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դիպլոմակիր է (Հայաստան, 2014 թ.)
- Վիկտորիա» 3-րդ վոկալ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր է (Լեհաստան, 2014 թ.)
- «Աբանիկո» 4-րդ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր է (Բուլղարիա, 2015 թ.)
- «Խորուս Ինսայդ սամմեր» 18-րդ միջազգային մրցույթ-փառատոնի գավաթակիր ու ոսկե մեդալակիր (Իտալիա, 2015 թ.)
- «Խորուս Ինսայդ Քրոաթիա» 19-րդ միջազգային մրցույթ-փառատոնի «Գրան Պրի» մրցանակակիր ու ոսկե մեդալակիր (Խորվաթիա, 2015 թ.)
- «Կաունաս Թալենթ» երիտասարդ տաղանդների 15-րդ միջազգային վոկալ մրցույթի «Կլասիկա» անվանակարգի հաղթող (Լիտվա, 2015 թ.)
- «Գրան Ֆիեստա» արվեստի միջազգային մրցույթի «Գրան Պրի» և «Առաջին» մրցանակակիր (Իսպանիա, 2016 թ.)
- «Մյուզիք Լիգ Թալենթ» վոկալ միջազգային մրցույթի «Առաջին» մրցանակակիր (Լիտվա, 2016 թ.)
- Արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության հավաստագրերին՝ «Իմ Հայաստան» (2012 թ., 2016 թ.) և «Կոմիտաս Վարդապետ» (2013 թ.) համահայկական փառատոններին մասնակցելու համար (Հայաստան)
- «Սոֆիա Գրան Պրի» վոկալ միջազգային մրցույթի «Առաջին» մրցանակակիր (Բուլղարիա, 2017 թ.)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Սարգսյան Սար — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Саркисян Сар — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Zarkfoundation - Սար Սարգսյան». zarkfoundation.com.
- ↑ «Սար Սարգսյան». Armen Abisoghomyan. 2014 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Ginosyan, David. «Սարիբեկ Սարգսյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը | Orer News Site». orer.eu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ AZAD-HYE. «Azad-Hye Middle East Armenian Portal (Sar Sargsyan: We must save the old Armenian songs from oblivion)». www.azad-hye.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Saribek Sargsyan's first CD presentation». Hayern Aysor (բրիտանական անգլերեն). 2013 թ․ ապրիլի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններն ամփոփվել են արցախցի երգիչ Սար Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակում». armenpress.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Sar Sargsyan». SoundCloud (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «SAR SARGSYAN /baritone/». YouTube. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Սար Սարգսյան (Արցախ)». «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Մոսկվայում թողարկվել է «Կարոտը»». hraparak.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
Հղումներ
խմբագրել- https://www.facebook.com/SarSargsyan/
- http://fiestalonia.net/media-en/sar-sargsyan/attachment/sar-sargsyan/
- http://asbarez.com/144215/artsakh-singer-wins-grand-prize-in-international-contest/
- http://nkr-news.com/arcakh/karabahskij-pevets-sar-sarkisyan-prinyal-uchastie-v-yubilejnom-vechere-k-80-letiyu-izvestnoj-pevitsy-anny-german-v-varshave.html Արխիվացված 2017-06-30 Wayback Machine
- http://newsarmenia.am/news/nagorno_karabakh/karabakhskiy-pevets-zavoeval-gran-pri-na-konkurse-mezhdunarodnogo-iskusstva-v-ispanii/
- http://www.golosarmenii.am/article/41501/s-flagami-armenii-i-arcaxa
- http://kanepyan.ru/sar-sarkisyan-v-spyurke-menya-prinimayut/ Արխիվացված 2017-09-03 Wayback Machine
- http://www.ankakh.com/article/15796/%E2%80%8Bartsakhtsi-baritvonemidjazgayin-mrtsuythi-%C2%ABgran-pri%C2%BB-mrtsanakakir(չաշխատող հղում)
- http://www.slaq.am/arm/news/128070/ Արխիվացված 2017-09-03 Wayback Machine
- http://www.radiopolsha.pl/6/42/Tematy/138684
- http://armenianchurch.ge/en/news/34-news/388-saribek-sargsyan Արխիվացված 2017-09-03 Wayback Machine
- https://armenpress.am/arm/news/712015/
- https://youngartsakh.am/generation/2017/4/3/--1 Արխիվացված 2019-08-11 Wayback Machine