Սեչենյիի շղթայակապ կամուրջ
Սեչենյիի շղթայակապ կամուրջ (հունգ.՝ Széchenyi lánchíd, ժողովրդական անունը և նախկին պաշտոնական անունը մինչև 1915 թվական՝ հունգ.՝ Lánchíd (Շղթայակապ կամուրջ), կախովի, շղթայակապ կամուրջ է Հունգարիայում, Դանուբ գետի վրա, որը կապում է երկու պատմական քաղաքներ՝ Բուդան և Պեշտը։ Գործարկվել է 1849 թվականի նոյեմբերի 20-ին, կամրջի երկարությունը 375 մետր է, լայնությունը 12,5 մետր իսկ քաշը 2,000 տոննա։ Կամրջի ծախսերը կազմել է 6.575 միլիոն ֆորինց (4,4 միլիոն դոլլար)։
Սեչենյիի շղթայակապ կամուրջ Széchenyi lánchíd | |
---|---|
Անունով | Իշտվան Սեչենյի |
Երկիր | Հունգարիա[1] |
Տեղանք | Բուդապեշտ |
Տեսակ | շղթայաձև կամուպջ և ճանապարհային կամուրջ |
Նյութ | քար և երկաթ |
Հատում է | Դանուբ |
Ճարտարապետ | Ուիլյամ Թիերնի Քլարկ[2] |
Ճարտարագետ | Վիլյամ Թերնեյ Քլարկ, Ադամ Քլարկ |
Կառուցող | Իշտվան Սեչենյի |
Հիմնական թռիչք | 202 մ |
Երկարություն | 375 մ |
Լայնություն | 12,5 մետր |
Երթևեկելի գծերի քանակ | 2 |
Բացման տարեթիվ | 1849 |
Ժառանգության կարգավիճակ | historic monument of Hungary?[3] |
Կամրջի բարձրությունը 202 մետր է որը աշխարհում համարվում է ամենաբարձրներից։
Ամառային ամիսների որոշ ազատ օրերին հատուկ առիթներով մեքենաների երթևեկությունը փակվում է, փոխարենը ճանապարհը բացվում է հետիոտների համար։
Պատմություն
խմբագրելԿամրջի հեղինակը եղել է անգլիացի ճարտարագետ Վիլյան Թերնեյ Քլարկը իսկ 1939 թվականին կամրջի կառուցումը նախաձեռնել է Իշտվան Սեչենյին, նույն թվականին շինարարությունը վերահսկել է շոտլանդացի ճարտարագետ Ադամ Քլարկը։ Կամրջի կառուցումը զգալի չափով ֆինանսավորել է հույն վաճառական Գեորգիս Սինասը
Կամուրջը բացվեց 1949 թվականի նոյեմբերի 20-ին, և այն դարձավ առաջին մշտական կամուրջը Բուդապեշտում։ Այդ ժամանակ կամուրջը եղել է խոշորագույններից աշխարհում։ 1852 թվականին կամուրջը ենթարկվել է որոշակի փոփոխության՝ քանդակագործ Յանոշ Մարշալը կամրջի վրա ավելացրել է 4 հսկա առյուծե քանդակներ։
1915 թվականին կամուրջը հիմնովին վերանորոգվեց, փայտե մասերին փոխարինեց երկաթե և պողպատե մասեր։ Այնուհետև Բուդապեշտի գրավման ընթացքում կամուրջը պայթեցվեց գերմանական բանակի կողմից, և խնդիր առաջացավ կրկին վերանորոգել կամուրջը, որը ավարտվեց 1949 թվականին։ Կամրջի երթևեկությունը վերասկսվեց 1949 թվականի նոյեմբերի 20-ին՝ կամրջի բացումից ուղիղ հարյուր տարի անց։
1957 թվականին կամուրջը լուսավորվեց էլեկտրական լույսերով։
Հեռուստատեսություն
խմբագրել- 2002-ին կամուրջը նկարահանվել է Ես լրտես եմ ֆիլմում։
- 2010-ին կամուրջը նկարահանվել է Քեթի Փերրիի Firework տեսահոլովակում
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://structurae.net/persons/william-thierney-clark
- ↑ műemlékem.hu
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |