Սերգեյ Բալասանյան
հայ երկրաբան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալասանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Բալասանյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Իշխանի Բալասանյան (1925, սեպտեմբերի 25, գյուղ Քյաթուկ, ԼՂՀ Ասկերանի շրջան - 2003, հոկտեմբերի 3, Երևան), երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)։
Սերգեյ Բալասանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1925[1][2] Քյաթուկ[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 3, 2003[3] (78 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | երկրաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950)[1] |
Կոչում | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1][2] |
Գիտական աստիճան | պրոֆեսոր[1][2] (1964) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրել1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1962-1965 թվականներին եղել է երկրաբանական ֆակուլտետի դեկան, 1963-1998 թվականներին՝ հանքաբանության և ապարագիտության ամբիոնի վարիչ, 1998 թվականից՝ պատվավոր վարիչ[4]։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ (1999)
Աշխատանքներ
խմբագրելԱշխատանքները վերաբերում են մագմայական ապարների ապարագիտության և երկրաքիմիայի տես. հարցերին, մագմատիզմի զարգացման օրինաչափություններին։
Հեղինակ է «Երկրաքիմիա» (1990) ուսումնական ձեռնարկի։
Երկեր
խմբագրել- Հանքաբանություն, Ե., 1981:
- Основные черты магматизма Армении, Е., 1967.
- Магматические формации Армянской ССР, Е., 1975.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 454.
- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=585
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Բալասանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 227)։ |