Սերգեյ Բելյավսկի
Սերգեյ Բելյավսկի (ռուս.՝ Сергей Иванович Белявский, դեկտեմբերի 7, 1883[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 13, 1953[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային աստղագետ, աշխատել է Պուլկովոյի և Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարաններում։
Սերգեյ Բելյավսկի Сергей Белявский | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1883[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1953[2] (69 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Pulkovo Observatory cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | աստղագետ և աստերոիդներ հայտնագործող |
Հաստատություն(ներ) | Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Պարգևներ | |
Sergey Ivanovich Belyavskiy Վիքիպահեստում |
1909-1925 թվականներին ղեկավարել է Սեմեիզի աստղադիտարանը, իսկ 1937-1944 թվականներին՝ Պուլկովյան աստղադիտարանը։ Հանդիսանում էր ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
Մասնագիտանում էր աստղալուսաչափության, աստղաչափության և փոփոխական աստղերի հետազոտություններում։ Հայտնաբերել է Բելյավսկու գիսաստղը, 36 աստերոիդ (որոնցից մեկը, (1074) Բելյավսկիան, անվանվել է նրա պատվին) և ավելին քան 250 փոփոխական աստղ։
Կազմել է «2777 աստղերի լուսանկարչական մեծությունների կատալոգը» (1915) և «11322 աստղերի աստղաչափական կատալոգը» (1947)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Sergey_Belyavsky
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Белявский Сергей Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Բելյավսկի» հոդվածին։ |