Սերգեյ Դանիելյան (դերասան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Դանիելի Դանիելյան (նոյեմբերի 8, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հաղորդավար։ Հիմնականում հանդես է գալիս հումորային ժանրում[1]։ Զբաղվում է քաղաքական երգիծանքով, «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) կուսակցության համահիմնադիրը[2]։
Սերգեյ Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և հաղորդավար |
Ժանրեր | հումորային |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Դանիելյանը ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 8-ին Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմագիտական բաժնում։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։ 1982-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում[1]։
Գործունեություն
խմբագրել1994 թվականից որպես դերասան աշխատել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում, ապա Փոսի թատրոնում։ 1995 թվականից աշխատել է Երևանի «Գոյ» թատրոն-լաբորատորիայում՝ նախ որպես բեմի բանվոր, ապա դերասան։ Նույն թվականից աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար, հումորիստ։ 1998 թվականին ռեժիսոր Միքայել Վաթինյանի հետ հիմնել է «ԻՕ» էքսպերիմենտալ մնջախաղի թատրոնը, որտեղ հեղինակել է մի շարք ներկայացումներ։ 2005 թվականից աշխատում է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում՝ որպես դերասան[1]։
Խաղացած դերեր
խմբագրելՍերգեյ Դանիելյանը խաղացել է դրամատիկական և մնջախաղային բազմաթիվ դերեր։ Նրա խաղացած ներկայացումներից են՝ Միշել դե Գերդերդորիդ «Ռնգեղջյուր», Վիլյամ Սարոյան «Օպերա-օպերա», Մոլիեր «Դոն Ժուան», Ժան Անույ «Նվագախումբ» և այլն։ Հանդես է եկել նաև մոնոներկայացումներում, այդ թվում՝ «Ճամպրուկ», «Սերյոժիկ», «Շարքային Դանիելյան», «Խանգարող հանգամանք» և այլն։
2006 թվականից համագործակցել է «Շանթ» հեռուստաընկերության հետ մի շարք նախագծերի շրջանակներում՝ «Իմ անունն է», «Պարահանդես», «Առավոտը Շանթում» (Անահիտ Կիրակոսյանի և Անի Ահարոնյանի հետ), «Ջեմիկը», «Վերվարածները», «Բանակում», «Անուղելիները» և այլն, նկարահանվել է նաև «Երևան ջան», «Հրաժեշտ», «Lovember», «Մայակ», «Իբրև սկիզբ», «В Россию за любовью», «Վճար», «Սկոչ և վիսկի» ֆիլմերում[1]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2016 թվականին Սերգեյ Դանիելյանը լրագրող Արման Սուլեյմանյանի հետ համատեղ ստեղծել է «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) կուսակցությունը։ Դրա նպատակն է մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր ընտրություններին։ Կուսակցության գործունեությունը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքով[2]։
Մրցանակներ
խմբագրել2004 թվականին «Իոցարտ» մոնոներկայացման համար Սերբիայի Մոնոներկայացումների և մնջախաղի փառատոնի ժամանակ արժանացել է Գրան Պրի մրցանակի[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 2,0 2,1 https://qaqparty.wordpress.com/2016/12/11/ustav-qaqi/