Վերվարածներն ընտանիքում (հեռուստասերիալ)
«Վերվարածներն ընտանիքում», հայկական բազմասերիանոց հեռուստասերիալ, հեռարձակվել է 2005 թվականին «Շանթ» հեռուստաընկերությամբ[1]։
Վերվարածներն ընտանիքում | |
---|---|
Ժանր | սիթքոմ և կատակերգական հեռուստասերիալ |
Երկիր | Հայաստան |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Ռոման Մուշեղյան (2005-2008), Արման Գևորգյան (2008-2009), Կարեն Քոչարյան (2012) |
Գլխավոր դերերում | Արտյոմ Կարապետյան, Ալլա Վարդանյան, Ալբերտ Սաֆարյան, Հարություն Մովսիսյան, Վարդուհի Ռուշանյան, Լուսինե Կիրակոսյան և Ռազմիկ Խոսրոև |
Պրոդյուսեր | Հունան Սողոյան |
Սցենարիստ | Հարություն Ղուկասյան |
Եթերաշրջանների քանակ | 4 |
Սերիաների քանակ | 770 |
Էկրաններին է | 2005-ից հունիսի 22, 2012-ը |
Ընկերություն | Շանթ հեռուստաընկերություն |
Դիստրիբյուտոր | Shant Digital TV |
Նախորդ | Վերվարածները բանակում |
Հաջորդ | Անուղղելիները |
Կարգավիճակ | ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
Ստեղծման պատմություն
խմբագրել«Վերվարածներն ընտանիքում» սերիալը ուկրաինական «Դիմակների շոու»-ի հայկական տարբերակն է։ Այն բաղկացած է առանձին կատակերգական մանրաերկերից։ Սկզբում հայտնվել են «Վերվարածները հիվանդանոցում», «Վերվարածները բանակում», իսկ վերջինը՝ «Վերվարածներն ընտանիքում»[2]։
Սյուժե
խմբագրելՍերիալի գործողությունները տեղի են ունեում Երևանի բակերում։ Հանդիսատեսը ականատես է լինում մի մեծ ընտանիքի կյանքին, որը ունի իր հոգսերը, խնդիրները և ուրախությունները։ Սերիալը ուշագրավ է նրանով, որ ամեն հերոս շատ նման է յուրաքանչյուր հայի։ Հերոսների արարքներով, մենք կարող ենք ինքներս մեզ ճանաչել։ Ուստի այս ֆիլմը այնքան հետաքրքիր է, որ այն իրարանցում է առաջացրել Հայաստանում և Սփյուռքում։
Աշխատանք
խմբագրել«Վերվարածներն ընտանիքում» հայկական առաջին հեռուստատեսային սերիալն է։ Սկզբում ոչ ոք գումար չէր հատկացնում սերիալի նկարահանումների համար, որի արդյունքում նկարահանող խումբը բավարարվում էր մինիմալ կապիտալով։ Բայց Հայաստանում և Սփյուռքում մեծ հաջողության հասնելուց հետո (այդ թվում՝ Արցախում), շատերը արձագանքեցին և առաջարկեցին հովանավորել սերիալը։
Դերերում
խմբագրելԴերակատար | Կերպար | Եթերաշրջան | Տարեթիվ |
---|---|---|---|
Արթուր Հակոբյան | Արբի | 1-3 | 2005-2009 |
Արտյոմ Կարապետյան | Կնյազ | 1-4 | 2005-2009, 2012 |
Լևոն Մելոյան, Արմեն Սանթրոսյան | Գարսևան | 1-4 | 2005-2009, 2012 |
Վարդուհի Ռուշանյան | Անթառամ | 1-4 | 2005-2009, 2012 |
Սերգեյ Դանիելյան | Միսակ, Մեծ Մամե | 1-3,2-4 | 2006-2008; 2007-2009, 2012 |
Հայկ Սարատիկյան | Լիպարիտ | 1-4 | 2005-2009, 2012 |
Աշոտ Եդիգարյան | Փայլակ | 1-4 | 2005-2009, 2012 |
Իվետա Եդիգարյան | Զիտա | 1-3 | 2005-2009 |
Ելենա Բորիսենկո, Աստղիկ Գրիգորյան | Կարինե | 1-4 | 2005-2009, 2012 |
Սեպուհ Ապիկյան | Ասքանազ,Ճպլ | 1-4 | 2006-2009, 2012 |
Լուսինե Կիրակոսյան | Ռոզա, Հռիփսիկ | 1-4,2-3 | 2005-2009, 2012 |
Մարգարիտա Խաչատրյան | Սաթենիկ | 1-3 | 2005-2009 |
Լևոն Ղազարյան, Կարեն Խաչատրյան | Վաչագան | 1-3 | 2005-2009 |
Անի Բայաթյան | Համեստ, Հոռոմսիմ | 1-4 | 2006-2009, 2012 |
Սաթենիկ Հազարյան | Իռա | 2 | 2008 |
Կարինե Բուռնազյան | Ֆլորա | 2-3 | 2008-2009 |
Արմեն Թովմասյան | Ժորժ | 2-3 | 2008-2009 |
Աղաս Հունանյան | Գրիշա | 1-3 | 2007-2009 |
Գևորգ Ասիլյան | Աբուլիկ | 1-3 | 2007-2009 |
Հարություն Մովսիսյան | Հովո | 2 | 2007-2008 |
Մագդա Ղազարյան | Լիանա | 2-3 | 2007-2009 |
Կարինե Գարսևանյան | Աշխեն | 2-3 | 2007-2009 |
Տրդատ Մակարյան | Սերոժ | 2-4 | 2007-2009, 2012 |
Զառա Արամյան | Մոնա | 2 | 2007-2008 |
Կիմ Երիցյան | Թաթոս պապի, պրոֆեսոր | 2 | 2007-2008 |
Անուշիկ Առաքելյան | Զվարթ | 3 | 2008-2009 |
Մանան Խորոզյան | Անգելինա | 4 | 2012 |
Մանուկ Հախվերդյան | Գվիդոն | 3-4 | 2008-2009, 2012 |
Լևոն Հարությունյան | Նարբե | 4 | 2012 |
Իրինա Դանիելյան | Գոհար | 4 | 2012 |
Լևոն Մուրադյան | Նազար | 4 | 2012 |
Վահան Թովմասյան | Չան | 4 | 2012 |
Նառա Մնացականյան | Պողոսուհի | 2-4 | 2007-2009, 2012 |
Լեյլա Թադևոսյան | Թառլան | 4 | 2012 |
Սոնա Մանսուրյան | Էպոպեյա | 3-4 | 2008-2009, 2012 |
Մայիս Իսագոզյան | Մայիս | 3-4 | 2008-2009, 2012 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Vartan. «ԻՆՉՊԷՍ ԾՆՒԵՑ «ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ»ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԸ». Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Golos Armenii - "ПЕРЕВЕРТЫШИ" - КАК ОНИ ЕСТЬ». golos.am. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.