Սերգեյ Կարապետյան (գեներալ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Կարապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Եսայու Կարապետյան (նոյեմբերի 25, 1899[1], Սերդար[1] - նոյեմբերի 9, 1954[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բանակի հայազգի գեներալ-մայոր (1942)։
Սերգեյ Կարապետյան | |
---|---|
նոյեմբերի 25, 1899[1] - նոյեմբերի 9, 1954[1] (54 տարեկան) | |
Ծննդավայր | Սերդար[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Հրամանատարն էր | 183rd Rifle Division?, Q18234601? և 46th Guards Rifle Division? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդային բանակի լեհական արշավանք, Մերձբալթիկայի միացումը ԽՍՀՄ–ին և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (մայիս 1934)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Կարապետյանը ծնվել է 1899 թվականին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում, Եսայու ընտանիքում, որը տեղափոխվել է Թուրքմենստանի Կիզիլ Արվատ քաղաքը, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 20 տարեկան հասակում մտել է Կարմիր բանակի շարքերը։ Այնուհետև սովորել է հեծելազորային դասընթացում և ծառայել Հայկական դիվիզիայում դասակի հրամանատար։
1934 թվականին ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ակադեմիան, 1942 թվականին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիային կից հրամկազմի կատարելագործման դասընթացը։ 1936-1937 թվականներին եղել է Հայկական 22-րդ հեծելագնդի հրամանատար, 1938-1940 թվականների՝ ծառայել Բելառուսական հատուկ ռազմական օկրուգում, մասնակցել Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը։
Հայրենական մեծ պատերազմի սկզբին Լատվիայում գնդապետ Կարապետյանի հրամանատարությամբ գործող դիվիզիան մարտեր է մղել Ռիգայի ուղղությամբ, որտեղ ծանր վիրավորվել է և ապաքինվելուց հետո մասնակցել է Վորոնեժի ռազմաճակատի մարտերին։ 174-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գնդապետ Ս. Կարապետյանը հաջողությամբ է լիկվիդացնում Դոնի արևելյան ափում գտնվող հակառակորդի պլացդարմը, անցնում Դոն գետը, ջախջախում Կորոտայսկ քաղաքի մոտ կուտակված գերմանական զորքերին։ 1942 թվականին Ս. Կարապետյանը պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով և շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում։
Վերանվանված 46-րդ գվարդիական դիվիզիան մարտնչում է Կալինինի ռազմաճակատում, ապա 2-րդ մերձբալթյան ռազմաճակատի զորքերի հետ, գրավում Օստրով քաղաքը, որի համար դիվիզիային շնորհվեց «Օստրովյան» անունը։ Այնուհետև դիվիզիան 3-րդ բելառուսական ռազմաճակատում մասնակցել է Էստոնիայի, Տարտու Ռիգա (1944) քաղաքների ազատագրմանը։ Դիվիզիան պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ 1945 թվականից գեներալ-մայիոր Ս. Կարապետյանը գլխավորել է Առաջին բելառուսական ռազմաճակատի 146-րդ հրաձգային դիվիզիան, որը մասնակցեց Վիսլայի վրա մղված մարտերին, Վարշավայի ազատագրմանը, Օդերի գետանցմանն ու Բեռլինի գրավմանը։
Ետպատերազմյան տարիներին Անդրկովկասյան զինվորական օկրուգի գվարդիական 7-րդ բանակի մարտական ուսուցման վարչության պետն էր։
Մահացել է 1956 թվականին, թաղվել Երևանի քաղաքային գերեզմանոցում։
Պարգևներ
խմբագրել- Լենինի շքանշան
- Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշան
- Սուվորովի և Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշան
- Կարմիր դրոշի (3) շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 308)։ |