Սերը տևում է երեք տարի (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերը տևում է երեք տարի (այլ կիրառումներ)
Սերը տևում է երեք տարի, ֆրանսիական ֆիլմ, Ֆրեդերիկ Բեգբեդերի համանուն վեպի էկրանավորումը։ Ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 10-ին[1]։
Սերը տևում է երեք տարի ֆր.՝ L'amour dure trois ans | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 2011 |
Պրեմիերա | 10 դեկտեմբերի, 2011 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ֆրեդերիկ Բեգբեդեր |
Պրոդյուսեր | Ալեն Կրյուգեր Մայք Ջենթիլե |
Սցենարի հեղինակ | Ֆրեդերիկ Բեգբեդեր |
Դերակատարներ | Գասպար Պրուստ Լուիզա Բուրգուեն Ջոի Ստար Ջոնաթան Լամբեր Ֆրեդերիկ Բել |
Օպերատոր | Իվ Կապ |
Երաժշտություն | Մարտին Ռապենո |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Կինոընկերություն | AKN Productions |
Տևողություն | 98 րոպե |
IMDb | ID 1638328 |
Սյուժե
խմբագրելՄարկ Մարոնեն գրաքննադատ է։ Նա բաժանվել է կնոջից ու համոզված է, որ սերն ապրում է ընդամենը երեք տարի։ Նա անգամ ձևակերպել է իր օրենքը. սկզբում ձեր կյանքը լուսավոր ու հրաշալի է, երկրորդ տարում դուք սկսում եք նայել այլ կանանց, իսկ երրորդ տարում ձեր կինը հեռանում է ձեզնից, իսկ դուք սկսում եք գիրք գրել այդ ամենի վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ «Առաջին տարում մենք կահույք ենք գնում, երկրորդ տարում այն տեղափոխում ենք, իսկ երրորդ տարում` կիսում...»։ Սակայն Ալիսի հետ հանդիպումը փոխում է Մարկի հայացքները. նա սիրում է և երջանիկ է, բայց գիրքն արդեն տպագրվել է և մեծ ճանաչում է վայելում։
Դերերում
խմբագրել- Գասպար Պրուստ - Մարկ Մարոնե
- Լուիզա Բուրգուեն - Ալիսա
- Ջոի Ստար - Ժան-Ժորժ
- Ջոնաթան Լամբեր - Պիեռ
- Ֆրեդերիկ Բել - Կատի
- Նիկոլյա Բեդո - Անտուան
- Էլիզա Սենաուի - Անն
- Տոմա Ժուանե - սերֆինգի մարզիչ
- Աննի Դյուպրե - Մարկի մայրը
- Վալերի Լեմերսե - Ֆրանչեսկա Վերնեսի, հրատարակիչ
- Արիան Մասնե - քամեո
- Մարկ Լևի - կամեո
- Միշել Լեգրան - կամեո
- Ֆրեդերիկ Բեգբեդեր - ռուս զինվոր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սերը տևում է երեք տարի» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Սերը տևում է երեք տարի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմի պաշտոնական կայքը (ռուս.)
- Ֆիլմը afisha.ru կայքում