Սթիվ Ռեդգրեյվ (անգլերեն՝ Sir Stephen Geoffrey Redgrave, մարտի 23, 1962(1962-03-23)[1][2][3], Մարլոու, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի մարզիկ։ Ակադեմիական թիավարության ասպարեզում հասել է մեծ հաջողությունների։ Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն (1984, 1988, 1992, 1996, 2000), աշխարհի առաջնությունների իննակի հաղթող։ 2000 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչման[7]։

Սթիվ Ռեդգրեյվ
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1962(1962-03-23)[1][2][3] (62 տարեկան)
ԾննդավայրՄարլոու, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունGreat Marlow School?
Մասնագիտությունrower
ԱմուսինAnn Redgrave?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքsteveredgrave.com
 Steve Redgrave Վիքիպահեստում

Սթիվ Ռեդգրեյվը համարվում է օլիմպիական խաղերի պատմության մեջ առավել հաջողակ տղամարդ թիավարողը և միակ տղամարդ մարզիկը, որ կարողացել է հինգ իրարահաջորդ օլիմպիադաներում ոսկե մեդալներ նվաճել տոկունություն պահանջող մարզաձևում[8][9][10][11]։

Նա համարվում է նաև Մեծ Բրիտանիայի մեծագույն օլիմպիականներից մեկը։ 2016 թվականի դրությամբ առավել շատ օլիմպիական մեդալներ նվաճած բրիտանացի մարզիկների ցանկում զբաղեցնում էր 4-րդ տեղը՝ հաջորդելով հեծանվորդներ՝ սըր Քրիս Հոյին, Ջեյսոն Քեննիին և սըր Բրեդլի Ուիգինսին։ Սթիվ Ռեդգրեյվը երկու անգամ արժանացել է օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ Մեծ Բրիտանիայի հավաքականի դրոշակակիրը լինելու պատվին։ 2002 թվականին BBC-ի կազմած 100 մեծագույն բրիտանացիների ցանկում նրան հատկացվել է 36-րդ տեղը[12]։

Սթիվ Ռեդգրեյվը թիավարության բրիտանական ասոցիացիայի պատվավոր նախագահն է[13]։ Նրա զավակներից Նատալին, հանդես գալով Օսֆորդի համալսարանի աղջիկ թիավարողների ակումբային թիմի կազմում, 2011 թվականին հաղթող է ճանաչվել Քեմբրիջի համալսարանական թիմի դեմ մղված մրցապայքարում (Henley Boat Races)[14][15][16]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Redgrave
  3. 3,0 3,1 Steven Redgrave
  4. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 1996. — Iss. 54625. — P. 9. — ISBN 978-0-11-664625-5
  5. Thomas Keller MedalWorld Rowing.
  6. Sports Personality Roll of Honour
  7. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 34։
  8. "Redgrave to end golden rowing career". ABC. Retrieved 28 July 2012
  9. «Queen honours Redgrave». BBC News. 2001 թ․ մայիսի 1.
  10. «Sir Steve steps out for diabetes». BBC News. 2001 թ․ հունիսի 10.
  11. Hart, Simon (2003 թ․ սեպտեմբերի 6). «Olympics: London want Redgrave in driving seat». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  12. «BBC – Great Britons – Top 100». Internet Archive. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  13. «Structure». British Rowing. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  14. «Natalie Redgrave helps Oxford win Women's Boat Race». BBC News. 2011 թ․ մարտի 27. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  15. «Steve Redgrave: My Family Values». The Guardian. 2012 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  16. Quarrell, Rachel (2011 թ․ մարտի 3). «Natalie Redgrave ready to follow her father's footsteps and take the plunge for Oxford in varsity Boat Race». The Daily Telegraph. London.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Ռեդգրեյվ» հոդվածին։