Սիմմաքոս (Հռոմի պապ)
Սիմմաքոս (լատին․՝ Symmachus PP.; մոտ 460[1] կամ 460[2], Սարդինիա, Իտալիա[1] - հուլիսի 19, 514[3][2], Հռոմ[1], Հռոմի պապ 498 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 514 թվականի հուլիսի 19-ը։
Սիմմաքոս լատին․՝ Symmachus PP. | ||
| ||
---|---|---|
498 թվականի նոյեմբերի 22 — 514 թվականի հուլիսի 19 | ||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | |
Նախորդող՝ | Անաստաս II(Հռոմի Պապ) | |
Հաջորդող | Որմիզդես | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և հեղինակ | |
Ծնունդ | մոտ 460[1] կամ 460[2] Սարդինիա | |
Մահ | հուլիսի 19, 514[3][2] Հռոմ[1] | |
Թաղված է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար |
Վաղ տարիներ
խմբագրելՍիմմաքոսը ծնվել է Սարդինիայում (այդ ժամանակ՝ Վանդալների թագավորության մի մասն էր), նրա հորը կոչում էին Ֆորտունատ։ Պատմաբան Ջեֆրի Ռիչարդսը նշում է, որ նա ի ծնե հեթանոս է եղել, և, հնարավոր է, բոլոր օստգոթական պապերից, որոնց մեծ մասը ազնվական ընտանիքների անդամներ էին, ամենացածր ծագումովը[4]։ Սիմմաքոսը մկրտվել է Հռոմում, որտեղ Անաստաս II պապի օրոք դարձել է եկեղեցու եպիսկոպոս։
Կառավարում
խմբագրելՍիմմաքոսը Հռոմի պապ է ընտրվել 498 թվականի նոյեմբերի 22-ին Կոնստանտինոսի բազիլիկում։ Սանտա Պրեսսեդեի ավագերեց Լավրենտիոսին նույն օրը Սուրբ Մարիամի եկեղեցում բյուզանդացիների հետ հաշտության կողմնակիցների (նրանց աջակցում էր կայսր Անաստասիոս Ա-ն) խմբակցության խորհրդի ժամանակ ընտրվեց Հռոմի պապ։ Երկու կողմերը համաձայնեցին կոչ անել օստգոթերի Թեոդորիկ թագավորին արբիտրաժի համար։ Վերջինս հայտարարեց, որ նա պետք է դառնա Պապ, ով ընտրվել է առաջինը և ում կողմնակիցները առավել բազմաթիվ են։ Արդյունքում թագավորը ավելի իրավասու ճանաչեց Սիմմաքոսին[5]։ Սակայն «Լավրենտևյան հատված» կոչվող փաստաթուղթը պնդում է, որ Սիմմաքոսը իր ուզածին հասել է ընտրակաշառքի միջոցով[6], իսկ սարկավագ Մագն Ֆելիքս Էնոդի Միլանսկին ավելի ուշ գրել է, որ 400 սոլիդները բաշխվել են ազդեցիկ անհատների միջև՝ նրանց բարեհաճությունը նվաճելու համար[7]։
Ընտրություններից հետո Հռոմում քաղաքացիական պատերազմ բռնկվեց։ Թեոդորիկը Ռավեննա՝ դատավարության կանչեց երկու կուսակցությունների (գոթական և բյուզանդական) առաջնորդներին։ Պապ ճանաչվեց ավելի վաղ և մեծամասնության կողմից ընդունելի Սիմմաքոսը։ 6 ամիս անց երկպառակությունը շարունակվեց։ Սիմմաքոսը առաջարկեց Սինոդ հրավիրել, որը տեղի ունեցավ 499 թվականի մարտի 1-ին, դրանում մասնակցություն ունեցան 72 եպիսկոպոսներ և հռոմեական ողջ հոգևորականությունը։ Լավրենտիոսը այցելեց Սինոդ։ Դրանից հետո նա նշանակվեց Կամպանիայում Նուկերիայի դիոցեզի ղեկավար։ Ըստ Liber Pontificalis -ի տվյալների՝ Սիմմաքոսը Լավրենտիոսին նվիրաբերեց այդ պաշտոնը՝ «առաջնորդվելով համակրանքով», բայց «Լավրենտևյան հատված»-ը պնդում է, որ «Լավրենտիոսը լուրջ սպառնալիք էր և այդ պատճառով հարկադրաբար ուղարկվեց Նուկերիա»[8]։ Թեոդորիկ թագավորին նոր բողոք ներկայացվեց արդեն Լավրենտիոսի կողմից, և պատերազմը Հռոմում վերսկսվեց։ Շատ հոգևորականներ, Սիմմաքոսի կողմնակիցներ սպանվեցին։
501 թվականին սենատոր Ռուֆ Պոստումիյ Ֆեստը՝ Լավրենտինոսի կողմնակիցը, Սիմմաքոսին մեղադրեց տարբեր հանցագործություններ կատարելու մեջ։ Մասնավորապես, նա պնդում էր, որ Սիմմաքոսը Զատիկը սխալ օր է տոնել։ Թեոդորիկ թագավորը նրան կանչեց Արիմինում՝ պատասխանելու մեղադրանքներին։ Պապը ժամանեց և իր հասցեին լսեց նոր մեղադրանքներ, այժմ արդեն պոռնկության և եկեղեցու սեփականության չարաշահման մեջ[9]։ Սիմմաքոսը խուճապի մատնվեց և գիշերվա կեսին Արիմինումից փախավ միայն մեկ ուղեկցողի հետ։ Նրա փախուստը գնահատվեց որպես մեղքի ընդունում։ Լավրենտինոսը տեղափոխվեց Հռոմ իր կողմնակիցների կողմից, սակայն հոգևորականների մի զգալի խումբ, այդ թվում՝ ավագ հոգևորականների մեծ մասը, հրաժարվեցին նրա հետ շփումից։ Թեոդորիկը Զատկի տոնակատարության ժամանակ եպիսկոպոս Պետրոս Ալթինսկուն նշանակեց Հռոմի պապի պաշտոնակատար, իսկ Սիմմաքոսի և Լավրենտինոսի ճակատագրերը պետք է որոշեր Սինոդը՝ հոգևորականների ընդհանուր ժողովը, 502 թվականին[10]։
Խռովությունների կրկնությունը կանխելու նպատակով Թեոդորիկը «ընտրությունների» մասին դեկրետ պատրաստեց, որում ասվում էր, որ պապի կենդանության օրոք արգելվում էր նախընտրական ցանկացած քարոզչություն։ Եվ այդ նույն փաստաթղթում ասվում էր, որ պապին է պատկանում իր իրավահաջորդին մատնանշելու իրավունքը։ Իսկ եթե այդ առաքելությունը չի կատարվում պապի անսպասելի մահվան պատճառով, ապա նոր պապն ընտրվում է հոգևորական դասի կողմից։
Սինոդ
խմբագրելՍինոդը բացվեց իտալական միտրոպոլիտների՝ Ռավեննայից Պետրոս II-ի, Միլանից Լավրենտիոսի և Ակվիլեիայից Մարցելլիանի նախագահությամբ։ Նիստը բուռն ընթացք ունեցավ. պապի ընտրության կարգի քննարկումը բուռն հակասություններ առաջացրեց։ Հավաքվածների մեծ մասը չկարողացան լուծել Սիմմաքոսի և Լավրենտիոսի վեճը, սակայն համաձայնեցին, որ Սիմմաքոսի նշանակումը չի կարող հետ կանչվել առանց Թեոդորիկի համաձայնության։ Այդ ընթացքում Հռոմում անկարգությունները լայն թափ ստացան, ինչի արդյունքում մի շարք եպիսկոպոսներ փախան Հռոմից, իսկ մյուսները թագավորին խնդրեցին Սինոդը տեղափոխել Ռավեննա։ Թեոդորիկը մերժեց՝ ցուցում տալով սեպտեմբերի 1-ին կրկին Սինոդ հրավիրել։ Նոր նիստում վեճերը ոչ պակաս կատաղի էին։ Այդ ժամանակ հայտնի է դարձավ Սիմմաքոսի մի քանի կողմնակիցների սպանության մասին, և նա նահանջեց Սուրբ Պետրոսի տաճար՝ հրաժարվելով դուրս գալ, չնայած Սինոդի անդամների կոչերին[11]։
Այդ ժամանակ Սինոդը կրկին դիմեց Թեոդորիկին՝ խնդրելով ցրել ժողովն ու վերադառնալ տուն։ Թեոդորիկը հոկտեմբերի 1-ի նամակում պատասխանեց, որ նրանք պետք է լուծեն իրենց վեճերը և միայն դրանից հետո ցրվեն։ Այսպես, եպիսկոպոսները կրկին հավաքվեցին 502 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ժողովի ժամանակ որոշվեց, որ, քանի որ պապը Սուրբ Պետրոսի իրավահաջորդն էր, իրանք չեն կարող դատել Սիմմաքոսին և Աստծուն թողեցին որոշում կայացնելու իրավունքը։ Բոլոր նրանց, ովքեր հրաժարվել էին շփվել Սիմմաքոսի հետ, խստորեն խորհուրդ էր տրվում հաշտվել նրա հետ, և որ ցանկացած քահանա, ով պետք է պատարագ մատուցեր Հռոմում առանց պապի համաձայնության՝ կպատժվեր որպես պառակտիչ։ Բանաձևը ստորագրեցին 76 եպիսկոպոսներ՝ Միլանից Լավրենտիոսի և Ռավեննայից Պետրոսի գլխավորությամբ[12]։
Չնայած սինոդի ելքին, Լավրենտինոսը վերադարձավ Հռոմ և հաջորդ չորս տարիների ընթացքում, «Լավրենտևյան հատված»-ի համաձայն, որպես պապ ղեկավարեց իր տաճարները՝ սենատոր Ֆեստի աջակցությամբ[9]։ Միայն 506 թվականին Սիմմաքոսի կողմնակիցներին հաջողվեց համոզել Թեոդորիկին՝ հարկադրեուլ Լավրենտինոսին իր տաճարները հանձնել պաշտոնական պապին[13]։ Քաղաքացիական պատերազմն ավարտվեց միայն 514 թվականին։
502 թվականի նոյեմբերի 6-ին Սիմմաքոսը ժողով հրավիրեց Սբ. Պետրոսի տաճարում։ Ժողովը դեկրետ ընդունեց, որով, ի թիվս այլ բաների, առաջարկվում էր Պապի ընտրություններն անցկացնել միայն թագավորական լիազորների ներկայությամբ։ «Հոգևոր դասով և խաղաղությամբ» ընտրության նախկին ձևը չեղարկվեց։
Սիմմաքոսը փող և հագուստ է տրամադրել Աֆրիկայի և Սարդինիայի կաթոլիկ եպիսկոպոսներին, որոնք արտաքսվել էին վանդալների տիրակալների կողմից։ Նա նաև փրկագնել է վերին Իտալիայից բանտարկյալներին և օգնություն է ցուցաբերել նրանց[14]։
Սիմմաքոսը մեծ ուշադրություն է դարձրել Սբ. Պետրոսի տաճարի զարդարանքին. Ժողովրդի համար տաճարի առջև կառուցել է Վատիկանում առաջին շատրվանը։ Սբ. Պետրոս, Սբ. Պողոս ու Սբ. Լորենցո տաճարներին կից հիվանդանոցներ է բացել։
Սիմմաքոսը առաջին հռոմեական եպիսկոպոսն էր, որին սկսեցին անվանել Պապ։
Կաթոլիկ եկեղեցու սուրբ է. հիշատակի օրը՝ հուլիսի 19։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Verardi A. A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2018. — Vol. 92.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 BeWeB
- ↑ 3,0 3,1 3,2 Catholic Encyclopedia — 1995.
- ↑ Richards J. The Popes and the Papacy in the Early Middle Ages (London: Routledge and Kegan Paul, 1979), p. 243.
- ↑ The Book of Pontiffs (Liber Pontificalis), translated with introduction by Raymond Davies (Liverpool: University Press, 1989), pp. 43f
- ↑ Davies (trans.), Book of Pontiffs, p. 97
- ↑ Richards, Popes and the papacy, pp. 70f
- ↑ Davies (trans.), Book of Pontiffs, pp. 44, 97
- ↑ 9,0 9,1 Davies (trans.), Book of Pontiffs, p. 98
- ↑ Richards, Popes and the papacy, p. 71
- ↑ Richards, Popes and the papacy, p. 72
- ↑ Richards, Popes and the papacy, p. 73
- ↑ Richards, Popes and the papacy, p. 76
- ↑ Davies (trans.), Book of Pontiffs, p. 46