Սիմոն Զեխտեր
Սիմոն Զեխտեր (գերմ.՝ Simon Sechter, հոկտեմբերի 11, 1788[1][2][3], Frymburk[4] - սեպտեմբերի 10, 1867[1][2][5][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3]), ավստրիացի երգեհոնահար, կոմպոզիտոր և երաժշտական տեսաբան։
Սիմոն Զեխտեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Simon Sechter |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1788[1][2][3] Frymburk[4] |
Երկիր | Ավստրիական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1867[1][2][5][…] (78 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ, երաժշտության տեսաբան, համալսարանի դասախոս, դաշնակահար և ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր և երգեհոն |
Աշխատավայր | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Simon Sechter Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍիմոն Զեխտերը ծնվել է 1788 թվականի հոկտեմբերի 11-ին, Ֆրիդբերգում։ 1804 թվականից սովորել է Վիեննայում՝ Անտոնիո Սալիերիի մոտ։ 1810 թվականից սկսում է դաշնամուր և երգեցողություն դասավանդել կույրերի դպրոցում։ 1824 թվականից՝ պալատական դաշնակահար, 1851 թվականից՝ Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Զեխտերի տեսական դիտարկումները գրված են «Երաժշտական կոմպոզիցիաների հիմունքները» եռահատոր աշխատությունում (գերմ.՝ «Die Grundsätze der musikalischen Komposition»; Լեյպցիգ, 1853—1854), որը զարգացնում էր Ժան Ֆիլիպ Ռամոյի գաղափարները և զգալի ազդեցություն ունեցավ ժամանակակից հետազոտողների վրա։
Որպես կոմպոզիտոր Զեխտերը հայտնի է նրանով, որ ժառանգություն է թողել 5000 ֆուգա, սովորություն ունենալով ստեղծել օրական ամենաքիչը մեկ ֆուգա։ Բացի ֆուգաներից, Զեխտերին են պատկանում օրատորիաների, պատարագների շարքերը։
Սակայն, ամենից առաջ, Զեխտերն հայտնի է որպես մանկավարժ, ունենալով ազդեցություն շատ ակնառու երաժիշտների ստեղծագործական մտածողության ձևավորման վրա։ Զեխտերի մոտ սովորել են՝ Սիգիզմունդ Տալբերգ, Ֆրանց Լախներ, Հանս Բալատկա, Անրի Վիյոտան, Գուստավ Նոտեբո, Միսկա Հաուզեր, Կոռնելի Ստանկովիչ, Բելա Կելեր և Անտոն Բրուքներ, որոնց հետ Զեխտերը նամակագրությամբ աշխատել է 1855-1861 թվականներին։ Զեխտերը Անտոն Բրուքներին համարում էր իր ամենաօժտված աշակերտը։ Հետագայում Բրուքները Վիեննայի կոնսերվատորիայում փոխարինեց Զեխտերին։
Սիմոն Զեխտերը մահացել է 1867 թվականին՝ Վիեննայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wurzbach D. C. v. Sechter, Simon (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 33. — S. 250.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին հղումներ
խմբագրել- Музыкальный словарь(չաշխատող հղում)
- Соловьёв, Николай Феопемптович (1890–1907). «Зехтер, Симон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Զեխտեր» հոդվածին։ |