Սիմոն Օնբաշըյան
հայ բժիշկ
Սիմոն Օնբաշըյան (1870, Կեսարիա, Թուրքիա - 1915, Բաբ, Սևերեկ, Շանլըուրֆայի մարզ, Թուրքիա), հայ դեղագործ։
Ծնվել է | 1870 |
---|---|
Ծննդավայր | Ֆենեսե, Կեսարիայի գավառ, Անկարայի նահանգ |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Բաբ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարան |
Մասնագիտություն | դեղագործ |
Ծնվել է հավանաբար 1870 թ., Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի Էվերեկի գավառակի Ֆենեսե գյուղում։
1894 թ. ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարանը։ 1894-1915 թթ. Մարմարա ծովի ասիական ափի Բանդրմա քաղաքում աշխատել է որպես դեղագործ։ 1915 թ. աքսորվել է Բանդրմայից։ Մահացել է 1915 թ., Հալեպից հյուսիս գտնվող Բաբ բնակավայրում՝ մոտ 45 տարեկանում։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
խմբագրել- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ.Պոլիս, 1919։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։