Սիրվարդ Կալպակյան Կարամանուկ
Սիրվարդ Կալպակյան Կարամանուկ (Սիրվարդ Գարամանուկյան, դեկտեմբերի 1, 1912[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 19, 2008[1], Ստամբուլ, Թուրքիա), հայ կոմպոզիտոր, դաշնակահար և ուսուցիչ, խմբավար, հասարակական գործիչ, որը բնակվել է Ստամբուլում։
Սիրվարդ Կալպակյան Կարամանուկ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1912[1] Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Երկիր | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Մահացել է | հոկտեմբերի 19, 2008[1] (95 տարեկան) Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Վաղ կյանք
խմբագրելԿարամանուկը ծնվել է Օսմանյան կայսրությունում, Կոստանդնուպոլիսի Սկյուտար շրջանում։ Հինգ տարեկանից սկսել է հաճախել դաշնամուրի դասընթացների Ստեփան Պապելյանի մոտ (Sտամբուլի Տատյան և Եսայան վարժարաններ), 1939 թվականին ավարտել է Ստամբուլի քաղաքային կոնսերվատորիան, այժմ՝ Ստամբուլի համալսարանի պետական կոնսերվատորիա[2], որտեղ նրա գլխավոր ուսուցիչն եղել է Ֆերդի Ստատցերը, Ս. Բաբելյանը։ Նա նաև դասեր է վերցրել Ջեմալ Ռեսիտ Ռեյից, Ահմեդ Ադնան Սայգունից և Լիկո Ամարից երաժշտության տեսության, պատմության և կամերային երաժշտության վերաբերյալ:Դրանից հետո Կարամանուկը կարճ ժամանակահատված դաշնամուրի մասնավոր դասեր է ստացել նաև Լազարե Լևիից[3]։
Կարիերա
խմբագրելԿալպակյանը բազմաթիվ երգերի, երգչախմբային ստեղծագործությունների, երգչախմբի և նվագախմբի համար ծավալուն շարադրությունների, մանկական օպերետի, մանկական երգերի, դաշնամուրային ստեղծագործությունների, ժամերգությունների կազմակերպման հեղինակ է։ Գրել է երկեր՝ դաշնամուրի, լարային քառյակի համար, մեներգեր, խմբերգեր, ռոմանսներ, վոկալ մանրապատումներ, «Վաղվա արվեստագետները» օպերետը, «Դժվար տարի», «Ախթամար» (ըստ Հովհաննես Թումանյանի), «Երգ Պետրոս Դուրյանի» պոեմները՝ երգչախմբի և նվագախմբի համար, և այլ գործեր։ Նրա աշխատանքները կատարվել են մի քանի երկրներում և ձայնագրվել են ականավոր մենակատարների և համույթների կողմից։ Նրա ստեղծագործություններին ամբողջովին նվիրված համերգները կազմակերպվել են Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Արժեքավոր են «Ընտիր երգեր», «Մանկական երգեր» պրակները։ «Ախթամար» վոկալ-սիմֆոնիկ գործի հիման վրա նկարահանվել է կինոնկար։ 2004 թվականին Երևանի «Մոսկվա կինոթատրոնում» տեղի է ունեցել Ախթամար ֆիլմի շնորհանդեսը, որը հիմնված է եղել Կարամանուկի համանուն սիմֆոնիկ պոեմի վրա։
Նրա ստեղծագործությունները տպագրվել են Ամերիկայի Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ստամբուլի թուրքահայ ուսուցիչների ասոցիացիայի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կողմից, որտեղ վերագրվում են նրա ձեռագրերը[4]։
Ստեղծագործություններում համադրելով արլևելյան, հայկական, նաև միջնադարյան երաժշտության տարրեր՝ հասել է վառ պատկերավորության։ 1992 թվականին՝ Նյու Յորքում, 1999 և 2000 թվականներին Երևանում տեղի են ունեցել Գարամանուկյանի հեղինակային համերգները։
Մրցանակներ
խմբագրելՀԱԵ «Սուրբ Սահակ-Սուրբ Մաշտոց» շքանշան։
Աշխատանքներ
խմբագրելՎոկալ-նվագախմբային
խմբագրել- Ախթամար,1969
- Գարնան առաւօտ, 1969
- Երգ Պետրոս Դուրեանի, 1972
Վոկալ (սոլո)
խմբագրել- Տէ՛ր, ես քեզմէ ուզեցի,1946
- Եարճան,1946
- Նէ
- Ի՞նչ կ՚ըսեն
- Սիրերգ
- Այնքան շատ
- Սիրտ ունենք, սէր չունենք
- Հոգիս
- Երեք կոչերը
- Ինչ անեմ որ հաւատաս
- Նամակ
- Օրօրոցի մօտ
- Սիրտը
- Ես որ մեռնեմ
- Անանուն
- Սիրերգ
- Սէր
- Մի՛ մերձենար յիս
- Կոյսը
- Ողջակէզ
- Սաղմոս
- Օրօր
- Երջանկութիւն
- Սպասում
- Սէր անայլայլ
- Բանաստեղծութիւն
- Ներբող Դուրեանի
- Երկնէր երկին և երկիր
- Եկէսցէ
- Ես որ մեռնեմ
- Վերջալոյսին դէմ
- Աշնանային
- Եթէ
- Անտուն գիշերներ
- Օտա՜ր, ամայի՜
- Կ՚ուզես լինեմ վշտի ցօղեր
- Փափաք
- Ես սիրեցի
- Մայիսեան վարդեր
- Բարի երկինք (երգաշար)
- Սիրել վերջին շունչով
- Ինչ աղուոր է
- Գարուն
- Գարունն եմ ես
- Երեսդ վառի
- Օրէ օր
- Իրիկունը վերջին
- Ամէն գիշեր
- Խօսք առ բանաստեղծութիւն
- Մայրամուտ
- Հեգնանք
- Սուրբին աղօթքը
- Անգամ մը միայն
- Մայր
- Սուտ կամ իրաւ
- Մի՛ դպիք
- Վերյիշում
- Կապոյտ ու դալար
- Սպասում
- Խաղը կեանքի
- Սկսիլ
- Քառասմբակ սէրերով
- Գայլին մահը
- Հայաստան ասելիս
- Վոգալիզ
- Երազներ իմ կորած
Վոկալ (դուետ)
խմբագրել- Կոյսի հոգի
- Հովուերգութիւն
- Խարխափում
- Առաւօտ
Գրականություն
խմբագրել- Սարյան Ա., Երաժշտութեամբ իմաստաւորված կեանք. Սիրվարդ Գարամանուկի կեանքն ու ստեղծագործութիւնը, Ե., 2007:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ «İstanbul Üniversitesi - Tarihten Geleceğe Bilim Köprüsü - 1453». Istanbul.edu.tr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Արաքսի Սարյան։ Երաժշտութեամբ իմաստաւորուած կեանք։ Երևան, 2007, pp. 11-13.
- ↑ Սարյան։ p 16-21.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |