Սիրվարդ Էմիրզյան
Սիրվարդ (Սիլվա) Բարսեղի Էմիրզյան (հունիսի 5, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ մարզուհի, ջրացատկի ԽՍՀՄ չեմպիոն (1979), Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1980)։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1980)։
Սիրվարդ Էմիրզյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ջրացատկորդ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՍիրվարդ Էմիրզյանը ջրացատկով սկսել է զբաղվել 1972 թվականից՝ Վասիլի Կուվշինկինի մոտ։ 1979 թվականին՝ 5 մետր բարձրության վերնատան թռիչքներից դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1980 թվականին՝ նույն կարգում, գրավել է երրորդ տեղը։ ԽՍՀՄ Օլիմպիական հավաքականում լինելով ամենաերիտասարդը մարզուհին, Մոսկվայի Օլիմպիական խաղերին նա՝ 10 մետր բարձրության վերնատնից թռիչքներով, դարձել է արծաթե մեդալակիր[1]։
1981 թվականին Էմիրզյանի ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ՝ հաստատելով մշտական բնակություն և նա չշարունակեց իր սպորտային կարիերան։
Աղբյուրներ
խմբագրել- Սոկոլով Գ. Պ. ԽՍՀՄ Օլիմպիական թիմ/XXII Օլիմպիական խաղեր-Մոսկվա, 1980։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ficha. Արխիվացված 2020-04-18 Wayback Machine Sports Reference. Consultado el 10 de marzo de 2018.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մոսկվա, 1980, 22-րդ ամառային օլիմպիադա(չաշխատող հղում)
- Սիրվարդ Էմիրզանյանը Sports-reference.com կայքում Արխիվացված 2009-01-07 Wayback Machine(անգլ.)