Սմիթա Պատիլ
Սմիթա Պատիլ (մարաթհի` स्मिता पाटील, հոկտեմբերի 17, 1955[1][2], Պունի, Բոմբեյ, Հնդկաստան[3] - դեկտեմբերի 13, 1986[1][4][2], Մումբայ, Հնդկաստան[3]), հնդիկ դերասանուհի։ Իր ստեղծագործական կյանքի 13 տարիների ընթացքում նկարահանվել է մոտ 77 կինոնկարում։ 1985 թվականին արժանացել է իր նշանակությամբ չորրորդ` կառավարական Պադմա Շրի պարգևին, արժանացել է Ազգային կինոմրցանակի և Filmfare Awards-ի մրցանակներին։
Սմիթա Պատիլ անգլ.՝ Smita Patil | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1955[1][2] |
Ծննդավայր | Պունի, Բոմբեյ, Հնդկաստան[3] |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1986[1][4][2] (31 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան[3] |
Կրթություն | Սենտ Խավիեր Քոլեջ, Մումբայի համալսարան, Elphinstone College? և Fergusson College? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ընտրանի | Manthan?, Bhumika?, Aakrosh?, Chakra?, Chidambaram?, Mirch Masala? և Waaris? |
Ծնողներ | հայր՝ Շիվաջիրաո Գիրդհար Պատիլ |
Ամուսին(ներ) | Ռաջ Բաբար |
Երեխա(ներ) | Պրատիկ Բաբար |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՍմիթա Պատիլը ծնվել է Պունայում ` քաղաքական գործիչի ընտանիքում, որտեղ երեխաներից երրորդն էր։ Դպրոցում սովորել է մարաթհի լեզվով։ 1977 թվականին ավարտել է Պունայի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտը։ Կինոդեբյուտը կայացել է 1974 թվականին։ Շաբանա Ազմիի հետ միասին նա Շյամ Բենեգալի սիրված դերասանուհիներից էր և նկարահանվել է վերջինիս կողմից բեմադրված յոթ ֆիլմերում, որոնցից են «Գիշերվա վերջը» (1975 թ.), «Գող Չարանդասը» (1975 թ.), «Զարթոնք» (1976 թ.), «Դժվար դեր» (1977 թ.) և այլ կինոնկարներ։ «Դժվար դեր» ֆիլմի համար Սմիթա Պատիլը արժանացել է Ազգային կինոմրցանակի՝ որպես լավագույն դերասանուհի։
Սմիթա Պատիլը ակտիվորեն ելույթներ էր ունենում կանանց իրավունքների համար, նրա կերտած կերպարներն աչքի էին ընկնում խիզախությամբ և ինքնուրույնությամբ։ Սմիթա Պատիլը նկարահանվել է ոչ միայն հինդի, այլ նաև գուջարաթի, մարաթհի և այլ լեզուներով ֆիլմերում։ Հետագա տարիներին նկարահանվել է «Վիրավորի ճիչը» (1980 թ.), «Ձերբազատում» (1981 թ.), «Շակտի» (1982 թ.), «Նվիրված ծառան» (1982 թ.), «Մեղքի զգացում» (1982 թ.), «Շուկայական հրապարակ» (1983 թ.), «Կարմիր պղպեղ» (1986 թ.), «Պարիր, պարիր» (1987 թ.) և այլ ֆիլմերում, որոնց մի մասը թողարկվել են դերասանուհու մահվանից հետո։
Անձնական կյանքը
խմբագրելՍմիթա Պատիլն ամուսնացել էր դերասան և քաղաքական գործիչ Ռաջ Բաբբարի հետ, ով հանուն Սմիթայի լքել էր իր առաջին կնոջը՝ թատրոնի դերասանուհի Նադիրա Զահիրին։ 1986 թվականի նոյեմբերի 28-ին ծնվել է Սմիթայի որդին՝ այժմ դերասան Պրատիկ Բաբբարը։ Սմիթա Պատիլը մահացել է 1986 թվականի դեկտեմբերի 13-ին՝ հետծննդյան բարդություններից։
Հնդկական ոչ կառավարական Priyadarshni Academy կազմակերպությունը դերասանուհու մահից հետո սահմանել է Սմիթա Պատիլի անվան պարգև, որով պարգևատրում են կինոարդյունաբերությունում հսկայական ներդրումներ ունեցած անձանց։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1975 | Գիշերվա վերջը | Nishaant | Ռուկմանի |
1975 | Գող Չարանդասը | Charandas Chor | արքայադուստր |
1976 | Զարթոնք | Manthan | Բինդու |
1977 | Դժվար դեր | Bhumika: The Role | Ուշա |
1977 | Հաղթանակ | Jait Re Jait | - |
1978 | Բարերարություն | Anugraham | - |
1978 | Պարգև | Kondura (The Sage from the Sea) | Պարվատի |
1978 | Մեկնում | Gaman | Կհայրուն |
1980 | Վիրավորի ճիչը | Aakrosh | Նագի |
1980 | Ժողովրդական թատրոն | Bhavni Bhavai | Ուջաան |
1980 | Ինչ է անում Ալբերտ Պինտոն, երբ զայրանում է | Albert Pinto Ko Gussa Kyon Ata Hai | Ջոան |
1981 | Արդյունք | Chakra | Էմմա |
1981 | Ձերբազատում | Sadgati | Ջհուրիա |
1982 | Վրեժի կրակ | Badle Ki Aag | Բիջլի |
1982 | Սրտի խռովք | Dil-E-Nadaan | Աշա |
1982 | Շակտի | Shakti | Ռոմա |
1982 | Գիտակցում | Arth | Կավիտա Սանյալ |
1982 | Երջանկություն որոնելիս | Bazaar | Նաջմա |
1982 | Նվիրված ծառան | Namak Halaal | Պունամ |
1982 | Թաց կոպեր | Bheegi Palkein | Շանտի |
1982 | Առավոտ | Umbartha | Սավիտրի |
1982 | Մեղքի զգացում | Sitam | Մինակշի |
1983 | Զանգակածաղիկներ | Ghungroo | Կեսարբայ |
1983 | Աղետ | Qayamat | Շաշի |
1983 | Կես ճիշտ | Ardh Satya | Ջյոտսնա Գոկհալե |
1983 | Հանդիպում | Haadsaa | Աշա |
1983 | Շուկայական հրապարակ | Mandi | Զինատ |
1984 | Հրեշտակը | Farishta | Կաշիբայ |
1984 | Մենք միասին ենք | Hum Do Hamare Do | - |
1984 | Որդեգիրը | Anand Aur Anand | Կիրան |
1984 | Իմ ձայնը | Aaj Ki Awaz | Ռաջնի |
1984 | Ռավան | Raavan | Գանգա |
1984 | Մայրական երդում | Kasam Paida Karne Wale Ki | Աարտի |
1984 | Սով, սեր և մեղք | Pet Pyaar Aur Paap | - |
1984 | Երդում | Shapath | Շանտի |
1984 | Տարանգ | Tarang | Ջանկի |
1985 | Իմ տունը, իմ երեխաները | Meraa Ghar Mere Bachche | Գիտա |
1985 | Ինչու է այդպես պատահում | Aakhir Kyon? | Նիշա |
1985 | Աստված - մանկիկը | Debshishu | Սիտա |
1985 | Ստրկություն | Ghulami | Սումիտրա Սուլթան Սինգհ |
1985 | Չիդամբարամ տաճարը | Chidambaram | Շիվագամի |
1986 | Քեզ հետ միասին | Aap Ke Saath | Գանգա |
1986 | Ամրիտ | Amrit | Կամլա Շրիվաստավ |
1986 | Պարտք | Dahleez | Սուկհբիր Կաուր |
1986 | Բոց | Angaaray | Արտի Վարմա |
1987 | Պարիր, պարիր | Dance Dance | Ռադհա |
1987 | Ժողովուրդ | Avam | դոկ. Շաբնամ |
1987 | Նպատակ | Thikana | Շաշի Գոել |
1987 | Տիկնիկավարը | Sutradhar | Պրերնա |
1988 | Ժառանգորդը | Waaris | Պարամջիտ |
1989 | Փողոցների արքան | Galiyon Ka Badshah | Տուլսի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 National Library of Israel Names and Subjects Authority File
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #140448608 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմիթա Պատիլ» հոդվածին։ |