Սոպրանոները
«Սոպրանոները» (անգլ.՝ The Sopranos), ամերիկյան քրեական դրամա հեռուստասերիալ՝ սև տրագիկոմեդիայի տարրերով, ստեղծված Դեյվիդ Չեյսի կողմից և հեռարձակված HBO-ով։
Սոպրանոները անգլ.՝ The Sopranos | |
---|---|
Ժանր | |
Թեմա | անհաջող ընտանիք և կազմակերպված հանցագործություն |
Ստեղծող | Դեյվիդ Չեյս |
Երկիր | ԱՄՆ[1] |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Թիմ Վան Պատեն |
Գլխավոր դերերում | Ջեյմս Գանդոլֆինի
Լորեյն Բրակո Էդի Ֆալկո Մայքլ Իմպերիոլի Դոմինիկ Կիանեզե Սթիվեն Վան Զանդտ Թոնի Սիրիկո Ռոբերտ Այլեր |
Պրոդյուսեր | Այլեն Լենդրես |
Գործադիր պրոդյուսեր | Դեյվիդ Չեյս
Բրեդ Գրեյ Ռոբին Գրին Միթչել Բարգես Այլեն Ս․ Լանդրես Թերենս Ուինթեր Մեթյու Ուայներ |
Օպերատոր | Ալիկ Սախարով
Ֆիլ Աբրահամ |
Խմբագիր | Սիդնի Վոլինսկի
Ուիլյամ Բ․ Սթիչ Քոնրադ Գոնսալես |
Պատմվածքի վայր | Նյու Յորք և Նյու Ջերսի |
Եթերաշրջանների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 86 |
Էկրաններին է | Հունվարի 10, 1999-ից Հունիսի 10, 2007-ը |
Հեռուստաալիք | HBO |
Ընկերություն | HBO Entertainment? |
Դիստրիբյուտոր | HBO |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պարգևներ | Մրցանակների և անվանակարգերի ցանկ |
Առաջադրում | Մրցանակների և անվանակարգերի ցանկ |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժեն հիմնականում պատմում է այն մասին, թե ինչպես է Թոնի Սոպրանոն (Ջեյմս Գանդոլֆինի)՝ հյուսիսային Նյու Ջերսիի ընտանիքի ղեկավարը, բախվում և հաղթահարում կյանքի տարբեր մարտահրավերներ։ Նա փորձում է հավասարակշռություն պահպանել հանցավոր կազմակերպության պահանջների և իր անձնական կյանքի միջև։ Բացի այդ, Սոպրանոն խուճապային գրոհ է ունենում, որը դրդում է նրան այցելել հոգեբույժի (Լորեյն Բրակո)։
1999 թվականին իր սկզբնական հեռարձակումից ի վեր, սերիալը դարձել է մշակութային ֆենոմեն՝ ձեռք բերելով լայն ժողովրդականություն և բացառիկ քննադատական արձագանք։ Այն սկզբունքորեն նոր մոտեցմամբ է պատկերել մաֆիան, ամերիկյան ընտանիքը, Միացյալ Նահանգներում իտալաամերիկյան համայնքի խնդիրները, բռնության ազդեցությունը մարդկային ոգու վրա և այն սահմանները, որոնք հասարակությունը համարում է բարոյականություն։ Ինչպես HBO-ի մյուս ծրագրերը, սերիալը նախատեսված է բացառապես չափահաս հանդիսատեսի համար և պարունակում է բռնություն, մերկություն, թմրանյութերի օգտագործում և հայհոյանքներ։
2021 թվականի սեպտեմբերի 24-ին թողարկվել է «Սոպրանոները» սերիալի փրիքվելը՝ «Նյուարկի բազմաթիվ սրբերը» ֆիլմը, որի սյուժեի կենտրոնում է Թոնի Սոպրանոյի պատանեկությունը։
Ստեղծման պատմություն
խմբագրելԿոնցեպցիա
խմբագրելՄինչ «Սոպրանոները» հեռուստասերիալի վրա աշխատանքը սկսելը, Դեյվիդ Չեյսը մոտ քսան տարի է ծախսել՝ զբաղվելով տարբեր հեռուստասերիալների արտադրությամբ և սցենարներ գրելով դրանց համար[2]։ Նա ակտիվորեն մասնակցել է այնպիսի նախագծերի, ինչպիսիք են «Խուզարկու Ռոքֆորդի դոսյեն», «Ես կթռչեմ» և «Հյուսիսային կողմ»[3][4]։ Սկզբում նա պատրաստվում էր գեղարվեստական ֆիլմ նկարահանել մոր հետ ունեցած խնդիրների պատճառով հոգեթերապիայի կուրս անցնող գանգստերի մասին, սակայն ավելի ուշ իր մենեջերի՝ Լոյդ Բրաունի խորհրդով որոշել է սցենարն ադապտացնել սերիալի համար[5]։ 1995 թվականին նա համաձայնության է եկել «Բրիլշթեյն-Գրեյ» պրոդյուսերական կենտրոնի հետ և գրել է պիլոտային դրվագի բնօրինակ սցենարը[6]։ Սյուժեն մշակելիս Չեյզն օգտագործել է Նյու Ջերսիում մեծանալու իր անձնական փորձը և հիշողությունները և փորձել է պատկերել իր սեփական ընտանեկան կյանքը հանցավոր միջավայրում։ Օրինակ, գլխավոր պրոտագոնիստ Թոնի Սոպրանոյի և նրա մոր՝ Լիվիայի բարդ հարաբերությունները հիմնված են Չեյզի և իր մոր հարաբերությունների վրա[7]։ Այդ ժամանակ սցենարիստն ինքն օգտվում էր հոգեթերապևտի ծառայություններից, ուստի որոշել է սյուժեի մեջ ներկայացնել բժիշկ Ջենիֆեր Մելֆիին, ով դրվագ առ դրվագ լսում է գլխավոր հերոսի անձնական խնդիրները[8]։ Երիտասարդ տարիքից Չեյզը հիանում էր մաֆիայով, մեծանում էր՝ դիտելով դասական գանգստերական ֆիլմեր, ինչպիսին է «Հասարակության թշնամին», շատ էր սիրում «Անձեռնմխելիները» քրեական սերիալը, իսկ իրական կյանքում նա բազմիցս շփվում էր հանցավոր միջավայրի մարդկանց հետ։ Սյուժեն հիմնված էր իրական Դեկավալկանտե մաֆիոզ ընտանիքի՝ Նյու Ջերսիի գլխավոր կազմակերպված հանցավոր խմբի գործունեության վրա։ Ծագումով իտալացի (նրա իսկական ազգանունը Դեչեզարե է) Չեյզը կարծում էր, որ մաֆիոզ միջավայրը թույլ կտա իրեն շոշափել իտալացի ամերիկացիների էթնիկ ինքնորոշման թեմաները, շահարկել բռնության բնույթը և շատ այլ խնդիրներ[9]։
Չեյզը և պրոդյուսեր Բրեդ Գրեյը՝ «Բրիլշթեյն-Գրեյ» կենտրոնի ղեկավարը, «Սոպրանոները» ներկայացրել են մի քանի հեռուստաալիքներին։ Ի սկզբանե այդ գաղափարը հետաքրքրել է Fox Broadcasting Company-ին, սակայն պիլոտային դրվագի սցենարը կարդալուց հետո նրանք, այնուամենայնիվ, հրաժարվել են շարունակել աշխատանքը[6]։ Շուտով շոուի անսովորությունն ու մեծ ներուժը նկատել է HBO-ն, և ռեժիսոր Քրիս Ալբրեխտը կարգադրել է միջոցներ հատկացնել առաջին դրվագի նկարահանման համար՝ իր տպավորությունները նկարագրելով հետևյալ բառերով.
Ես մտածեցի. սա շոու է մի տղայի մասին, ով 40-ն անց է։ Նա ժառանգել է իր հոր բիզնեսը։ Նա փորձում է բիզնես անել ժամանակակից իրողություններում։ Նա բախվում է դրա հետ կապված բոլոր խնդիրների հետ։ Նա ունի իշխելասեր մայր, ում վերահսկողությունից փորձում է փախչել։ Նա սիրում է կնոջը, բայց միևնույն ժամանակ այլ սիրավեպեր ունի։ Նա ունի երկու դեռահաս երեխա, որոնց խնդիրներն էլ պետք է լուծի։ Նա շատ հոգսեր ունի, դեպրեսիա ունի, սկսում է այցելել հոգեթերապևտի՝ փորձելով գոնե ինչ-որ իմաստ գտնել սեփական կյանքում։ Ես եկա այն եզրակացության, որ նրա և իմ բոլոր ծանոթների միջև միակ տարբերությունն այն էր, որ նա Նյու Ջերսիի դոնն է[10]։ |
Պիլոտային դրվագը, որն ի սկզբանե կոչվում էր պարզապես «Pilot» (վերանվանվել է «The Sopranos» DVD-ի թողարկման համար), նկարահանվել է 1997 թվականին, իսկ ռեժիսորի դերում հանդես է եկել ինքը Չեյզը[11]։ HBO-ի ղեկավարությունը, նկարահանված նյութը դիտելուց հետո, բավականին երկար ժամանակով հետաձգել է շոուն, և արդեն մեկ տարի անց պատվիրել է տասներեք դրվագներից բաղկացած ամբողջական եթերաշրջան։ Այսպիսով, պրեմիերան տեղի է ունեցել 1999 թվականի հունվարի 10-ին, «Սոպրանոները» դարձել է «Օզ»-ից հետո HBO-ի երկրորդ դրամատիկ հեռուստասերիալը՝ մեկ ժաման տևողությամբ դրվագներով։
Դերասանների ընտրություն
խմբագրելՇոուի դերասանների մեծ մասը, ինչպես և նրանց հերոսները, իտալացի ամերիկացիներ են, ընդ որում նրանցից շատերը նախկինում միասին նկարահանվել են քրեական ուղղվածությամբ տարբեր ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Օրինակ՝ «Սոպրանոները» հեռուստասերիալի դերասանական կազմից 27 հոգի 1990 թվականին նկարահանվել են «Փառավոր տղաներ» ֆիլմում, ներառյալ գլխավոր դերակատարներին՝ Լորեյն Բրակո, Մայքլ Իմպերիոլի, Թոնի Սիրիկո։ Ութ դերասան մասնակցել է 1999 թվականի «Կապուտաչյա Միկին» կատակերգությանը։
Դերասանների թիմը հավաքվել է երկար լսումների արդյունքում, բոլոր դիմորդները անձամբ ստուգվել են Չեյզի կողմից, և եկածներից ոչ ոք մինչև վերջ վստահ չի եղել իր թեկնածության ընտրության մեջ։ Մասնավորապես, Մայքլ Իմպերիոլին, ով մարմնավորում էր Քրիստոֆեր Մոլտիսանտիին, հաղթել է մի քանի մրցակիցների և հարցազրույցում նշել է. «Նա քարե դեմք ուներ, նա անվերջ խորհուրդներ էր տալիս, անընդհատ խնդրում էր կրկնել այս կամ այն բաներ. սովորաբար դա տեղի է ունենում, երբ խաղն անհաջող է լինում։ Ես որոշեցի, նրան դուր չեկավ, նա պարզապես ասաց «Շնորհակալություն», և ես հեռացա՝ մտածելով, որ երբեք չեմ վերադառնա այստեղ։ Բայց հետո նրանք հանկարծ ինձ զանգեցին»։ Ջեյմս Գանդոլֆինին հրավիրվել էր լսումների գլխավոր դերի համար այն բանից հետո, երբ դերասանական կազմի ռեժիսոր Սյուզան Ֆիցջերալդը տեսել է իր խաղը 1993 թվականին նկարահանված «Իսկական սեր» ֆիլմից մի փոքրիկ հատվածում[10]։ Լորեյն Բրակոն, ով մարմնավորում էր «Փառավոր տղաներ» ֆիլմի գլխավոր հերոսի կնոջը, ի սկզբանե նախատեսված էր Կարմելա Սոպրանոյի դերը կատարելու համար, սակայն ավելի ուշ նա խնդրել է իրեն տալ բժիշկ Ջենիֆեր Մելֆիի դերը. դերասանուհին ցանկանում էր ինչ-որ նոր բան փորձել, փորձարկել իր ունակություններն այլ դերում[12]։ Թոնի Սիրիկոն, ով ինքն էլ հանցավոր անցյալ ունի, համաձայնել է մարմնավորել Փոլի Գալտիերիին այն պայմանով, որ նրա կերպարը վերջիվերջո «մատնիչ» չի դառնա[13]։ Սթիվեն Վան Զանդտը, ով ավելի հայտնի է որպես «E Street Band» խմբի կիթառահար, նախկինում դերասանական փորձ չի ունեցել, սակայն Չեյզը տպավորված է եղել իր ելույթով 1997 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ընդգրկվելու առթիվ արարողության ժամանակ և որոշել է Վան Զանդտին հրավիրել Սիլվիո Դանթեի՝ Սոպրանո ընտանիքի կոնսիլյերիի (խորհրդական) դերի համար, իսկ երաժշտի իսկական կինը՝ Մոուրինը, հրավիրվել է ֆիլմում նրա կնոջ՝ Գաբրիելայի դերը մարմնավորելու համար[14][15][16]։
Սաունդթրեք
խմբագրելԹողարկվել են երկու պաշտոնական սաունդթրեքների հավաքածուներ, որոնք ներառում են «Սոպրանոները» հեռուստասերիալում օգտագործված երաժշտությունը.
Դերասանական կազմ
խմբագրելԳլխավոր
խմբագրել- Սոպրանոների ընտանիքի անդամներ
- Ջեյմս Գանդոլֆինի - Թոնի Սոպրանո
- Էդի Ֆալկո - Կարմելա Սոպրանո
- Ջեյմի-Լին Սիգլեր - Մեդոու Սոպրանո
- Ռոբերտ Այլեր - Էնթոնի Սոպրանո Կրտսեր
- Դոմինիկ Կյանեզե - Կորադո (Ջունիոր) Սոպրանո
- Նենսի Մարշան - Լիվիա Սոպրանո
- Աիդա Թուրթուրո - Ջենիս Սոպրանո
- Սթիվ Բուշեմի - Թոնի Բլունդետտո
- Նյու Ջերսիի խմբավորման անդամներ
- Մայքլ Իմպերիոլի - Քրիստոֆեր Մոլտիսանտի
- Թոնի Սիրիկո - Փոլի Գալտիերի
- Սթիվեն Վան Զանդտ - Սիլվիո Դանտե
- Սթիվ Շիրիփա - Բոբի (Բակալա) Բակալիերի
- Վինսենթ Պաստորե - Սալվատորե «Մեծ Փուսի» Բոնպենսյերո
- Ջո Պանտոլիանո - Ռալֆ Սիֆարետտո
- Դեյվիդ Փրովել - Ռիչի Ապրիլ
- Ֆեդերիկո Կաստելլուչչո - Ֆուրիո Ջունտա
- Ջոզեֆ Ռ․ Գանասկոլի - Վիտո Սպատաֆորե
- Դեն Գրիմալդի - Փեթսի Փարիսի
- Նյու Յորքի անդրաշխարհ
- Վինսենթ Քուրաթոլա - Ջոնի (Սեք) Սակրամոնա
- Ֆրենկ Վինսենթ - Ֆիլ Լեոտարդո
- Ռեյ Աբրուցցո - Կարմայն Լուպերտացցի Կրտսեր
- Այլ կերպաներ
- Լորեյն Բրաքո - Դոկտոր Ջենիֆեր Մելֆի
- Դրեա դե Մաթեո - Ադրիանա Լա Սերվա
- Ջոն Վենտիմիլյա - Արթուր (Արթի) Բուկո
- Քեթրին Նարդուչչի - Շարմեյն Բուկո
- Շերոն Անջելա - Ռոզալի Ապրիլ
- Մեթ Սերվիտո - Գործակալ Դուայթ Հարիս
- Թոնի Քեյլեմ - Էնջի Բոնպենսյերո
-
Ջեյմս Գանդոլֆինի
-
Էդի Ֆալկո
-
Լորեյն Բրաքո
-
Դոմինիկ Կյանեզե
-
Մայքլ Իմպերիոլի
-
Ջեյմի-Լին Սիգլեր
-
Թոնի Սիրիկո
-
Սթիվեն Վան Զանդտ
-
Նենսի Մարշան
-
Դրեա դե Մաթեո
-
Աիդա Թուրթուրո
-
Սթիվ Շիրիփա
-
Վինսենթ Պաստորե
-
Ջո Պանտոլիանո
-
Ֆեդերիկո Կաստելլուչչո
-
Դեյվիդ Փրովել
-
Ջոն Վենտիմիլյա
-
Քեթրին Նարդուչչի
-
Ջոզեֆ Ռ․ Գանասկոլի
-
Սթիվ Բուշեմի
-
Ֆրենկ Վինսենթ
-
Մեթ Սերվիտո
Դերասանների հանցագործություն
խմբագրելՍերիալի դերասանների ձերբակալությունները բավականին հաճախ են տեղի ունեցել։ Սերիալի թեմայի և հանրաճանաչության պատճառով այս ձերբակալությունները լայն տարածում գտան ԶԼՄ-ներում։
- Թոնի Սիրիկոն, ով մարմնավորել է Փոլի Գալտիերիին, կապեր է ունեցել Կոլոմբո հանցագործ ընտանիքի հետ և բազմաթիվ քրեական դատվածություններ է ունեցել։ Նա ձերբակալվել էր 28 անգամ, բայց 1970-ականների կեսերին դերասան է դարձել և այդ ժամանակվանից օրենքի հետ կապված խնդիրներ չի ունեցել[19]։
- Ռոբերտ Այլերը, ով կատարել է Էյ Ջեյի՝ Թոնի Սոպրանոյի որդու դերը, ձերբակալվել է 2001 թվականի հուլիսին երկու բրազիլացի զբոսաշրջիկների զինված կողոպուտի և մարիխուանա պահելու համար։ Նա իրեն մեղավոր է ճանաչել կողոպուտի մեջ և ստացել երեք տարվա պայմանական ազատազրկում[20]։
- Ռիչարդ Մելդոնը, ով մարմնավորել է կապո Ալբերտ Բարիսիին, նախկինում քրեական հետապնդման էր ենթարկվել հարձակման, խոշոր գողության և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ 2003 թվականի ապրիլին նա կալանավորվել և կարող էր 15 տարվա ազատազրկման դատապարտվել, սակայն մեղադրանքը հանվել է[21]։
- Վինսենթ Պաստորեն, ով մարմնավորել է Սալվատորե «Մեծ Փուսի» Բոնպենսյերոյին, 2005 թվականի ապրիլին մեղադրվել է մեքենայում վիճաբանության ժամանակ իր ընկերուհու վրա հարձակվելու մեջ՝ վերջինիս գլուխը հարվածելով փոխանցման տուփին, իսկ հետո դուրս շպրտելով մեքենայից։ Պաստորեն դատապարտվել է հանրօգուտ աշխատանքի[22]։
- Լիլո Բրանկատո Կրտսերը, ով երկրորդ եթերաշրջանում մարմնավորել է Թոնի Սոպրանոյի օգնական Մեթյու Բավիլակվային, ձերբակալվել է 2005 թվականի մայիսին թմրամիջոցներով թունավորման կասկածանքով[23]։ Այնուհետև 2005 թվականի հունիսին նա ձերբակալվել է հերոին պահելու համար[24]։ Վեց ամիս անց նա ձերբակալվել է երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքով. նա մասնակցել է ավազակային հարձակման, որի ժամանակ ոստիկան է մահացել։ 2009 թվականի հունվարին դատարանի որոշմամբ Լիլո Բրանկատոն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ մեղադրանքները հանվել են[25]։
- Լուի Գրոսը, ով վեցերորդ եթերաշրջանում մարմնավորել է թիկնապահ Փերի Աննուցիատային, ձերբակալվել է 2006 թվականի մայիսին և մեղադրվել քրեական վնաս պատճառելու մեջ այն բանից հետո, երբ ներխուժել է մի կնոջ տուն և ասել, որ պատրաստվում է հետ վերցնել իր ունեցվածքը[26]։
- Ջոն Վենտիմիլիան, ով մարմնավորել է ռեստորանի սեփականատիրոջ և Թոնի Սոպրանոյի մտերիմ ընկեր Արտի Բուկկոյի դերը, ձերբակալվել է 2006 թվականի մայիսին հարբած վարելու համար։ Բացի այդ, նրա մոտ հայտնաբերվել է պայուսակ՝ կոկաինի հետքերով[27]։
Քննադատություն
խմբագրել«Metacritic» կայքում դրական արձագանքները կազմել են՝ առաջին եթերաշրջանը՝ 88%[28], երկրորդ եթերաշրջանը՝ 97%[29], երրորդ եթերաշրջանը՝ 97%[30], չորրորդ եթերաշրջանը՝ 97%[31], հինգերորդ եթերաշրջանը՝ 86%[32], վեցերորդ եթերաշրջանը՝ 96%[33]։
Վարկանիշ
խմբագրել«Սոպրանոները» HBO-ի ամենահաջող և ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալներից մեկն է[34]։
Եթերաշրջան | Ցուցադրությունն ԱՄՆ-ում | Դիտողներ ԱՄՆ-ում (միլիոն) | Ցուցադրման ժամ | ||
---|---|---|---|---|---|
Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի եզրափակիչ | Դիտողների միջին քանակ | |||
Առաջին եթերաշրջան | Հունվարի 10, 1999 — Ապրիլի 4, 1999 | 3.45[35] | 5.22[35] | 3.46[36] | Կիրակի
21:00 |
Երկրորդ եթերաշրջան | Հունվարի 16, 2000 — Ապրիլի 9, 2000 | 7.64[35] | 8.97[35] | 6.62[36] | |
Երրորդ եթերաշրջան | Մարտի 4, 2001 — Մայիսի 20, 2001 | 11.26[35] | 9.46[35] | 8.87[36] | |
Չորրորդ եթերաշրջան | Սեպտեմբերի 15, 2002 — Դեկտեմբերի 8, 2002 | 13.43[35] | 12.48[35] | 10.99[36] | |
Չորրորդ եթերաշրջան | Մարտի 7, 2004 — Հունիսի 6, 2004 | 12.14[35] | 10.98[35] | 9.80[36] | |
Վեցերորդ եթերաշրջան (1-ին մաս) | Մարտի 12, 2006 — Հունիսի 4, 2006 | 9.47[35] | 8.90[37] | 8.60[37] | |
Վեցերորդ եթերաշրջան (2-րդ մաս) | Ապրիլի 8, 2007 — Հունիսի 10, 2007 | 7.66[38] | 11.90[39] | 8.23[36] |
Փրիքվել
խմբագրել2021 թվականի հոկտեմբերի 1-ին թողարկվել է «Նյուարկի բազմաթիվ սրբեր» լիամետրաժ փրիքվելը։ Դերասան Ջեյմս Գանդոլֆինիի որդին կատարել է Թոնի Սոպրանոյի դերը՝ երիտասարդ տարիքում։ Սցենարի հեղինակների թվում են Լոուրենս Քոները և Դեյվիդ Չեյսը, իսկ ռեժիսորը Ալան Թեյլորն է[40]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «David Chase profile at HBO.com» (անգլերեն). HBO. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «David Chase Biography (1945–)» (անգլերեն). www.filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Bert Ehrmann. (2006 թ․ մարտի 20). «The Sopranos — «Oh Poor You!»» (անգլերեն). Fort Wayne Reader. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Mark Lee. (2007-05). «Wiseguys: A conversation between David Chase and Tom Fontana» (անգլերեն). Writers Guild of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 6,0 6,1 Дэвид Чейз и Питер Богданович (1999). The Sopranos – The Complete First Season: David Chase interview (DVD) (անգլերեն). HBO.
- ↑ Robin Dougherty. (1999 թ․ հունվարի 20). «Chasing TV» (անգլերեն). Salon.com. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Will Dana. (2006 թ․ մարտի 10). ««Sopranos» Creator Shoots Straight» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Matt Zoller Seitz. (2001 թ․ մարտի 4). «Boss of bosses» (անգլերեն). The Star-Ledger. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 10,0 10,1 Peter Biskind. (2007-04). «An American Family» (անգլերեն). Vanity Fair. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Michael Flaherty. (2007 թ․ հունիսի 8). «Sopranos signoff marks end of era» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑
Ivor Davis. (2004 թ․ հուլիսի 18). «Sopranos star Lorraine Bracco thought her five minutes of fame had ended with Goodfellas» (անգլերեն). www.lbracco.com. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Invalid|publisher=
|url-status=unknown-host
(օգնություն) - ↑
«Cast: The-Sopranos.com — Tony Sirico» (անգլերեն). www.thesopranos.com. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Invalid|publisher=
|url-status=unknown-host
(օգնություն) - ↑ «A Hit Man In More Ways Than One» (անգլերեն). CBS News. 2007 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Steven Van Zandt biography at Yahoo» (անգլերեն). Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Bill Carter. (2007 թ․ հունիսի 10). «One Final Whack at That HBO Mob» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Amazon.com: The Sopranos: Music From The HBO Original Series». Amazon. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Amazon.com: The Sopranos - Peppers and Eggs: Music From The HBO Series». Amazon. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Новость на сайте thesmokinggun.com». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Новость на сайте thesmokinggun.com». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Новость на сайте New York Times». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Новость на сайте thesmokinggun.com». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Новость на сайте CBS». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Новость на сайте Foxnews». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Новость на Риан.ру». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Новость на сайте CBS». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Новость на сайте thesmokinggun.com». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «The Sopranos : Season 1». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «The Sopranos : Season 2». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «The Sopranos : Season 3». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «The Sopranos : Season 4». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «The Sopranos : Season 5». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «The Sopranos : Season 6». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Carter, Bill (2005 թ․ օգոստոսի 11). «HBO Pushes End of 'The Sopranos' to 2007». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 35,00 35,01 35,02 35,03 35,04 35,05 35,06 35,07 35,08 35,09 35,10 Ryan, Maureen (2006 թ․ մարտի 14). «The comeback». The Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 Young, Susan (2007 թ․ հունիսի 12). «"Sopranos" ends with a ratings bump». The Oakland Tribune. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 37,0 37,1 Collins, Scott (2006 թ․ հունիսի 7). «'Sopranos' season finale takes a hit in the ratings». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Huff, Richard (2007 թ․ ապրիլի 27). «"Sopranos" ratings slip again». The Denver Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «'Sopranos' Body Count: 11.9 Million». Zap2it. 2007 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ известна дата премьеры фильма о «Клане Сопрано»
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքԱրխիվացված 2006-10-04 Wayback Machine(անգլ.)