Խուճապային գրոհներ, ինտենսիվ վախի հանկարծակի շրջաններ, որոնք կարող են ներառել քրտնարտադրություն, դող, շնչահեղձություն, թմրածություն կամ զգացում, որ որևէ վատ բան կարող է պատահել[1]։ Ախտանշանների քանակը հասնում է առավելագույնի մի քանի րոպեի ընթացքում։ Սովորաբար դրանք տևում են մոտ 30 րոպե, սակայն տևողությունը կարող է տարբերվել՝ վայրկյաններից մինչև ժամ[2]։ Կարող է դիտվել վերահսկողությունը կորցնելու վախ կամ ցավ կրծքավանդակում։ Խուճապային գրոհները իրենք իրենցով ֆիզիկական տեսանկյունից վտանգավոր չեն[3]։

Խուճապային գրոհ
Անձ, որն ունի տագնապային գրոհ
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն
ՀՄԴ-9300.01
ՀՄԴ-10F41.0
Ռիսկի գործոններծխելը, հոգեբանական սթրեսային իրավիճակները
ԱխտորոշումԵրբ բոլոր այլ պատճառները բացառվում են
Տարբերակիչ ախտորոշումհիպերթիրեոիդիզմ, հիպերպարաթիրեոիդիզմ, սրտանոթային համակարգի հիվանդություններ, թոքերի հիվանդություններ, թմրադեղերի օգտագործում
Բուժումփսիխոթերապիա, դեղորայքային
Բարդություններինքնասպանություն

Խուճապային գրոհները կարող են առաջանալ մի շարք խանգարումների պատճառով, որոնցից են սոցիոֆոբիան, հետվնասվածքային սթրեսը, թմրամոլությունը, դեպրեսիան և այլ բժշկական խնդիրները[4]։ Դրանք կարող են հրահրվել և հանկարծակիորեն առաջանալ ծխելու և սթրեսի հետևանքով։ Ախտորոշելուց առաջ պետք է հերքել հիպերթիրեոիդիզմը, պարահիպերթիրեոիդիզմը, սրտանոթային հիվանդությունները, թոքերի հիվանդությունները։

Խուճապային գրոհի բուժումը ուղված է հիմնական պատճառի վերացմանը[5]։ Հաճախակի գրոհներ ունեցող հիվանդների դեպքում կարելի է օգտագործել հոգեթերապիա կամ դեղամիջոցներ[6]։ Շնչառական վարժությունները և մկանների թուլացման տեխնիկան նույնպես կարող է օգտակար լինել[7]։ Տուժողները ավելի են հակված ինքնասպանության։

Տարվա ընթացքում Եվրոպայում խուճապային գրոհ ունենում է բնակչության 3%-ը, մինչ Ամերիկայում նրանց թիվը հասնում է 11%-ի։ Խնդիրը առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում, առաջանում է սեռահասունացման շրջանում կամ ավելի ուշ՝ չափահաս տարիքում։ Երեխաները և ավելի մեծ տարիքում գտնվողները ավելի քիչ են ախտահարվում[8]։

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Խուճապային գրոհներ ունեցողները հաճախ են նշում, որ ունեն վախ մահվան նկատմամբ և կամ սրտամկանի ինֆարկտ, տեսողության վատթարացում, ուշագնացություն, սրտխառնոց, թմրածություն ամբողջ մարմնում, դժվարացած շնչառություն կամ մարմնի նկատմամբ վերահսկողության կորուստ։ Ոմանք նկարագրում են թունելային տեսիլք, որի պատճառը գլխուղեղից արյան հոսքի անցումն է դեպի մարմնի այլ մասեր։ Այս զգացումները կարող են առաջացնել դեպքի վայրը լքելու կամ փախչելու ցանկություն՝ այն պատճառով, որ գրոհ առաջացնող հորմոնը ի պատասխան գրոհի սկսում է ավելի մեծ քանակներով արտադրվել։ Արյան մեջ սրա հետևանքով բարձրանում է հորմոների քանակը, հատկապես ադրենալինի, օգնելով օրգանիզմին պաշպանվել վտանգից[9]։

Խուճապային գրոհը սիմպատիկ նյարդային համակարգի ռեակցիա է։ Ամենատարածված ախտանշաններն են դողը, հևոցը, սրտխփոցը, ցավը կրծքավանդակում, գլխապտույտը, սառնության կամ տաքության զգացումը, սրտխառնոցը, ծակծկոցները, խեղդվելու զգացողությունը, տեղաշարժման դժվարացումը և իրականության ընկալման խանգարումը։ Այս ախտանշանները գրոհներ ունեցող մարդկանց մոտ առաջացնում են խուճապ՝ ավելացնելով անհանգստությունը և բերում դրական հետադարձ կապով փակ շրջանի առաջացման[10]։

Հևոցը և ցավը կրծքավանդակում գերակշռող ախտանշաններն են։ Խուճապային գրոհ ունեցողները սխալմամբ կարող են դա վերագրել սրտի կաթվածին և այդ պատճառով դիմել անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ բուժում ստանալու նպատակով։ Քանզի կրծքավանդակում ցավը և հևոցը համարվում են մի շարք սրտանոթային հիվանդության նշաններ ինչպիսին են անկայուն ստենոկարդիան և սրտամկանի ինֆարկտը պետք է ժխտել այդ խնդիրների առկայությունը խուճապային գրոհ ախտորոշելու համար։ Դա կարևոր է հատկապես այն անձանց համար ում սրտանոթային համակարգի առողջության մասին տվյալները բացակայում են։ Դա կարող է իրականացվել էլեկտրասրտագրության և հոգեկան առողջության գնահատման միջոցով։

Խուճապային գրոհները տարբերվում են այլ անհանգստության տիպերից իրենց ինտենսիվությամբ և հանկարծակի էպիզոդիկ բնույթով։ Դրանք սովորաբար առաջանում են այլ տագնապային խանգարումների հետ համակցված և այլ հոգեբանական պայմաններից ելնելով, չնայած, որ խուճապային գրոհները ընդհանուր առմամբ հոգեկան խանգարման առկայության մասին չեն վկայում։ Խուճապային գրոհներ կարող են առաջանալ մի շարք տարածված խնդիրների պատճառով ինչպիսիք են շաքարի ցածր քանակությունը արյան մեջ (հիպոգլիկեմիա) կամ կոֆեինի և նիկոտինի չարաշահումը։

Պատճառներ

խմբագրել

Խուճապային գրոհներն ունեն երկարատև կենսաբանական, սոցիալական և էկոլոգիական պատճառներ։ 1993 թվականից սկսած առաջարկվեցին մի շարք մեթոդներ՝ խանգարման պատճառները բացահայտելու համար։ Խանգարման զարգացման առաջին փուլը ներառում է նախատրամադրող գործոններ ինչպիսիք են՝ ժառանգականությունը, անձը և բարեկեցության բացակայությունը[11]։ Տագնապային խանգարումները ավելի հաճախ առաջանում են վաղ չափահասության տարիներին, չնայած, որ կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում։ Այն ավելի հաճախ առաջանում է կանանց մոտ և միջինից բարձր ինտելեկտով անձանց շրջանում։ Կատարելով ուսումնասիրություններ միաձվանի երկվորյակների շրջանում, պարզել են, որ եթե երկվորյակներից մեկն ունի տագնապային խանգարումներ, ապա 31-88% հավանականությամբ երկրորդը նույնպես կունենա[12]։

Կենսաբանական պատճառները կարող են ներառել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը, դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշը, հետտրավմատիկ սթրեսային խանգարում, հիպոգլիկեմիա, հիպերթիրեոզ, Վիլսոնի հիվանդություն, միտրալ փականի արտանկում, ֆեոքրոմոցիտոմա և ներքին ականջի (լաբիրինթի) խանգարումները[13]։

Խուճապային գրոհներ կարող են առաջանալ նաև կարճատև սթրեսորներից։ Զգալի կորուստները նաև էմոցիոնալ կապվածությունը զուգընկերոջ հետ, կտրուկ փոփոխությունները կյանքում և տեղափոխությունները կարող են բերել խուճապի առաջացման։ Դեռահասության շրջանում սոցիալական ոլորտի փոփոխությունները նույնպես կարող են հրահրել գրոհներ[14][15]։

Մարդիկ հաճախ ունենում են խուճապի գրոհներ, երբ անմիջական ներգործության մեջ են մտնում այն երևույթի հետ, որի հետ կապված ունեն ֆոբիաներ։ Գրոհները կարող են առաջանալ նաև այն բանի հետևանքով, որի պատճառով անձը նախկինում ունեցել է գրոհ։ Մարդիկ նաև կարող են ունենալ որոշակի ճանաչողական կամ վարքային խանգարումներ, որոնք ինքնին նախատրամադրում են գրոհների առաջացումը։

Կան նաև որոշ օգնող սովորույթներ, օրինակ ինքնահամոզումը կամ խուսափումը, որոնք կանխում են գրոհի առաջացումը։

Երբ անձը ունենում է գերօդահարություն, շնչառության խանգարման հետևանքով ի հայտ են գալիս մի շարք ախտանիշներ և աղտանշաններ՝ հիպերկապնիա, շնչական ալկալոզ, ինչի հետևանքով էլ շնչառությանը միանում է նաև բերանը։ Դա բերում է հաճախասրտության, սրտխփոցի և գլխապտույտի առաջացման, ինչն էլ հանգեցնում է գրոհի։

Գրոհները կարող են դրդվել նաև որոշ նյութերով՝ ամենահաճախը դեղամիջոցներով և թմրանյութերով։ Դեղամիջոցի դադրեցումը կամ դեղաչափի նշանակալի իջեցումը, մասնավորապես, հակադեպրեսանտների դեպքում բերում է հանման համախտանիշի առաջացման ինչն էլ հանգեցնում է գրոհի։ Համաձայն Հարվարդի հոգեկան առողջության վերաբերյալ նամակի, մարիխուանա օգտագործելու ամենահաճախակի բարդություններն են տագնապը և խուճապային գրոհները։ Հետազոտությունները փասում են, որ մարիխուանա օգտագործողների 20-30%-ը ունենում են այդ ախտանշանները[16]։

Արդի հոգեբուժական մոտեցումը հետևյալն է՝ իրական վտանգը բացակայում է, իսկ անձի անհանգստություններն անտեղի են[17]։

Խուճապային խանգարում

խմբագրել

Մարդիկ, որոնք ունեն մշտական կրկնվող գրոհներ, վախ հաջորդ գրոհի վերաբերյալ՝ ունեն խուճապային խանգարում։ Խուճապային խանգարումը զարմանալիորեն տարբերվում է այլ տագնապային խանգարումներից նրանով, որ գրոհները լինում են հանկարծակի և չդրդված[18]։ Ինչևիցե, խուճապային խանգարում ունեցողների շրջանում խուճապային գրոհները կարող են առաջանալ կամ ուժգնանալ որոշակի վայրերից կամ իրադարձություններից՝ էականորեն բարդացնելով տվյալ անձանց կյանքը[19]։

Ագորաֆոբիա

խմբագրել

Ագորաֆոբիան տագնապային խանգարում է, որն առաջին հերթին կազմված է դժվար կամ անհարմար իրավիճակում հայտնվելու վախից, որից հիվանդությամբ տառապողը չի կարող խուսափել[20]։ Դրա արդյունքում ծանր ագորաֆոբիա ունեցողները կարող են սահմանափակվել իրենց տներում՝ չցանկանալով լքել այդ «ապահով վայրը»[21]։ Ագորաֆոբիա բառը կազմված է ագորա (հուն․՝ αγορά) և ֆոբիա (հուն․՝ φόβος՝ վախ) բառերից։ Ագորա տերմինը վերաբերվում է այն վայրին, որտեղ հին հույները հավաքվում և պատմում էին քաղաքի խնդիրների մասին, այդ պատճառով այն վերաբերվում է բոլորին կամ բոլոր հասարակական վայրերին, սակայն ագորաֆոբիայի էությունը խուճապային գրոհ ունենալու վախն է, հատկապես եթե այն կարող է տեղի ունենալ հասարակական վայրերում, քանզի զոհը կարող է մտածել, որ չի կարող փախչել[22]։ Արդյունքում այդ ամենը կարող է բերել նրան, որ անձը ընդհանրապես չկարողանա լքել տունը։ Եվ դա խուճապային խանգարման ամենավտանգավոր բարդությունն է։ Ագորաֆոբիան, հիմք ընդունելով վերը նկարագրվածը, համարվում է ախտանշան, որը ստուգում են մասնագետները, երբ ունեն խուճապային խանգարում ախտորոշումը։

Մարդը, որն ունի խուճապային գրոհ, որոշակի իրավիճակներում կարող է զարգացնել իռացիոնալ վախեր՝ ֆոբիաներ և սկսել դրանցից խուսափել։ Վերջ ի վերջո, խուսափման ձևը և այլ գրոհների մասին անհանգստությունը կարող են հանգեցնել այն կետին, որ խուճապային խանգարում ունեցող մարդիկ չեն կարող մեքենա վարել, անգամ դուրս գալ տնից։ Այդ փուլում ասում են, որ մարդն ունի խուճապային խանգարում՝ ագորաֆոբիայով։

Արհեստական դրդված

խմբագրել

Խուճապային խանգարման գրոհները կարող են էքպերիմենտալ ձևով առաջացվել լաբորատոր պայմաններում (CCK-4): Դրանց թվին է պատկանում հետազոտական նպատակներով խոլեցիստոկինին տետրապեպտիդի բոլյուսային ներարկումը[23]։ Էքսպերիմենտալ ձևով ուսումնասիրվել են տարբեր կենդանիների խուճապային գրոհներ[24]։

Նեյրոտրանսմիտերների անհավասարակշռություն

խմբագրել

Շատ նեյրոտրանսմիտեր ախտահարվում են, երբ մարդը ենթարկվում է սթրեսի՝ ուղեկցված խուճապային գրոհով։ Որոշները ներառում են սերոտոնին, գամմա-ամինակարագաթթու, դոֆամին, նորադրենալին և գլուտամինաթթու։ Ինչևէ, շատ հետազոտություններ՝ ուղղված նրան, թե ինչպես են նեյրոտրանսմիստերների ազդում միմյանց վրա խուճապային գրոհի ժամանակ, կարիք ունեն ծանրակշիռ հիմնավորման։

Սերոտոնինի ավելացումը գլխուղեղի որոշակի հատվածում կարող է առնչություն ունենալ տագնապի նվազեցման հետ։ Որոշ վկայություններ, ըստ որոնց սերոտոնինը դեր է խաղում տագանպի գործում կայանում է նրանում, որ երբ մարդիկ ընդունում են սերոտոնինի հետադարձ գրոհի սելեկտիվ ինհիբիտոր և երբ նրանց ուղեղում կա ավելի շատ սերոտոնին՝ հակված են տագնապի նվազման[25]։

Նեյրոտրանսմիտների հիմնական ինհիբիտորը կենտրոնական նյարդային համակարգում գամմա-ամինակարագաթթուն է։ Բազմաթիվ եղանականեր, որոնք կիրառում է գամմա-ամինակարագաթթուն ունեն տագնապի նվազման անհապաղ միտում[25]։

Դոֆամինի դերը տագնապի ժամանակ լիարժեք հասկանալի չէ։ Որոշ հոգեմետ դեղեր, որոնք ազդում են դոֆամինի առաջացման վրա կարող են արդյունավետ լինել տագնապի ժամանակ։ Ինչևէ, դա կարող է լինել դոֆամիանի բնորոշ հատկանիշ՝ ինքնաարդյունավետության և ինքնավստահության զգացան բարձրացման գործում, ինչը քանակապես նվազեցնում է տագնապը[25]։

Տագնապի շատ ֆիզիկական նշաններ, ինչպիսիք են հաճախակի սրտխփոցը և ձեռքերի դողը, կարգավորվում են նորադրենալինով։ Դեղանյութերը, որոնք հակազդում են նորադրենալինին կարող են արդյունավետ լինել խուճապային գրոհի ֆիզիկական ախտանշանների նվազեցման գործում[25]։

Քանի որ գլուտամինաթթուն կենտրոնական նյարդային համակարգում ընդգրկված նեյրոտրանսմիտերների հիմնական գրգռիչն է, նրան կարելի է գտնել օրգանիզմի ցանկացած նյարդային ուղում։ Առավել հավանական է, որ գլյուտամինաթթուն պայմանացումն է, որը վախերն ու հետընթացը (վախերի վերացում) ձևավորող գործընթացն է[25]։

Ախտաֆիզիոլոգիա

խմբագրել

Խուճապային գրոհները կարող են ստիպել մարդուն զգալ, որ իրենց մարմինը «պարտություն է կրում»։ Ախտանշանները կարելի հասկանալ տվյալ ձևով․ նախ, հաճախ, վախը կարող է դրդվել աննշան գրգռիչներից, որի հետևանքով լինում է ադրենալինի արտազատում, ինչն էլ հանգեցնում է այնպիսի պատասխան երևույթների առաջացման, որոնք տեղի են ունենում, երբ օրգանիզմը պատրաստվում է ծանրաբեռնված ֆիզիկական ակտիվության։ Դա բերում է սրտի կծկումների հաճախացման՝ տախիկարդիայի, շնչառության հաճախացման՝ հիպերվենտիլիացիայի, որը կարող է ընկալվել, որպես հևոց և քրտնարտադրություն։ Հիպերվենտիլիացիայի պատճառով իջնում է ածխաթթու գազի մակարդակը սկզբից թոքերում, այնուհետև արյան մեջ փոխելով արյան թթվայնությունը։ Այս երևույթն ակտիվացնում է տարբեր մեխանիզմներ՝ առաջացնելով ինքնավար շնչառական պատասխան[26][27]։ Անձը կարող է բաց թողնել հիպերվենտիլիացիան տարված լինելով սոմատիկ խնդիրներով[28]։

Բացի դրանից, հիպոկապնիան և ադրենալինի արտազատումը գրոհների ժամանակ բերում է անոթների նեղացման, որի հետևանքով դեպի գլխուղեղ արյան հոսքը նվազում է՝ առաջացնելով գլխապտույտ և թեթևամտություն[29][30]։ Խուճապային գրոհը կարող է հանգեցնել նրան, որ շաքարը դուրս մղվի գլխուղեղից և ուղղվի դեպի մկաններ[31]։ Կան հետազոտություններ, որոնք վկայում են, որ տագնապային խանգարումները բարձացնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը[32]։ Տուժածների մոտ առկա է սրտի ռիթմի փոփոխություն։

Սրտանոթային հիվանդություն

խմբագրել

Անձինք, որոնց մոտ ախտորոշվել է խուճապային խանգարում ունեն սրտի իշեմիկ հիվանդության կրկնապատված ռիսկ[33]։ Ապացուցվել է, որ որոշակի սթրես ռեակցիաները նույնպես բարձրացնում են ռիսկը և այսինքն այն անձինք, որոնք ունեն և՛ դեպրեսիվ, և՛ խուճապային խանգարումներ եռապատիկ շատ են հակված այդ հիվանդությունն ունենալուն։

Ախտորոշում

խմբագրել

DSM-5 համակարգի ախտորոշիչ չափորոշիչներն իրենց մեջ ներառում են ինտենսիվ վախի կամ անհարմարավետության ընդհատ շրջաններ, որոնցից չորսը կամ ավելին առաջացել են հանկարծակի և մի քանի րոպեի ընթացքում հասել են պիկին։

  • Սրտխփոց և/կամ հաճախացած անոթազարկ
  • Քրտնարտադրություն
  • Դող
  • Հևոցի կամ շնչահեղձության զգացում
  • Ցավ կրծքավանդակում և անհարմարության զգացում
  • Սրտխառնոց կամ աբդոմինալ խանգարումներ
  • Գլխապտույտի և թուլության զգացում
  • Դեռեալիզացիա՝ հեռացում իրականությունից և դեպերսոնալիզացիա՝ հեռացում սեփական անձից
  • Վերահսկողությունը կորցնելու և խելագարվելու վախ
  • Մոտալուտ վախճանի կանխազգացում
  • Պարէսթեզիաներ
  • Տաքության կամ սառնության զգացում

DSM-5-ում կարող են դիտարկվել նաև յուրահատուկ ախտանշաններ, որոնցից են՝ աղմուկ ականջներում, ցավ պարանոցի շրջանում, գլխացավ, անկառավարելի գոռոց կամ լաց։ Այսպիսի ախտանշանները չպետք է համարվեն հիվանդության 4 հիմնական ախտանշաններից։

Սրանցից որոշները կամ բոլորը կարող են նկարագրվել ֆեոքրոմոցիտոմայի ժամանակ։

Սկրինինգային գործիքները, ինչպիսին է Խուճապային խանգարման ծանրության գնահատման սանդղակը, կարող են օգտագործվել խանգարման հնարավոր դեպքերի հայտնաբերման համար և ցույց են տալիս պաշտոնական գնահատման առկայության անհրաժեշտությունը[34][35]։

Բուժում

խմբագրել

Խուճապային խանգարումը կարող է արդյունավետ բուժվել տարատեսակ միջամտություններով՝ ներառյալ հոգեբանական թերապիան և դեղորայքային բուժումը[9]։ Նմանատիպ խանգարումների դեպքում ապացուցված է կոգնիտիվ-վարքային թերապիայի արդյունավետությունը[36]։ Բարբարա Միլռդի և նրա գործընկերների կողմից անցկաված հետագա հետազոտությունները[37] թույլ են տալիս ենթադրել, որ հոգեվերլուծական հոգեթերապիան կարող է արդյունավետ լինել խոիճապային գրոհների նվազեցման գործում։ Սակայն, մեխանիզմերը, որոնք կիրառվում են հոգեվերլուծության հետ և նվազեցնում են խուճապը հասկանալի չեն, այն դեպքում, երբ կոգնիտիվ-վարքային թերապիան ունի հստակ հայեցակարգային հիմքեր, որոնք կարելի է կիրառել խուճապի դեպքում։

2009 թվականի դիտարկումներում հայտնաբերվել է թերապիայի և դեղամիջոցներով բուժման արդյունավետությունը, հատկապես,երբ դրանք համակցվել են[38]։

Կենսակերպի փոփոխություն

խմբագրել

Կոֆեինը կարող է առաջացնել կամ սրել գրոհները։ Տագնապը կարող է ավելանալ կոֆեինի և նիկոտինի օրգանիզմից հեռանալու ժամանակ[39]։

Ապացուցված է, որ թթվածնային վարժությունները, ինչպիսին է վազքը, դրական ազդեցություն ունեն խուճապային տագնապի դեմ պայքարում։ Կան տվյալներ, վկայող այն մասին, որ այդ վարժությունների հետևանքով արտազատվում է էնդորֆին, որն արյան մեջ նվազեցնում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի քանակը[40]։

Սակայն, կա նաև շանս, որ թթվածնային վարժությունները կարող են հենց պատճառ դառնալ գրոհի առաջացման, քանզի դրանց ընթացքում հաճախանում է շնչառությունը, ինչի պատճառով կարող է լինել հիպերվետիլիացիա՝ իր նշաններով նման սրտային անբավարարության գրոհին, որն էլ կբերի խուճապի։

Մկանների թուլացման մեթոդով բուժումը օգտակար է որոշ անձանց շրջանում։ Դրանք կարելի է ուսումնասիրել հատուկ ձայնագրությունների, տեսահոլովակների և գրքերի միջոցով։ Չնայած, ճանաչողական վարքային թերապիայի արդյունավետությունն ապացուցված է, շատերն ամեն դեպքում նախընտրում են մկանային վարժությունները։

Շնչառական վարժություններ

խմբագրել

Թթվածնով գերհագեցմը մեծ մասամբ սաստկացնում է խուճապային գրոհը։ Շնչառական վարժությունները օգնում են կարգավորել արյան մեջ թթվածնի և CO2-ի աստիճանը[41]։

Դավիդ Բարնսը խորհուրդ է տալիս շնչառական վարժությունները նրանաց, ում մոտ առկա են տագնապի նշաններ։ Այդպիսի շնչառական վարժություններ են՝ 5-2-5։ Օգտագործելով ստամոքսը (կամ ստոծանին) և ոչ թե կրծքավանդակը, զգացեք, որ 5 վայրկյանի ընթացքում դուրս է գալիս ստամոքսը, այլ ոչ թե ընդարձակվում է կրծքավանդակը։ Երբ հասցվել է ներշնչման բարձր կետին, 2 վայրկյանով պահեք շունչը։ Այնուհետև, 5 վայրկյանի ընթացքում դանդաղորեն արտաշնչեք։ Այս ցիկլը կրկնեք երկու անգամ, այնուհետև 5 ցիկլ «նորմալ» շնչեք (1 ցիկլը = 1 ներշնչում + 1 արտաշնչում)։ Շնչառության վրա կենտրոնացումը կկարգավորի սրտի ռիթմը։

Չնայած նրան, որ թղթե տոպրակի մեջ շնչելը սուր խուճապային գրոհի ախտանիշների կանխարգելման կարճաժամկետ խորհուրդ է[42], այն քննադատեցին նրա համար, որ զիջում է համաչափ շնչառությանը, պոտենցիալ կերպով բարդացնելով խուճապային գրոհը և հնարավոր է, որ նվազեցնում է արյան մեջ թթվածնի պարունակությունը[43][44]։ Միևնույն ժամանակ թղթե տոպրակի տեխնիկան ավելացնում է անհրաժեշտ ածխաթթու գազը և այդպիսով նվազեցնում է ախտանիշները։ Դա կարող է չափազանց նվազեցնել արյան շրջանառությունում թթվածնի պարունակությունը։

Կապնոգրաֆիան, որն ապահովում է արտաշնչած CO2-ի մակարդակը, կարող է օգտակար լինել շնչառության ուղեցույցում[45][46]։

Թերապիա

խմբագրել

Ըստ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի տվյալների, մեծամասնությունը համաձայն է, որ կոգնիտիվ-վարքային թերապիան ամենաարդյունավետն է խուճապային գրոհների բուժման համար, բայց դեղամիջոցները նույնպես կարող են օգնել[47]։ Թերապիայի առաջին մասը հիմնականում տեղեկատվական է, շատերին կարող է օգնել զուտ իմացությունը, թե ինչպիսի հիվանդությամբ են նրանք տառապում և թե ինչքան մարդ կա նույնանման խնդրով։ Շատերի մոտ կա վախ, որ իրենց խնդիրը կարող է հանգեցնել խելագարության կամ էլ նույնիսկ սրտի կաթվածի։ Կոգնիտիվ վերակառուցումը օգնում է տառապողներին փոխել այդ տագնապային մտքերն՝ ավելի իրատեսական և դրական մտքերով[48]։ Փախչողական վարքը հիմնական երևույթն է, որ խանգարում է խնդրով տառապողներին առողջ դատել[49]։

Ավելի խոր հոգեվերլուծական մոտեցումներում, մասնավորապես, օբյեկտիվ հարաբերությունների տեսությունում խուճապային գրոհները հաճախ նույնացվում է պարանոիդ-շիզոիդ և դեպրեսիվ վիճակների, պարանոիդ տագնապի հետ։ Նրանք հաճախ հանդիպում են սահմանային անձնային խանգարման և երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրման հետ համակցված։ Պարանոիդ տագնապը կարող է հասնել հետապնդող տագնապային վիճակի աստիճանի[50]։

Մեդիտացիան նույնպես կարող է օգտակար լինել խուճապային գրոհների բուժման հարցում[51]։ Անց կացվեց ագորաֆոբիայի և խուճապային խանգարման մետա-վերլուծություն։ Որոշակի ժամանակահատվածում օգտագործվեց հիվանդների բուժման դիրքային թերապիան։ Հարյուրավոր հիվանդներ մասնակցեցին այս հետազոտությանը և նրանցից բոլորը համապատասխանում էին DSM-IV չափորոշիչներին[52]։ Արդյունքում, միայն 32% հիվանդներ, բուժումից հետո, ունեցան խուճապի դրսևորում։ Նրանք հանգեցին այն եզրակացության, որ դիրքային թերապիան ունի երկարատև ազդեցություն այն հաճախորդի համար, որն ապրում է խուճապային խանգարում և ագորաֆոբիա[52]։

Խուճապային խանգարում և ագորաֆոբիա ունեցող մարդկանց հետ անց կացվող խմբային թերապիայի արդյունավետությունը՝ համեմատած անհատական թերապիայի հետ, ունի միանման արդյունք[53]։

Դեղամիջոցներ

խմբագրել

Խուճապային գրոհների բուժումն իրականացվում է հիմնականում բեզադիազեպիններով և հակադեպրեսանտներով։ Բենզադիազեպինները առավել հազվադեպ են նշանակում իրենց կողմնակի ազդեցությունների պատճառով ինչպիսիք են՝ կախվածությունը, հոգնածությունը, չկապակցված խոսքը և հիշողության կորուստը[54]։ Հակադեպրեսանտներով բուժումը համարվում է առաջնային հոգեբանական գրոհների դեպքում[55]։

Չնայած, որ դեղամիջոցներն ունեն մեծ արդյունավետություն, ամեն դեպքում խորհուրդ է տրվում նաև օգտվել որևէ թերապիայից։ Դեղամիջոցներով բուժումը շարունակվում է դեպքերի առկայության ամբողջ ընթացքում և ավարտվում վերջին գրոհից վեց ամիս հետո։ Չնայած, որ այս դեղամիջոցները, հատկապես, արդյունավետ են դեռահասների շրջանում, անհրաժեշտ է հսկել նրանց քանզի այս դեղամիջոցները բարձրացնում են ինքնասպանություն գործելու ցանկությունը։

Կանխատեսում

խմբագրել

Մոտ մեկ երրորդը դեղորայքի նկատմամբ կայուն է, իսկ դա նշանակում է, որ նրանց ախտանշանները պահպանվում են անգամ բուժման ընթացքում։

Շատ մարդիկ, որոնց դեպքում կատարվում է ախտանշանային բուժում, ունենում են ախտանիշների սահմանափակված գրոհներ, որոնք ավելի քիչ կոմպլեքսային են և արտահայտվում են մինչև 4 մարմնական ախտանշաններով։

Չկա ոչ մի զարմանալի բան միանգամից մի քանի ախտանշան զգալու մեջ, ինչպիսիք են՝ վիբրացիան ոտքերում, շնչահեղձությունը կամ մարմնով տարածվող ինտենսիվ ջերմության ալիքը, որը նման չէ էստրոգենների անբավարարության հետևանքով առաջացող ախտանիշներին։ Որոշ ախտանշաններ ինչպիսիք են՝ վիբրացիան վերջույթներում կարող են տարբերվել նորմալ զգացողություններից, որոնք հստակ խոսում են խուճապային գրոհի մասին։ Այլ ախտանիշները կարող են առաջանալ նաև այն մարդկանց մոտ, որոնք չունեն խուճապային գրոհ։ Խուճապային խանգարումը չի պահանջում պարտադիր 4 և ավելի ախտանիշների միաժամանակյա առկայություն։ Անպատճառ խուճապը և հաճախացած սրտխփոցը բավարար է խուճապային գրոհը հաստատելու համար։

Համաճարակաբանություն

խմբագրել

Եվրոպայում տարվա կտրվածքով բնակչության 3%-ն ունենում են գրոհներ, մինչդեռ Ամերիկայում թիվը հասնում է 11%-ի։ Առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում։ Ի հայտ են գալիս սեռահասունացման կամ երիտասարդ տարիքում։ Երեխաները և ծերերը ավելի քիչ են տառապում նման խնդրով։ Կատարվել է հատուկ քննություն երկվորյակների և ընտանիքների շրջանում, պարզելու համար կա արդյոք գենետիկական կապ խուճապային խանգարման հետ։ Նաև հետազոտվել է հնարավոր կապը վախերի, վարքային-ճանաչողական խանգարումների և գեներալիզացված խուճապային խանգարումների միջև։ Արդյունքները հանգեցրեցին այն մտքին, որ հետևյալ խանգարումները ունեն գենետիկ կոմպոնենտ և ժառանգվում են կամ փոխանցվում են սերնդեսերունդ՝ գեների միջոցով։ Ոչ վախերի դեպքում ժառանգականությունը կազմում է 30-40%, իսկ վախերի դեպքում 50-60%։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Anxiety Disorders». NIMH. 2016 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Bandelow, Borwin; Domschke, Katharina; Baldwin, David (2013). Panic Disorder and Agoraphobia (անգլերեն). OUP Oxford. էջ Chapter 1. ISBN 9780191004261. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. Ghadri, Jelena-Rima; և այլք: (2018 թ․ հունիսի 7). «International Expert Consensus Document on Takotsubo Syndrome (Part I): Clinical Characteristics, Diagnostic Criteria, and Pathophysiology». European Heart Journal. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  4. Craske, MG; Stein, MB (2016 թ․ հունիսի 24). «Anxiety». Lancet. 388 (10063): 3048–3059. doi:10.1016/S0140-6736(16)30381-6. PMID 27349358.
  5. Geddes, John; Price, Jonathan; McKnight, Rebecca (2012). Psychiatry (անգլերեն). OUP Oxford. էջ 298. ISBN 9780199233960. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «Panic Disorder: When Fear Overwhelms». NIMH. 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. Roth, WT (2010). «Diversity of effective treatments of panic attacks: what do they have in common?». Depression and Anxiety. 27 (1): 5–11. doi:10.1002/da.20601. PMID 20049938.
  8. American Psychiatric Association (2013), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (5th ed.), Arlington: American Psychiatric Publishing, էջեր 214–217, 938, ISBN 978-0890425558
  9. 9,0 9,1 Bourne, E. (2005). The Anxiety and Phobia Workbook, 4th Edition: New Harbinger Press.
  10. Klerman, Gerald L.; Hirschfeld, Robert M. A.; Weissman, Myrna M. (1993). Panic Anxiety and Its Treatments: Report of the World Psychiatric Association Presidential Educational Program Task Force. American Psychiatric Association. էջ 44. ISBN 978-0-88048-684-2.
  11. Cosci, Fiammetta. «The psychological development of panic disorder: implications for neurobiology and treatment». SciELO. Revista Brasileira de Psiquiatria. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  12. [citation needed]
  13. Nolen-Hoeksema, Susan (2013). (Ab)normal Psychology (6th ed.). McGraw Hill. ISBN 9780078035388.
  14. Taylor, Barr (2006). «Panic disorder». BMJ. 332 (7547): 951–955. doi:10.1136/bmj.332.7547.951. PMC 1444835. PMID 16627512.
  15. William T. O‘Donohue,· Lorraine T. Benuto, Lauren Woodward Tolle (eds, 2013). Handbook of Adolescent Health Psychology, Springer, New York. 978-1-4614-6632-1. Page 511
  16. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  17. Gorman, JM; Kent, JM; Sullivan, GM; Coplan, JD (2000 թ․ ապրիլ). «Neuroanatomical hypothesis of panic disorder, revised». The American Journal of Psychiatry. 157 (4): 493–505. doi:10.1176/appi.ajp.157.4.493. PMID 10739407.
  18. Panic Disorder – familydoctor.org Արխիվացված 3 Փետրվար 2014 Wayback Machine
  19. "Anxiety Disorders" Արխիվացված 12 Ապրիլ 2014 Wayback Machine
  20. The Cochrane Library: Cochrane Database of Systematic Reviews. 1996. doi:10.1002/14651858.
  21. «Agoraphobia». MayoClinic.com. 2011 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  22. Psych Central: Agoraphobia Symptoms
  23. Leicht, Gregor; Mulert, Christoph; Eser, Daniela; Sämann, Philipp G.; Ertl, Matthias; Laenger, Anna; Karch, Susanne; Pogarell, Oliver; Meindl, Thomas; Czisch, Michael; Rupprecht, Rainer (2013). «Benzodiazepines Counteract Rostral Anterior Cingulate Cortex Activation Induced by Cholecystokinin-Tetrapeptide in Humans». Biological Psychiatry. 73 (4): 337–44. doi:10.1016/j.biopsych.2012.09.004. PMID 23059050.
  24. Moreira, Fabrício A.; Gobira, Pedro H.; Viana, Thércia G.; Vicente, Maria A.; Zangrossi, Hélio; Graeff, Frederico G. (2013). «Modeling panic disorder in rodents». Cell and Tissue Research. 354 (1): 119–25. doi:10.1007/s00441-013-1610-1. PMID 23584609.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Bystritsky, Alexander (2013). «Current Diagnosis and Treatment of Anxiety Disorders». P & T : A Peer-Reviewed Journal for Formulary Management. 38 (1): 30–57. PMC 3628173. PMID 23599668.
  26. Vollmer, L. L.; Strawn, J. R.; Sah, R. (2015 թ․ մայիսի 26). «Acid–base dysregulation and chemosensory mechanisms in panic disorder: a translational update». Translational Psychiatry (անգլերեն). 5 (5): e572. doi:10.1038/tp.2015.67. PMC 4471296. PMID 26080089.
  27. Ueda, Yoshiyasu; Aizawa, Masayo; Takahashi, Atsushi; Fujii, Masamitsu; Isaka, Yoshitaka (2009 թ․ մարտի 1). «Exaggerated compensatory response to acute respiratory alkalosis in panic disorder is induced by increased lactic acid production». Nephrology Dialysis Transplantation. 24 (3): 825–828. doi:10.1093/ndt/gfn585. ISSN 0931-0509. PMID 18940883.
  28. Tavel, ME (2016 թ․ հուլիսի 28). «Panic Attacks: Concealed Hyperventilation Usually Overlooked» (PDF). JSciMedCentral. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  29. Cipolla, Marilyn J. (2009). Control of Cerebral Blood Flow (անգլերեն). Morgan & Claypool Life Sciences.
  30. Nardi, Antonio Egidio; Freire, Rafael Christophe R. (2016 թ․ մայիսի 25). Panic Disorder: Neurobiological and Treatment Aspects (անգլերեն). Springer. ISBN 9783319125381.
  31. Shin, Lisa M; Liberzon, Israel (2010 թ․ հունվար). «The Neurocircuitry of Fear, Stress, and Anxiety Disorders». Neuropsychopharmacology. 35 (1): 169–191. doi:10.1038/npp.2009.83. ISSN 0893-133X. PMC 3055419. PMID 19625997.
  32. Chalmers, John A.; Quintana, Daniel S.; Abbott, Maree J.-Anne; Kemp, Andrew H. (2014). "Anxiety Disorders are Associated with Reduced Heart Rate Variability: A Meta-Analysis". Frontiers in Psychiatry. 5. doi:10.3389/fpsyt.2014.00080. ISSN 1664-0640.
  33. Soares-Filho, Gastão L. F.; Arias-Carrión, Oscar; Santulli, Gaetano; Silva, Adriana C.; Machado, Sergio; Valenca, Alexandre M.; Nardi, Antonio E. (2014). «Chest pain, panic disorder and coronary artery disease: a systematic review». CNS & Neurological Disorders Drug Targets. 13 (6): 992–1001. ISSN 1996-3181. PMID 24923348.
  34. Houck, P. R.; Spiegel, D. A.; Shear, M. K.; Rucci, P. (2002). «Reliability of the self-report version of the Panic Disorder Severity Scale». Depression and Anxiety. 15 (4): 183–185. doi:10.1002/da.10049. PMID 12112724.
  35. Shear, M. K.; Rucci, P.; Williams, J.; Frank, E.; Grochocinski, V.; Vander Bilt, J.; Houck, P.; Wang, T. (2001). «Reliability and validity of the Panic Disorder Severity Scale: Replication and extension». Journal of Psychiatric Research. 35 (5): 293–296. doi:10.1016/S0022-3956(01)00028-0. PMID 11591432.
  36. Anxiety: management of anxiety (panic disorder, with or without agoraphobia, and generalised anxiety disorder) in adults in primary, secondary and community care. National Institute for Health and Clinical Excellence. Clinical Guideline 22. Issue date: April 2007 «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) 1-84629-400-2
  37. Milrod, B.; Leon, A. C.; և այլք: (2007). «A randomized controlled clinical trial of psychoanalytic psychotherapy for panic disorder». American Journal of Psychiatry. 164 (2): 265–272. doi:10.1176/ajp.2007.164.2.265. PMID 17267789.
  38. Bandelow, Borwin; Seidler-Brandler, Ulrich; Becker, Andreas; Wedekind, Dirk; Ruther, Eckart (2009 թ․ հուլիս). «Meta-analysis of randomized controlled comparisons of psychopharmacological and psychological treatments for anxiety disorders». The World Journal of Biological Psychiatry. 8 (3): 175–187.
  39. American Psychiatric Association. (2000). Diagnostic and statistical manual of mental disorders (4th ed., text rev., p. 479). Washington, D.C.: American Psychiatric Association
  40. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  41. «Hyperventilation Syndrome]». 2016 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  42. Breathing in and out of a paper bag Արխիվացված 21 Հոկտեմբեր 2007 Wayback Machine
  43. Bergeron, J. David; Le Baudour, Chris (2009). «Chapter 9: Caring for Medical Emergencies». First Responder (8 ed.). New Jersey: Pearson Prentice Hall. էջ 262. ISBN 978-0-13-614059-7. «Do not use a paper bag in an attempt to treat hyperventilation. These patients can often be cared for with low-flow oxygen and lots of reassurance»
  44. Hyperventilation Syndrome – Can I treat hyperventilation syndrome by breathing into a paper bag? Արխիվացված 20 Հունվար 2013 Wayback Machine
  45. Craske, Michelle (2011 թ․ սեպտեմբերի 30). «Psychotherapy for panic disorder». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  46. Meuret, AE; Ritz, T (2010 թ․ հոկտեմբեր). «Hyperventilation in panic disorder and asthma: empirical evidence and clinical strategies». International Journal of Psychophysiology : Official Journal of the International Organization of Psychophysiology. 78 (1): 68–79. doi:10.1016/j.ijpsycho.2010.05.006. PMC 2937087. PMID 20685222.
  47. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  48. Cramer, K., Post, T., & Behr, M. (1989 թ․ հունվար). «Cognitive Restructuring Ability, Teacher Guidance and Perceptual Distracter Tasks: An Aptitude Treatment Interaction Study». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  49. Abramowitz, Jonathan S.; Deacon, Brett J.; Whiteside, Stephen P. H. (2012 թ․ դեկտեմբերի 17). Exposure Therapy for Anxiety: Principles and Practice. Guilford Press. ISBN 9781462509690. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին.
  50. Waska, Robert (2010). Treating Severe Depressive and Persecutory Anxiety States: To Transform the Unbearable. Karnac Books. ISBN 978-1855757202.
  51. Kabat-Zinn J, Massion AO, Kristeller J; և այլք: (1992 թ․ հուլիսի 7). «Effectiveness of a meditation-based stress reduction program in the treatment of anxiety disorders]». American Journal of Psychiatry. 149 (7): 936–43. CiteSeerX 10.1.1.474.4968. doi:10.1176/ajp.149.7.936. PMID 1609875. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  52. 52,0 52,1 Fava, G. A.; Rafanelli, C.; Grandi, S.; Conti, S.; Ruini, C.; Mangelli, L.; Belluardo, P. (2001 թ․ հուլիս). «Long-term outcome of panic disorder with agoraphobia treated by exposure». Psychological Medicine (անգլերեն). 31 (5): 891–898. doi:10.1017/s0033291701003592. ISSN 1469-8978.
  53. Schwartze, Dominique; Barkowski, Sarah; Strauss, Bernhard; Burlingame, Gary M.; Barth, Jürgen; Rosendahl, Jenny (2017). «Efficacy of group psychotherapy for panic disorder: Meta-analysis of randomized, controlled trials». Group Dynamics: Theory, Research, and Practice (անգլերեն). 21 (2): 77–93. doi:10.1037/gdn0000064.
  54. Neeltje, Batelaan. «Evidence-based pharmacotherapy of panic disorder: an update». Oxford University Press. International Journal of Neuropsychopharmacology. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  55. Bakker, A.; Van Balkom, A. J. L. M.; Spinhoven, P. (2002 թ․ սեպտեմբերի 1). «SSRIs vs. TCAs in the treatment of panic disorder: a meta-analysis». Acta Psychiatrica Scandinavica (անգլերեն). 106 (3): 163–167. doi:10.1034/j.1600-0447.2002.02255.x. ISSN 1600-0447.

Արտաքին հղումներ

խմբագրել