Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի (Երևան)

ռուս ուղափար եկեղեցի Հայաստանում

Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի (ռուս.՝ Храм Покрова Пресвятой Богородицы), ռուսական ուղղափառ եկեղեցու գլխավոր տաճարը Հայաստանում։ Ավագ երեցն է Արսենի Գրիգորյանցը։

Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի
Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին 2019 թվականին
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար և մշակութային ժառանգություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՔանաքեռ,
Հայաստան Հայաստան Երևան
Հասցեք․ Երևան, Զաքարիա Սարկավագի փ. 68[1]
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
ԹեմԵրևանի և Հայաստանի
Օծման թվական1916
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1916
Ներկա վիճակԳերազանց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱռաջնորդԱրսենի Գրիգորյանց
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետՖյոդոր Վերժբիցկի
Ճարտարապետական ոճՌուսական
Կառուցման սկիզբ1912 թվական
Կառուցման ավարտ1916 թվական
Հիմնադրված1916
Գմբեթ2
Քարտեզ
Քարտեզ
 Intercession of the Holy Mother of God Church Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին կառուցվել է 1913-1916 թվականներին՝ Քանաքեռ գյուղում՝ Երևանից 7 կմ հեռավորության վրա։ Այն նախատեսված էր Կուբանի կազակների զորքի Պոլտավական առաջին զորամասի զինվորների համար, ովքեր ծառայում էին Երևանում։ Եկեղեցին կառուցվել էր ռուսական ավանդական ճարտարապետական ոճով։ Ճարտարապետն էր Ֆյոդոր Միխայլովիչ Վերժբիցկին։ Մինչև 1917 թվականը կառուցվել են նմանատիպ 60-ից ավելի եկեղեցիներ՝ ամբողջ Ռուսական կայսրության տարածքում։

Սկզբնական ժամանակավոր եկեղեցին կոչվում էր աստվածապաշտ Ալեքսանդր Նևսկի իշխանի անունով՝ զինվորականների համար նախատեսված լինելը ընդծելու համար։ 1906 թվականի հունվարի 26-ին տեղի է ունենում եկեղեցու պաշտոնական օծումը։ Կազակների զորամասը, որի համար կառուցվել էր եկեղեցին, այստեղ էր արդեն շուրջ 80 տարի՝ 1827 թվականից, երբ ռուսական զորքերը ու հայ կամավորական ջոկատները ազատագրեցին Երևանը և վերացրին արևելահայերի համար չարիք դարձած Երևանի խանությունը։

Խորհրդային իշխանության ժամանակ եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, ապա՝ ակումբ զինվորականների համար. 1991 թվականին, Հայաստանի անկախացումից հետո, եկեղեցին վերաբացվում է։ 2000 թվականին եկեղեցին վերանորոգվել է, ավելացվել են զանգակատունը և գմբեթը, որոնք նախատեսված չեն եղել նրա կառուցման ժամանակ։

19-րդ դարում թուրքական մզկիթի հիմքերով սարքված եկեղեցին հիմնահատակ ավերվում է խորհրդային իշխանությունների հրամանով։

Հայրապետական այցեր

խմբագրել

2001 թվականին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ Հայաստան էր ժամանել Համայն Ռուսիո պատիարք Կիրիլը, ով պաշտոնական այցի շրջանակներում այցելում է մայր եկեղեցի։ Այցի ընթացքում նա նշեց, որ Երևանում կկառուցվի ևս մեկ ռուսական եկեղեցի, որի համար Հայաստանի կառավարությունը տարածք է հատկացրել, իսկ շինարարությունը կատարվելու է Ռուսաստանի հայերի միության միջոցներով։

2010 թվականի մարտի 17-ին Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը այցելեցին Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Նրանց ուղեկցում էին Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը և ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակության անդամները[2]։

Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցում Կիրիլլը ծես իրականացրեց, ապա ողջույնի խոսքով դիմեց հավաքվածներին, որոնց թվում էր Գյումրիում տեղակայված 102-ամյա ռուսական բազայի զինվորները[2]։ Նա օրհնեց եկեղեցին կառուցողներին և կառուցմանը օժանդակողներին, որոնց թվում կային ՌԴ և Հայաստանի մի շարք պաշտոնատար անձինք։ Ռուսական զինվորական գերեզմանատան վերականգնման և Գյումրիում հայ և ռուս ժողովուրդների Բարեկամության կամարի շինարարության համար Սերգիյ Ռադոնեժսկու մեդալով պարգևատրվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը[2]։

Ռուսիո պատրիարքը նվիրել է Կազանի սուրբ Տիրամոր սրբապատկերը։ Տաճարին իր նվերն է մատուցել Գարեգին Բ-ն՝ հայ գեղանկարիչների կողմից պատրաստած Վլադիմիրի Տիրամոր պատկերը[2]։ Հոգևոր հայրապետներին իր նվերները հանձնեց նաև եկեղեցու քահանան՝ ավագ երեց Արսենի Գրիգորյանցը։

2012 թվականին նշվել է եկեղեցու հիմնադրման 100 ամյակը։

Պատկերասրահ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.12/4