Սուրբ Խաչ (Խիզանի գավառ)
գյուղ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում՝ Մամռտանքի գյուղախմբում։
Գյուղ | |
---|---|
Սուրբ Խաչ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խիզանի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 150 մարդ (XX դարասկիզբ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | սուրբ-խաչեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրելԲնակիչները կոտորվել կամ տարագրվել են 1895 թվականին և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Որոշներին բռնի մահմեդականացրել են։
Բնակչություն
խմբագրել20-րդ դարի սկզբին ուներ 30 տուն՝ 150 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակիչների հիմնական զբաղմունքը այգեգործություն, պարտիզպանություն, անասնապահություն, արհեստներն ու մշակությունն էր։ Զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի և բամբակի մշակությամբ։
Պատմամշակույթային կառույցներ
խմբագրելՍուրբ Խաչն ուներ Սուրբ Առաքյալ անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում գտնվում է Խիզանի Սուրբ Խաչ վանքը։
Նշանավոր մարդիկ
խմբագրելՍուրբ Խաչում է ծնվել Հայաստանի վաստակավոր իրավաբան Արշակ Թովմասյանը (1913)[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 719
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն