Սուրբ Պետրոսի հրապարակ (իտալ.՝ Piazza San Pietro), ընդարձակ հրապարակ Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի դիմաց։ Ունի երկու համաչափ կիսաշրջանների տեսք։ Այստեղ հավատացյալների մեծ բազմություն է հավաքվում, որպեսզի լսի Հռոմի պապին։ 1930–ական թվականներին Մուսոլինիի ջանքերով կառուցվել է Հռոմի կենտրոնից մինչև Սուրբ Պետրոսի հրապարակ ձգվող ընդարձակ փողոց, որն ստացել է «Հաշտության փողոց» անվանումը (իտալ.՝ Via della Conciliazione

Սուրբ Պետրոսի հրապարակ
Երկիր Վատիկան[1]
ՏեղագրությունՎատիկան
Մասն էItaly–Vatican City border?
Անվանվել էՀռոմի Սուրբ Պետրոս տաճար
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Հրապարակը շրջապատում են Բերնինիի նախագծած տոսկանյան կիսաշրջանաձև սյունաշարերը, որոնք տաճարի հետ կազմում են բանալու խորհրդանշական ձև։ Կենտրոնում եգիպտական կոթողն է, որը Հռոմ է բերել կայսր Կալիգուլան։ Ավանդությունը վկայում է, որ այն զարդարել է Ներոնի կրկեսը, որտեղ գլխատվել է Պետրոս առաքյալը։ Հենց այդ տեղում էլ վեր է խոյացել Սուրբ Պետրոսի տաճարը։ Հրապարակի կոթողը միակն է, որ անփոփոխ կանգնած է եղել մինչև Վերածննդի շրջանը։ Միջնադարում հռոմեացիները կարծում էին, որ կոթողի վերին մասի գնդաձև մասում պահվում է Հուլիոս Կեսարի աճյունի մոխիրը[2]։

Կոթողի մոտից սալահատակին տրավերտինից ճառագայթներ են ձգվում այնպես, որ կոթողը գնոմոնի դեր է կատարում։

Համայնապատկեր

խմբագրել
Սուրբ Պետրոսի հրապարակ


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Touring Club Italiano, Roma e Dintorni, which furnishes the statistics in these notes.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պետրոսի հրապարակ» հոդվածին։