Սուրեն Ազիզյան
հայ նկարիչ
Սուրեն Խաչատուրի Ազիզյան (մայիսի 9, 1922, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - փետրվարի 1, 1996, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Սուրեն Ազիզյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1922 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Վախճանվել է | փետրվարի 1, 1996 (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1941) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951) |
Մասնագիտություն | նկարիչ |
Զավակներ | Խաչատուր Ազիզյան |
Նկարիչ Խաչատուր Ազիզյանի հայրն է։
Կենսագրություն
խմբագրել1937-1941 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Պատերազմի ժամանակ Ազիզյանը մասնակցել է Կալինինյան, Առաջին Մերձբալթյան և Լենինգրադյան ռազմաճակատներում, երեք անգամ ծանր վիրավորվել է, կորցրել ոտքը և 1945 թվականի մարտի 7-ից հենակներ է կրել։ 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը[1]։
Ստեղծել է ռեալիստական ուղղվածության գործեր՝
Կոմպոզիցիաներ՝
- «Միքայել Նալբանդյան» (1954)
- «Աղջիկը ծառի ստվերում» (1957)
- «Կարբիդագործը» (1958)
- «Ելի՛ր...» (1961)
- «Պետրոս Դուրյան» (1956)
- «Սիպիլ. Զապել Ասատուր» (1960)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Կաղամբի դաշտը», Սուրեն Ազիզյան
- ↑ «Աշտարակ», Սուրեն Ազիզյան