Սուրեն Սաֆարյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Սաֆարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Սարգսի Սաֆարյան (օգոստոսի 21, 1923[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 22, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977)։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[2]։
Սուրեն Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1923[1] |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | ապրիլի 22, 1988 (64 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1942)[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1] |
Մասնագիտություն | նկարիչ և դասախոս |
Պարգևներ | |
Պաշտոն | նախագահ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հայր | Սարգիս Սաֆարյան |
Սուրեն Սաֆարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրել1942 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1962 թվականից դասավանդել է ԵԳԹԻ-ում, պրոֆեսոր` 1978 թվականից։
1969-1982 թվականներին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ[3]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԱռաջին շրջանի գործերը կրել են Հայրենական պատերազմի մասնակից նկարչի վերհուշ-տպավորությունների կնիքը («Հայրենի մեղեդիներ», 1956)։ Հյուսիսային Կովկաս, Կուբան, Ուկրաինա, Բելոռուսիա, Լեհաստան, Գերմանիա, ահա Սաֆարյանի անցած ռազմի ճանապարհը, մասնակցել է նաև Պրահայի ազատագրմանը, պարգևատրվել Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով և բազմաթիվ մեդալներով։ Պատերազմի թեման արտահայտվել է Սաֆարյանի ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում («Ազատարարները», 1960, «1945 թվականի գարնանը», 1964, նշված երեք աշխատանքի համար պարգևատրվել է Վ. Գրեկովի անվան արծաթե մեդալով, 1971, «Կռունկներ», 1979)։ 1960-ական թվականների վերջերից ավելի հաճախ է անդրադարձել մարդու և ժամանակի, ընդհանրապես հայ ժողովրդի պատմական ճակատագրի թեմային՝ «Հանուն գալիքի» (1960), «Սայաթ-Նովա» (1963), «Տաթևի ողբերգությունը» (1967), «Լեռների պարը» (1972), «Հինավուրց հուշարձաններ» (1973), «Եռանկյունի նամակներ» (1980)։
Սաֆարյանի գործերին բնորոշ են քաղաքացիական շունչը, բանաստեղծական նուրբ ինտոնացիան՝ համակված պլաստիկ ձևերի ու գունաշարի հուզաարտահայտչական տարրերով։ Ստեղծել է նաև դիմանկարներ, բնանկարներ, արտասահմանյան ճանապարհորդությունների թեմաներով գեղանկարչական և գրաֆիկական գործեր, կատարել գրքերի ձևավորումներ։
Դիմանկարներ՝
- «Եղիշե Չարենց» 1959
- «Ձկնորս Արշակը» 1960
- «Ինքնանկար» 1979
- «Պարտիզպան Մանուկյանը», 1966
- «Սիկեյրոսը Հայաստանում», 1973
- «Գարուն», 1969
Բնանկարներ՝
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում։
Ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ է ունեցել՝
- էջմիածնում, 1969,
- Լենինականում, 1970,
- Դիլիջանում, 1970,
- Երևանում, 1974, 1981,
- Մոսկվայում, 1981,
- Հալեպում, 1982։
Մրցանակներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 255.
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Սաֆարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 255)։ |