Կոմսուհի Սոֆյա Անդրեևնա Տոլստայա (օրիորդական ազգանունը՝ Բերս, օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1844, Պոկրովսկոե-Ստրեշնևո, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 4, 1919(1919-11-04)[1][2][3], Յասնայա Պոլյանա, Յասնայա Պոլյանա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ռուս գրող Լև Տոլստոյի կինը, Ռուսական կայսրության լուսավորության առաջին նախարարի ծոռը։

Սոֆյա Տոլստայա
ռուս.՝ Софья Толстая
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1844
ԾննդավայրՊոկրովսկոե-Ստրեշնևո, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 4, 1919(1919-11-04)[1][2][3] (75 տարեկան)
Մահվան վայրՅասնայա Պոլյանա, Յասնայա Պոլյանա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն և  Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունգրող, ինքնակենսագիր, օրագրի հեղինակ, կենսագիր և լուսանկարիչ
ԱմուսինԼև Տոլստոյ[4]
Ծնողներհայր՝ Անդրեյ Բերս[5], մայր՝ Lyubov Islavina?[5]
ԵրեխաներԱլեքսանդրա Տոլստայա, Սերգեյ Տոլստոյ, Տատյանա Սուխոտինա-Տոլստայա, Իլյա Տոլստոյ, Լև Լվովիչ Տոլստոյ[5], Մարիա Տոլստայա, Mikhail Tolstoy? և Andrey Tolstoy?
 Sofia Tolstaya Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1844 թվականի օգոստոսի 22-ին (սեպտեմբերի 3)[6]։ Մոսկվայի պալատական գրասենյակի իսկական պետական խորհրդականի բժիշկ Անդրեյ Եվստաֆևիչ Բերսի (1808-1868) երկրորդ դուստրն է և հոր կողմից սերում է գերմանական ազնվականներից[7][8]։ Մայրը՝ Լյուբով Ալեքսանդրովնա Իսլավինան (1826-1886) սերել է վաճառականի ընտանիքից։ Երիտասարդ տարիքում հայրը ծառայել է որպես բժիշկ մոսկվացի բարինյա Վարվառա Պետրովնա Տուրգենևայի մոտ և նրանից ունեցել երեխա՝ Վարվառա Ժիտովան, որն այդպիսով եղել է Սոֆյա Տոլստայայի համահայր ու Իվան Տուրգենևի համամայր քույրը։ Բերս ամուսինների մյուս երեխաներն են եղել երկու դուստրերը՝ Ելիզավետա Անդրեևնա Բերսը (1843—?), Տատյանա Անդրեևնա Կուզմինսկայան (1846-1925)[9] և հինգ որդիները՝ Օրյոլի փոխնահանգապետ Ալեքսանդր Անդրեևիչ Բերսը (1845—?), պետական խորհրդականներ Պյոտր Անդրեևիչ Բերսը (1849-1910) և Ստեպան Անդրեևիչ Բերսը (1855—?), ինչպես նաև Վլադիմիրը (1853—?) և Վյաչեսլավը (1861—?)[10]։

Սոֆյան ծնվել է ամառանոցում, որը նրա հայրը վարձել է Պոկրովսկոե-Ստրեշնևո կալվածքի մոտ։ Ընդհուպ մինչև Սոֆյայի ամուսնությունը Բերսերն այնտեղ անցկացրել են բոլոր ամառները։

Ստանալով լավ տնային կրթություն՝ Սոֆյան 1861 թվականին Մոսկվայի համալսարանում հանձնել է քննություն՝ ստանալով տնային ուսուցչի կոչում, ընդ որում՝ նա աչքի է ընկել ռուսերեն շարադրությամբ, որ ներկայացրել է պրոֆեսոր Նիկոլայ Տիխոնրավովին «Երաժշտություն» թեմայով։ 1862 թվականի օգոստոսին նա ընտանիքի հետ մեկնել է պապի՝ Ալեքսանդր Միխայլովիչ Իսլանևի մոտ՝ նրա օրինական կնոջ՝ Սոֆյա Ալեքսանրովնայի (օրիորդական ազգանունը՝ Ժդանովա) կալվածք Տուլայի նահանգի Օդոևսկի գավառի Իվիցի գյուղում և ճանապարհին հյուրընկալվել Լև Տոլստոյին Յասնայա Պոլյանայում։ Նույն թվականի սեպտեմբերի 16-ին Տոլստոյն առաջարկություն է արել Սոֆյա Անդրեևնային, իսկ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 23-ին, տեղի է ունեցել նրանց հարսանիքը[11], ինչից հետո Տոլստայան տասնինը տարի բնակվել է գյուղում՝ միայն հազվադեպ մեկնելով Մոսկվա։

Տոլստոյների ամուսնական կյանքի առաջին տարիները եղել են ամենաերջանիկը[12]։ Լև Տոլստոյն իր օրագրում ամուսնությունից հետո գրել է. «Անհավատալի երջանկություն... Չի կարող պատահել, որ այս ամենն ավարտվի միայն կյանքով»[13]։

1880—1890-ական թվականներին կյանքի նկատմամբ Լև Տոլստոյի հայացքների փոփոխության հետևանքով ընտանիքում սկիզբ է առել աններդաշնակություն։ Սոֆյա Անդրեևնան, համաձայն չլինելով ամուսնու նոր գաղափարների, սեփականությունից հրաժարվելու և սեփական, գերազանցապես ֆիզիկական աշխատանքով ապրելու նրա ձգտումների հետ, այնուամենայնիվ լավ հասկացել է, թե բարոյական ու մարդկային ինչ բարձունքի է հասել ամուսինը։ «Իմ կյանքը» գրքում Սոֆյա Անդրեևնան գրել է.

...Նա՝ իմ խեղճ, սիրելի ամուսինը, ինձնից սպասում էր այն հոգեկան միասնականությունը, որը գրեթե անհնար էր իմ նյութական կյանքի ու հոգսերի դեպքում, որոնցից հեռանալ անհնար էր։ Ես չէի կարող մասնակից լինել նրա հոգեկան կյանքին խոսքերով, իսկ այն կյանքի կոչել, քարշ տալով իմ հետևից մեծ ընտանիքը, անիմաստ էր, ինչպես նաև ուժերից վեր։

Սոֆյա Անդրեևնան նեղվել է հաճախ հղի լինելուց. իր ամուսնական կյանքի առաջին երեսուն տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հղի է եղել տասը տարի։ Իր տասներեք երեխաներից տասնմեկին նա կրծքով է կերակրել[14]։

Երկար տարիներ Սոֆյա Անդրեևնան մնացել է ամուսնու հավատարիմ օգնականը նրա գործերում` լինելով նրա ձեռագրերի արտագրողը, թարգմանիչը, քարտուղարը, նրա ստեղծագործությունների հրատարակիչը։

Նկարիչ Լեոնիդ Պաստեռնակը, որ Տոլստոյների ընտանիքի մոտ ծանոթներից էր, Սոֆյա Անդրեևնայի մասին ասել է. «Նա շատ տեսակետներից մեծ, ականավոր մարդ էր` որպես Լև Նիկոլաևիչի զույգ... Սոֆյա Անդրեևնան ինքնին մեծ անհատականություն էր» ։ Ունենալով գրական սուր հոտառություն՝ նա գրել է վիպակներ, մանկական պատմվածքներ, հուշագրություններ։ Իր ամբողջ կյանքի ընթացքում (ոչ մեծ ընդմիջումներով) Սոֆյա Անդրեևնան վարել է օրագիր, որի մասին խոսում են որպես նշանակալի ու ինքնատիպ երևույթ հուշագրության բնագավառում և Տոլստոյի մասին գրականության մեջ։ Նա հետաքրքրվել է երաժշտությամբ, գեղանկարչությամբ, լուսանկարչությամբ։

Սոֆյա Անդրեևնայի «նյութական կյանքի ու հոգսերի» մասին կարելի է դատել իր օրագրերի օգնությամբ։ 1887 թվականի դեկտեմբերի 16-ին նա գրել է.

Մեկը մյուսին ընդմիջող անթիվ հոգսերի այս քաոսն ինձ հաճախ տանում է խելակորույս կարգավիճակի, և ես կորցնում եմ հավասարակշռությունս։ Չէ՞ որ հեշտ է ասել, բայց ամեն րոպե ինձ համար հոգս են ստեղծում սովորող ու հիվանդ երեխաները, ամուսնուս հիգիենիկ և գլխավորը՝ հոգևոր վիճակը, մեծ երեխաներն իրենց գործերով, պարտքերով, երեխաներով ու ծառայությամբ, Սամարայի կալվածքի վաճառքն ու պլանները, արգելված «Կրեյցերյան սոնատը» ներառող նոր և 13 մասի հրատարակությունը, ․․․․ 13 հատորի սրբագրումները, Միշայի գիշերազգեստները, Անդրյուշայի սավաններն ու երկարաճիտ կոշիկները, չանցկացնել տան համար վճարման ժամկետը, ապահովագրություն, կալվածքի պարհակներ, մարդկանց անձնագրերը, վարել հաշիվները, արտագրել և այլն, և այլն. և այս ամենն անպայման ուղղակիորեն պետք է վերաբերի ինձ։

 
Սոֆյա Անդրեևնան Լև Տոլստոյի հետ Յասնայա Պոլյանայում գրողի մահվանից մեկուկես ամիս առաջ (1910)

Իմանալով այն մասին, որ Լև Տոլստոյի կյանքում իր ունեցած դերը միանշանակ չի գնահատվում, Սոֆյա Անդրեևնան գրել է.

...Թող մարդիկ ներողամտությամբ վերաբերվեն նրան, որի համար, հնարավոր է, ուժերից վեր էր պատանեկան տարիքից իր թույլ ուսերին տանել այնպիսի բարձր կոչումը՝ լինել հանճարի ու մեծ մարդու կին։

Տոլստոյի հեռանալն ու մահը ծանր ազդեցություն են ունեցել Սոֆյա Անդրեևնայի վրա, նա խորապես դժբախտ է եղել, բայց չի կարողացել մոռանալ այն, որ մահվանից առաջ չի տեսել ամուսնուն։ 1910 թվականի նոյեմբերի 29-ին նա «Ежедневник»-ում գրել է.

Անտանելի կարոտ, խղճի խայթ, թուլություն, խղճահարություն մինչև տառապանք հանգուցյալ ամուսնու համար... Ապրել չեմ կարող։

Լև Տոլստոյի մահվանից հետո Սոֆյա Անդրեևնան շարունակել է հրատարակչական գործունեությունը՝ հրատարակելով իր նամակագրությունն ամուսնու հետ և ավարտին հասցնելով գրողի երկերի ժողովածուի հրատարակությունը։

Իր կյանքի վերջին տարիները Սոֆյա Անդրեևնան անցկացրել է Յասնայա Պոլյանայում, որտեղ էլ մահացել է 1919 թվականի նոյեմբերի 4-ին։ Թաղվել է Յասնայա Պոլյանայից ոչ հեռու՝ Կոչակիի գերեզմանատանը։

Երեխաներ

խմբագրել

Լև Տոլստոյն ու Սոֆյա Անդրեևնան ունեցել են 13 երեխա, որոնցից հինգը մահացել են մանուկ հասակում։

  1. Սերգեյ (28 հունիսի, 1863 – 23 դեկտեմբերի, 1947), կոմպոզիտոր, երաժշտագետ,
  2. Տատյանա (4 հոկտեմբերի, 1864 – 21 սեպտեմբերի, 1950), 1917-1923 թվականներին եղել է «Յասնայա Պոլյանա» թանգարան-կալվածքի պահապանը, 1899 թվականին ամուսնացել է Միխայիլ Սուխոտինի հետ,
  3. Իլյա (22 մայիսի, 1866 – 11 դեկտեմբերի, 1933), գրող, հուշագիր, 1916 թվականին հեռացել է Ռուսաստանից և մեկնել ԱՄՆ,
  4. Լև (20 մայիսի, 1869 – 18 հոկտեմբերի, 1945), գրող, քանդակագործ, արտագաղթել է Ֆրանսիա, Իտալիա, ապա Շվեդիա,
  5. Մարիա (12 փետրվարի, 1871 – 23 նոյեմբերի, 1906), 1897 թվականին ամուսնացել է իշխան Նիկոլայ Օբոլենսկու (1872-1934) հետ,
  6. Պյոտր (13 հունիսի, 1872 – 9 նոյեմբերի, 1873),
  7. Նիկոլայ (22 ապրիլի, 1874 – 20 փետրվարի, 1875),
  8. Վարվառա (նոյեմբեր, 1875 – նոյեմբեր, 1875, ապրել է երկու ժամ),
  9. Անդրեյ (6 դեկտեմբերի, 1877 – 24 փետրվարի, 1916), հատուկ հանձնարարությունների չինովնիկ Տուլայի նահանգապետի մոտ,
  10. Միխայիլ (20 դեկտեմբերի, 1879 – 19 հոկտեմբերի, 1944), 1920 թվականին արտագաղթել է, ապրել Թուրքիայում, Հարավսլավիայում, Ֆրանսիայում և Մարոկկոյում,
  11. Ալեքսեյ (31 հոկտեմբերի, 1881 – 18 հունվարի, 1886),
  12. Ալեքսանդրա (18 հունիսի, 1884 – 26 սեպտեմբերի, 1979), հոր օգնականը,
  13. Իվան (31 մարտի, 1888 – 23 փետրվարի, 1895)։

«Պատերազմ և խաղաղություն» վեպի որոշ հերոսների անունները, այդ թվում նաև Նատաշա Ռոստովայի անունը, ինչպես նաև Ռոստովների ընտանեկան տեսարանների նկարագրությունը Լև Տոլստոյը վերցրել է Սոֆյա Անդրեևնայի «Նատաշա» վիպակից, որ նա գրել էր հարսանիքից առաջ՝ 1862 թվականի ամռանը[15]։

Վիպակներ

խմբագրել
  • «Ո՞ւմ մեղքն է (Լև Տոլստոյի «Կրեյցերյան սոնատի» առիթով)» (ռուս.՝ «Чья вина? (По поводу „Крейцеровой сонаты“ Льва Толстого)»), 1985)
  • «Երգ առանց բառերի» (ռուս.՝ «Песня без слов»)

Ժողովածու

խմբագրել
  • «Куколки-скелетцы» մանկական պատմվածքների ժողովածու (1910)

Կինոմարմնավորումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Babelio (ֆր.) — 2007.
  4. Union List of Artist Names — 2015.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Pas L. v. Genealogics — 2003.
  6. Родословная книга дворянства Московской губернии / под ред. Л. М. Савёлова. — М.: Изд. Московского дворянства, [1914]. — [Дворянство жалованное и выслуженное : А — И]. — С. 123.
  7. Сафонова О. Ю. Род Берсов в России. — М., 1999. — ISBN 5-89673-011-X.
  8. Anne Edwards. Sonya. The Life of Countess Tolstoy. — New York: Simon & Schuster, 1981. — С. 33.
  9. Որոշ տոլստոյագետներ այդ քույրերին համարում են «Պատերազմ և խաղաղություն» վեպի հերոսներ Նատաշա Ռոստովայի և Վերա Բերգի մասնակի նախատիպերը։
  10. Родословная книга дворянства Московской губернии / под ред. Л. М. Савёлова. — М.: Изд. Московского дворянства, [1914]. — [Дворянство жалованное и выслуженное : А — И]. — С. 128.
  11. Басинский, 2018, էջ 167
  12. Басинский, 2018, էջ 200—202
  13. Толстой Л. Н. Полное собрание сочинений: В 90 т. — М.: Гослитиздат, 1952. — Т. 48. — С. 46.
  14. Басинский, 2018, էջ 214
  15. Басинский, 2018, էջ 164—167

Գրականություն

խմբագրել
  • Басинский П. В. Лев Толстой: Бегство из рая / Гл. ред. Е. Шубина. — М.: Издательство АСТ, 2018. — 636 с. — (Литературные биографии Павла Басинского). — ISBN 978-5-17-067699-9
  • Пащенко М. В. Толстая Софья Андреевна (энциклопедическая статья). — Русские писатели. 1800—1917. Том 6 (в подготовке).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Տոլստայա» հոդվածին։