Սպուտնիկ (լրատվական գործակալություն)

լրատվական գործակալություն

Սպուտնիկ (նախկինում՝ Ռուսաստանի ձայնը), Ռուսաստանի կառավարության կողմից հիմնադրված և Russia Today լրատվական գործակալության կողմից վերահսկվող, ռուսական քարոզչության մաս հանդիսացող լրատվական գործակալություն, լրատվական համացանցային կայքեր և ռադիոհեռարձակման ծառայություն[1]։ Գործակալության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում, ունի նաև տարածաշրջանային խմբագրություններ Վաշինգտոնում, Կահիրեում, Պեկինում, Լոնդոնում և Էդինբուրգում։ Սպուտնիկի վաշինգտոնյան գրասենյակի գլխավոր խմբագիրն է Պյոտր Մարտինչևը, բյուրոի ղեկավար՝ Միխայիլ Սաֆրոնովը[2]։ Սպուտնիկը կենտրոնացած է գլոբալ քաղաքականության և տնտեսության վրա, ուղղված լինելով ոչ ռուսական լսարանին[3]։ Սպուտնիկ գործակալությունը մեղադրվում է կանխակալության, ապատեղեկատվության տարածման[4] և ռուսական քարոզչության մաս լինելու մեջ[5][6]։

Այժմ Սպուտնիկը կառավարում է ավելի քան 30 լեզուներով (այդ թվում՝ անգլերեն, իսպաներեն, լեհերեն, հայերեն, սերբերեն և այլն) տեղեկատվություն տարածող լրատվական կայքեր։ Այդ կայքերում օրական տեղադրվում է նաև եթերային հեռարձակման ավելի քան 800 ժամ, ինչպես նաև Սպուտնիկի լրատվական գործակալությունը զբաղվում է տեղեկատվության 24-ժամյա տարածմամբ[7][8][9]։ Իր տեղեկատվական բովանդակության հետ միասին Սպուտնիկը նաև մատուցում է լուսանկարչական ռեպիրտաժներ, ուղիղ հեռարձակումներ, ինֆոգրաֆիկաներ և հասարակական կարծիքի հարցումներ[10][11]։

«Սպուտնիկ-Նորություններ» գործակալությունը հանդիսանում է ՌԻԱ Նովոստիի 2013 թվականին լուծարված միջազգային բաժանմունքի հաջորդացուն[10]։ Այն ժամանակ, երբ ՌԻԱ Նովոստիի արտադրանքը ավելի շատ տարածվում է Մոսկվայում կենտրոնացված բազայից, Սպուտնիկի բովանդակությունը ձևավորվում է անմիջապես տեղական՝ միջազգային բյուրոներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Pizzi, Michael (2013 թ․ դեկտեմբերի 9). «Putin dissolves RIA Novosti news agency». Al Jazeera America.
  2. Walker, Hunter (2017 թ․ օգոստոսի 2). «Reporter says 'Russian propaganda outlet' pushed him to cover conspiracy theory at the center of a White House lawsuit». www.yahoo.com. Yahoo News. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին..
  3. Sputnik. «Sputnik International». sputniknews.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. MacFarquhar, Neil (2016 թ․ օգոստոսի 28). «A Powerful Russian Weapon: The Spread of False Stories». The New York Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  5. Elias, Groll (2014 թ․ նոյեմբերի 10). «Kremlin's 'Sputnik' Newswire Is the BuzzFeed of Propaganda». Foreign Policy. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  6. «Sputnik. Propaganda in a New Orbit». Center for European Policy Analysis (CEPA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  7. «Russian news agency Sputnik sets up Scottish studio» (բրիտանական անգլերեն). BBC News. 2016 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. «Sputnik Launches 24/7 News Coverage in Chinese». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. Hilburn, Matthew. «Russia's New World Broadcast Service is 'Sputnik'». Voice of America News. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. 10,0 10,1 «Sputnik launched to news orbit: Russia's new intl media to offer alternative standpoint». rt.com.
  11. Sputnik. «International News Agency and Radio Sputnik Launches Photobank». sputniknews.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել