Ստենոզ
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Ստենոզ(հուն․՝ στένωσις - նեղացում, սեղմում), որևէ խողովակավոր օրգանի (կոկորդ, կերակրափող, աղիքներ, արյունատար անոթ և այլն) լուսանցքի կամ խոռոչների միջև եղած անցքի նեղացումը։ Լինում է բնածին (զարգացման արատներ) կամ ձեռքբերովի (սպիացման, ուռուցքների հետևանքով)։ Նշված օրգանների նեղացումները հարկավոր է տարբերել այսպես կոչված ֆունկցիոնալ (մկանների սպազմից առաջացած) ստենոզից։ Խիստ արտահայտված ստենոզը դժվարացնում է օրգանի պարունակության (արյուն, սննդի զանգված, օդ) առաջ շարժվելը, որի հետևանքով ստենոզի հատվածից վեր օրգանի մկանները գերաճում են (կոմպենսացված ստենոզ)։ Հետագայում մկանների տոնուսն ընկնում է, ստենոզից վերև օրգանի լուսանցքը բավականաչափ լայնանում է և նեղացած հատվածով անցանելիությունը խանգարվում (ապակոմպենսացված ստենոզ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 120)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստենոզ» հոդվածին։ |