Ստեփանավան համայնք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփանավան (այլ կիրառումներ)
Ստեփանավան, համայնք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[1]։ Սահմանակցում է Տաշիր, Լոռի Բերդ, Գյուլագարակ և Սպիտակ համայնքների հետ։
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մտնում է | Լոռու մարզ | ||
Ներառում է | Ստեփանավան, Արմանիս, Կաթնաղբյուր և Ուրասար | ||
Վարչկենտրոն | Ստեփանավան | ||
Խոշորագույն քաղաք | Ստեփանավան | ||
համայնքապետ | Արմեն Գրիգորյան | ||
Բնակչություն (2011) | 20,527 | ||
stepanavan.am |
Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[2][3]։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։ 2021 թվականի նոյեմբերի 14-ին Ստեփանավան խոշորացված համայնքում առաջին անգամ համամասնական ընտրակարգով տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Կառավարում
խմբագրելՍտեփանավան համայնքը կազմված է 4 բնակավայրից՝ Արմանիս, Կաթնաղբյուր, Ուրասար գյուղերից և Ստեփանավան քաղաքից, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1]։
Համայնքի ավագանի և ղեկավար
խմբագրելՀամաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Լոռվա մարզի Ստեփանավան համայնքի ավագանին, ընտրված 2021 թվականի նոյեմբերի 14-ին, բաղկացած է 22 անդամներից, որոնցից 1-ը Հայ ազգային կոնգրես կուսակցությունից, 16-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, իսկ 2-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Արմեն Գրիգորյանն է։
Բնակչություն
խմբագրելՀամայնքի բնակչությունը կազմում է 20,527 մարդ, որը հիմնականում բնակվում է Ստեփանավանում։