Սևծովյան ծովաձիուկ
Սևծովյան ծովաձիուկ (լատին․՝ Hippocampus guttulatus), փշաձկնակերպերի կարգի ասեղայինների ընտանիքին պատկանող ճառագայթալողակ ձկնատեսակ։
Սևծովյան ծովաձիուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Hippocampus guttulatus Cuvier, 1829 |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Սևծովյան ծովաձիուկին կարելի է պահել նաև տնային ակվարիումներում՝ անազատության մեջ։ Նման է շախմատի ձիու։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Ազովի և Սև ծովերի ափերի ծանծաղուտներում, որտեղ կա առատ բուսականություն։ Տարածված է Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափին` Նիդերլանդներից մինչև Մարոկկո և Կանարյան կղզիներ ընկած ծովային ավազանում։
Համարվում է Ուկրաինայի խորհրդանշական ծովային կենդանիներից մեկը։ Գրանցված է Ուկրաինայի կարմիր գրքում, սևծովյան ծովաձիուկի որսը Ուկրաինայում խստիվ արգելված է։
Նկարագրություն
խմբագրելԵրկարությունը հասնում է 10-12 սմ-ի։ Արագ փոխում է իր մարմնի գունավորումը և ստանում է խայտաբղետ գեղեցիկ երանգներ։
Փորային լողակները բացակայում են, իսկ պոչը երկար է՝ կեռ։ Իր կեռ պոչով սևծովյան ծովաձիուկը կախվում է բույսերից։
Բեղմնավորված ձվերը տեղավորվում են արուի փորի կամ պոչի հատվածի տակ գտնվող պարկում։ Ձագերի մասին հոգ է տանում միայն արուն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 75 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևծովյան ծովաձիուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևծովյան ծովաձիուկ» հոդվածին։ |