Վազգեն Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Գևորգի Առաքելյան (հոկտեմբերի 21, 1941, Ջրաբեր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 2016[1]), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից։ Ստորագրել է նաև Վազգեն Առաքել։
Վազգեն Առաքելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1941 |
Ծննդավայր | Ջրաբեր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 11, 2016[1] (74 տարեկան) |
Գրական անուն | Վազգեն Առաքել |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1964) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Վազգեն Առաքելյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ՀԽՍՀ Կոտայքի շրջանի (հետո՝ Աբովյանի շրջան, այժմ՝ Կոտայքի մարզ) Ջրաբեր գյուղում։ Ավարտել է Երևանի Սարի թաղի թիվ 70 դպրոցը։ 1961-1964 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։ 1972 թվականին ավարտել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։
Առաջին անգամ տպագրվել է չորրորդ դասարանում «Պիոներ կանչ» թերթում և արժանացել թերթի մրցանակին, 1956 թվականին։ 1967 թվականից աշխատել է ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրության «Հայշինտեխկազմ» տրեստի ինֆորմացիայի բաժնում որպես խմբագիր։ Արժանացել է Դանիել Վարուժանի անվան մրցանակի[2][3]։
Վ. Առաքելյանի երկերի մատենագրություն
խմբագրել- Երեքնուկներ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1966, 60 էջ։
- Գարունը գյուղում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1974, 32 էջ։
- Արթնացում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1975, 84 էջ։
- Մի թաքնված երգ գտա, Երևան, «Սովետական գրող», 1981, 64 էջ։
- Հունձ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1983, 76 էջ։
- Մայրիկիս չորս հեքիաթը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 96 էջ։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջԻմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ։
Գրականություն
խմբագրել- Ալեքսանդր Թոփչյան, Չհրաժարվել հույզերից։ «Գարուն», 1967, № 1։ (Գրախոսություն Վազգեն Առաքելյանի «Երեքնուկներ», Ծովինարի «Ապրիլ», Լևոն Զաքարյանի «Իմ փողոցը», Յուրի Սահակյանի «Արևը քո դեմքին» բանաստեղծական ժողովածուների մասին)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Առաքելյան» հոդվածին։ |