Վալտեր Բաադե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաադե
Վիլհելմ Հայնրիխ Վալտեր Բաադե, (գերմ.՝ Wilhelm Heinrich Walter Baade, մարտի 24, 1893[1][2][3][…], Չրոտինգհաուզեն, Փրոյսիշ-Օլդենդորֆ, Մինդեն Լյուբեքե, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[2] - հունիսի 25, 1960[1][2][3][…], Գյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի աստղաֆիզիկոս։
Վալտեր Բաադե Walter Baade | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1893[1][2][3][…] Չրոտինգհաուզեն, Փրոյսիշ-Օլդենդորֆ, Մինդեն Լյուբեքե, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[2] |
Մահացել է | հունիսի 25, 1960[1][2][3][…] (67 տարեկան) Գյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | աստղագետ և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Մաունթ Վիլսոնի աստղադիտարան, Պալոմարյան աստղադիտարան և Գյոթինգենի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[5] և աստղաֆիզիկա[5] |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6] |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան (1919)[2] և Մյունստերի համալսարան (1913)[2] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] և գերմաներեն[5] |
Եղել է գիտական ղեկավար | Հելթոն Քրիստիան Արպ |
Հայտնի աշակերտներ | Հելթոն Քրիստիան Արպ և Ալան Ռեկս Սենդիջ |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Յոհաննա Բոհլման |
Walter Baade Վիքիպահեստում |
Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (1919)։ 1919-1931 թթ. աշխատել է Բերգեդորֆի (Համբուրգ) աստղադիտարանում, որից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և մինչև 1958 թ. աշխատել Մաունտ Վիլսոնի ու Մաունտ Պալոմարի աստղադիտարաններում։
Զբաղվել է գիսավորների, մոլորակների, աստղերի, գերնորերի և գալակտիկաների ուսումնասիրությամբ։ Վալտեր Բաադեն մոտագույն գալակտիկաների կենտրոնական մասերը տարրալուծել է առանձին աստղերի և բացահայտել նրանց աստղային բնակչության կազմի ու պայծառ աստղերի մի շարք ֆիզիկական առանձնահատկությունները։ Այս ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին նրան հաստատելու աստղային երկու տիպի բնակչության (որոնք այժմ կոչվում են Բ-ի I և II տիպի բնակչություններ) գոյության փաստը։ Վալտեր Բաադեն գտել է արտագալակտիկական հեռավորությունների սանդղակի սխալը և շտկել այն։ Ռուդոլֆ Մինկովսկու հետ նա առաջինն է կատարել մի շարք հզոր տիեզերական ռադիոաղբյուրների նույնացումը գալակտիկաների հետ։
Երկեր
խմբագրել- Эволюция звёзд и галактик, М․, 1966․ Բ․ Մարգարյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Walter Baade Papers: Finding Aid — The Huntington Library, Art Museum, and Botanical Gardens.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Walter Baade — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Baade, Wilhelm Heinrich Walter — Springer Science+Business Media, 2007. — P. 73.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://phys-astro.sonoma.edu/brucemedalists/walter-baade
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Բաադե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 183)։ |