Վաղարշակ Հարությունյան

հայ քաղաքական գործիչ

Վաղարշակ Վառնազի Հարությունյան (ապրիլի 28, 1956(1956-04-28), Ախալքալաք, Վրացական ԽՍՀ), Հայաստանի ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպանը[1]։

Վաղարշակ Հարությունյան
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
2021 - 2024
Նախորդող Վարդան Տողանյան
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
Դրոշ
Դրոշ
ՀՀ պաշտպանության նախարար
 հունիս 19, 1999-մայիսի 2 2000
նոյեմբեր 2020-հուլիս 2021
Նախորդող Վազգեն Սարգսյան
Հաջորդող Միքայել Հարությունյան (ժ/պ)
Սերժ Սարգսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ներքին գործերի փոխնախարար, ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
1991 - 1992
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա, Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա և Azerbaijan Higher Military Naval School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 28, 1956(1956-04-28) (68 տարեկան)
Ծննդավայր Ախալքալաք, Վրացական ԽՍՀ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան «Ռուսական նավատորմի 300-ամյակ» հոբելյանական մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Medal "For Impeccable Service", 1st class «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (Հայաստան)

2002 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։ Վաղարշակ Հարությունյանը իր աստիճանազրկումը համարում է անօրինական[2], իսկ «Հանրապետություն» կուսակցության պնդմամբ, որի հիմնադիր անդամ էր Վաղարշակ Հարությունյանը, վերջինիս աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդարի միջոց էր[3]։ 2019 թվականին վերականգնվել է նրա զինվորական կոչումը, և նա նշանակվել է ԵԿՄ փոխնախագահ[4]։ 2020 թվականի օգոստոսի 18-ին նշանակվել է Հայաստանի Վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Պաշտպանության նախարար։ Պարգևատրվել է "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" և "Մովսես Խորենացի" շքանշաններով, ՀՀ, ԼՂՀ, ԽՍՀՄ, ՌԴ, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի, Հունաստանի, այլ երկրների կառավարությունների կողմից արժանացել է մեդալների, շքանշանների, պետական այլ պարգևների։

Վաղարշակ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կոնֆլիկտն սկսվել էր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ տեղեկանալով ահաբեկչության մասին՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակը փակել էր Երևան տանող ճանապարհները։ Իսկ օրեր անց Ռոբերտ Քոչարյանն այդ գործողությունը որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն[5]։

Կրթություն

խմբագրել
  • 1978 թ. ավարտել է Բաքվի Ս. Կիրովի անվ. Կասպիական բարձրագույն ռազմածովային ուսումնարանը։
  • 1991 թ. -Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան (Սանկտ-Պետերբուրգ) և Գլխավոր շտաբի Ակադեմիան (Մոսկվա)։

Զինվորական ծառայությունը

խմբագրել
  • 1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1986-1990 թթ. - Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի ավագ սպա։
  • 1991-1992 թթ. - Հայաստանի ներքին գործերի փոխնախարար, Հայաստանի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
  • 1992-1994 թթ. - ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ։
  • 1994-1999 թ. - ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ։
  • 1999-2000 թթ. - Հայաստանի պաշտպանության նախարար։
  • 2002 թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։
  • 2019 թ. օգոստոսի 24-ին Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված է Արմեն Սարգսյանի հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ Հայաստանի նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու մասին։ Հայաստանի պետական, ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է։
  • 2020թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար։
  • 2022թ․ հունվարի 5-ին, ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ 2024 թվականին հետ է կանչվել դեսպանի պաշտոնից։

Քաղաքական գործունեությունը

խմբագրել

Կոչումները

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Վաղարշակ Հարությունյանը 1999-2001 թթ. ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանի եղբայրն է։
  • Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և «Մովսես Խորենացի» շքանշանների, ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ։ Պարգևատրվել է անվանական զենքով ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից։ Արցախյան պատերազմի մասնակից է («Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994» հանրագիտարան[փա՞ստ]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան». Hetq.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  2. Ընդդիմադիր կուսակցության առաջնորդները արձագանքում են նախագահի հրամանագրին
  3. ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՄԻՋՈՑ
  4. «ԵԿՄ փոխնախագահներ են նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, Մանվել Եղիազարյանը և Սուրեն Բարսեղյանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  5. ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Գոբլի ծրագրի վրա խաչ քաշողները
  6. «ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
Նախորդող
Վազգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախարար
Վաղարշակ Հարությունյան

19 հունիսի 1999 թ. - 2 մայիսի 2000 թ.
Հաջորդող
Միքայել Հարությունյան (ժ/պ), Սերժ Սարգսյան
Նախորդող
Ալբերտ Բազեյան
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ
Վաղարշակ Հարությունյան

2008 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Դավիթ Տոնոյան
ՀՀ Պաշտպանության նախարար
Վաղարշակ Հարությունյան

նոյեմբերի 21, 2020 - հուլիսի 20, 2021
Հաջորդող
Արշակ Կարապետյան