Վաղարշ Ե Պարթև (պարթ.` 𐭅𐭋𐭂𐭔 Walagash, 2-րդ դար, Parthia Satrapy - 228, Parthia Satrapy), Պարթևստանի արքայից արքա (208-228)[1], Վաղարշ Դ-ի որդին և հաջորդը, Պարթև Արշակունիների արքայական հարստությունից։

Վաղարշ Ե Պարթև
պարթ.` 𐭅𐭋𐭂𐭔
Պարթևստանի արքայից արքա
208 - 228
Նախորդող Վաղարշ Դ Պարթև
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր 2-րդ դար
Ծննդավայր Parthia Satrapy
Վախճանի օր 228
Վախճանի վայր Parthia Satrapy
Դինաստիա Պարթև Արշակունիներ
Հայր Վաղարշ Դ Պարթև

Կենսագրություն

խմբագրել

Հոր՝ Վաղարշ Դ-ի մահից հետո, Սասանի որդի Պապակը հափշտակում է Պարսքի արքայական գահը, դառնում Պարսքի «մարզպան և շահրդար», իսկ 208-209 թվականներին կատարված հեղաշրջման արդյունքում Պապակը իր որդի Շապուհին հռչակում է Պարսքի արքա[1]։

213 թվականին Վաղարշ Ե-ի եղբայր Արտավանն իրեն արքայից արքա է հռչակում, որով սկսված` գահակալական կռիվները շարունակվում են մինչև 222 թվականը։ Մեծ Հայքի արքա Խոսրով Ա-ն (198-216) դաշնակցում է Արտավանին, և նրա հետ միասին պայքարում Վաղարշ Ե-ի դեմ։ Ըստ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու՝ Խոսրով Ա-ն մի շարք արշավանքներ է ձեռնարկում դեպի հարավ՝ Պապակի դեմ և վերադառնում հարուստ ավարով[2]։ Հավանական է համարվում, որ Խոսրով Ա-ն արշավանքներ է ձեռնարկել նաև Արտավանի մրցակից Վաղարշ Ե-ի դեմ։ Ի վերջո, Վաղարշ Ե-ն պարտության է մատնվում եղբորը և հեռանում Տիզբոնից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 22-23․
  2. «Պատմություն Հայոց», Ագաղթանգեղոս, գլ․ Ա․ 19 - էջ 16, 21, 22 - էջ 19, գլ․ Բ․ 23 - էջ 19․
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշ Ե Պարթև» հոդվածին։