Վամպիրը Բրուքլինում
«Վամպիրը Բրուքլինում», Ուես Քրեյեվենի կատակերգական ժանրի սարսափ ֆիլմ Էդի Մերֆիի մասնակցությամբ։ Նկարահանվել 1995 թվականին։
Վամպիրը Բրուքլինում անգլ.՝ Vampire in Brooklyn | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ժանրի կատակերգություն, վամպիրների մասին ֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | հոկտեմբերի 27, 1995[1], հունվարի 23, 1996[1], փետրվարի 29, 1996[1], մարտի 29, 1996[1], ապրիլի 12, 1996[1], ապրիլի 18, 1996[1], ապրիլի 19, 1996[1], մայիսի 2, 1996[1], մայիսի 17, 1996[1], մայիսի 22, 1996[1], մայիսի 24, 1996[1], հունիսի 1, 1996[1], հունիսի 6, 1996[1], հունիսի 7, 1996[1], հունիսի 13, 1996[1], հունիսի 21, 1996[1], հունիսի 27, 1996[1], օգոստոսի 30, 1996[1] և փետրվարի 19, 1997[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ուես Քրեյվեն |
Պրոդյուսեր | Էդի Մերֆի |
Սցենարի հեղինակ | Չարլզ Մերֆի |
Դերակատարներ | Անջելա Բասեթ, Ալեն Պեյն, Քադիմ Հարդիսոն, Ջոն Ուիզերսպուն, Զակես Մոկաե, Ջոաննա Կեսիդի, Էդի Մերֆի, Հսու Գարսիա, Միտչ Փիլեջի, Ուիլյամ Էրլ Բրաուն[2], Wendy Robie?[2] և Ջերրի Հոլ[2] |
Օպերատոր | Մարկ Իրվին |
Երաժշտություն | Ջոն Փիթեր Ռոբինսոն |
Մոնտաժ | Պատրիկ Լյուսսե |
Պատմվածքի վայր | Բրուքլին |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 98 րոպե |
Բյուջե | $14 միլիոն[3] |
Շահույթ | $19.8 միլիոն[4] |
Սյուժե
խմբագրելՎամպիրների ցեղատեսակը մարում է։ Նրանցից վերջինը՝ Մակսիմիլիանը, որը երկար ժամանակ գոյատևում էր Կարիբյան ծովի կղզիներից մեկում, նավի վրա ժամանում է Նյու-Յորք, հույսով որ կգտնի մի կնոջ, ծնված իր մոր և ուրիշ վամպիրի կապի արդյունքում։ Նավի անձնակազմի հետ նա վարվում է այնպես, ինչպես Դրակուլան «Դեմատրա» նավի անձնակազմի հետ, այսինքն խժռում է նավաստիներին մեկը մյուսի հետևից։ Անկառավարելի նավը ուշադրություն է գրավում Նյու Յորքի նավահանգստում, իսկ սպանդի տեսարանը վախեցնում է տեղի աշխատակիցներին։ Բախտի բերմամբ սպանության գործը հանձնվում է դետեկտիվ Ռիտա Վեդերին, հենց այն աղջկան որը լույս աշխարհ է եկել կնոջ և վամպիրի կապից։
Հմայիչ և կատակասեր Մակսիմիլիանը փորձում է գրավել գեղեցկուհու սիրտը, սակայն աղջկան սիրում է նաև իր գործընկերը՝ Ջասթիսը։ Իր նպատակին հասնելու համար Մակսիմիլիանը ստեղծում է սատակ-օգնականի տեղական թափթփուկ Ջուլիուսից, որը ավելի շատ խանգարում էր նրան։ Վերջ ի վերջո Մակսիմիլիանին հաջողվում է համոզել Ռիտային ասել «այո», ինչից հետո նա փորձում է առաջ բերել աղջկա մեջ վամպիրական առաջխաղացումը։ Սակայն աղջկան վախեցնում է այն հանգամանքը, որ պետք է մարդասպան դառնալ սեփական սնունդի համար և նա ջանասիրաբար փորձում է չանել վերջին քայլը՝ մարդկային արյուն խմելը։
Այս միջոցին Ջասթիսը տեղեկանում է կարիբյան կախարդ բժիշկ Զեկոյից, որ Ռիտայն կարելի է հետ բերել մարդկային աշխարհ, դա անելու համար միայն հարկավոր է սպանել Մակսիմիլիանին։ Սակայն ոստիկանը չի կարողանում հարվածել վամպիրի սրտին փայտե ցցով։ Այդ պահին Ռիտան անում է իր ընտրությունը և արդյունքում Մակսիմիլիանը վախճանվում է հենց նրա ձեռքից։
Ջուլիուսը աստինճանաբար քայքայվում է՝ ընկնում է նրա աչքը, պոկվում ականջը, ձեռքը և ապա ամբողջ թևը։ Սակայն տիրոջ մահից հետո սատակին մնում է տիրոջ Լիմուզինը։ Այնտեղ Ջուլիուսը գտնում է Մակսիմիլիանի մատանին, որը կրելով ամբողջովին կերպարանափոխվում է։ Այժմ Բրուքլինում կա նոր վամպիր…
Դերասաններ
խմբագրել- Էդի Մերֆի — Մակսիմիլիան / Վանահայր Փոլի / Գվիդո
- Անժելա Բասեթ — Դետեկտիվ Ռիտա Վերդեր
- Ալեն Փեյն — Դետակտիվ Ջասթիս
- Կադիմ Հարդիսոն — Ջուլիուս Ջոնս
- Ջոն Վիզերսփուն — Սայլես Գրին, Ջուլիուսի քեռին
- Զակես Մոկաե — Բժիշկ Զեկո
- Ջոաննա Քեսիդի — կապիտան Դյուի
- Սիմբի Հալի — Նիկի, Ռիտայի սենիակային հարևանը
- Մեսիրի Ֆրիմեն — Եվա, Ջուլիուսի պապիկը
- Քելլի Սինարթ — նկարիչ ոստիկանը
- Հսու Գարսիա — Էնտոնի
- Պիլեջի, Միչ քրեյգ — Թոնի
- Ու. Էլ Բրաուն — Հսկա
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Էդդի Մյորֆին ֆիլմում միարժամանակ տարել է երեք դեր։ Մակսիմիլիանի (երկու կերպարանք ունեցող՝ մարդկային և վամպիրական), լիքոտ քահանա Փոլիի և սպիտակ գանգստեր Գվիդոյի դերերը։
Ժանրի ընդհանուր ավանդույթներ
խմբագրելԸնդհանուր վամպիրի կերպարը սովորական է նմանատիպ ֆիլմերի համար՝ նա տանել չի կարողանում լույսը, խաչի տեսքը և սխտորը, ցերեկային ժամերին քնում է դագաղում, տանել չի կարողանում կատուներին, կարող է թռչել, չի արտացոլվում հայելում, քայլում է սև անձրևանոցով պատված կարմիր երեսպատումով և նրան կարելի է միայն սպանել փայտե ցցով սիրտը խոցելու դեպքում։ Տարբերությունը՝ վամպիրը չի կարող ստեղծել ուրիշ վամպիրի միայն մի անգամ կծելու շնորհիվ, դրա համար պահանջվում է գենետիկական կարողություն, սակայն ֆիլմի վերջաբանը հսկայական կասկած է առաջացնում այս եսիմ ինչի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 https://www.imdb.com/title/tt0114825/releaseinfo
- ↑ 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Vampire in Brooklyn (1995) - Financial Information». The Numbers.
- ↑ «Vampire in Brooklyn (1995)». Box Office Mojo. IMDb. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Վամպիրը Բրուքլինում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում