Անջելա Բասեթ
Անջելա Էվելին Բասեթ (անգլ.՝ Angela Bassett, օգոստոսի 16, 1958[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան թատրոնի, կինոյի, հեռուստատեսության հնչյունավորող դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր։ Առավել հայտնի է կենսագրական ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ, որտեղ կատարել է իրական հայտնի այնպիսի աֆրոամերիկուհիների դերեր, ինչպիսիք են Թինա Թըրները «Ինչի է ընդունակ սերը» (1993), Բեթի Շաբազը՝ Մալքոլմ Իքսի կինը «Մալքոլմ Իքս» (1992) և «Հովազ» (1995) ֆիլմերում, Ռոզա Փարքսի դերը «Ռոզա Փարքսի պատմությունը» ֆիլմում (2002) և Քեթրին Ջեքսոնի՝ Մայքլ Ջեքսոնի մոր դերը «Ջեքսոններ։ Ամերիկյան երազանք» մինի սերիալում (1992)։ Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի իր անվանական աստղը։
![]() անգլ.՝ Angela Bassett | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 16, 1958[1][2] (66 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Գրեյս Հոփեր քոլեջ, Boca Ciega High School?, Եյլի համալսարան, Negro Ensemble Company? և Եյլի դրամայի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր, երգչուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Քորթնի Բ. Վենս |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասանուհուն մեծ ճանաչում է բերել նաև FX հեռուստաալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» (2013-2018) հեռուստասերիալ-անթոլոգիային մասնակցությունը։
Վաղ տարիներ և կրթություն
խմբագրելԱնջելա Բասեթը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 16-ին Նյու Յորքի Հարլեմ թաղամասում, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունը։ Նրա մայրը Բեթի Ջեյնն է (ի ծնե Ժելիբեր, 1935—2014)[6], իսկ հայրը՝ Դանիել Բենջամին Բասեթը[7][8]։ Էվելինի երկրորդ անունը դերասանուհուն տրվել է հորաքրոջ պատվին[7]։ Անջելայի ազգանունը ծագել է նրա նախահոր Հենրի Ուիլյամ Բասեթից, որը վերցրել է իր նախկին տիրոջ ազգանունը, ում երեխաները հետագայում Վիրջինիա նահանգում հիմնել են Բասեթ քաղաքը[9]։
1980 թվականին Անջելա Բասեթը ավարտել է Եյլի համալսարանը և ստացել է բակալավրի աստիճան «աֆրոամերիկյան հետազոտություններ» մասնագիտացմամբ։ 1983 թվականին Եյլի դրամատիկական դպրոցում ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան՝ չնայած հոր կողմից բողոքարկումների, որը չէր ուզում Անջելան իր կրթությունը վատնի թատրոնում[10]։ Անջելան դարձել է իր ընտանիքում առաջինը, որ սովորել է քոլեջում և ասպիրանտուրայում[10]։ Եյլում Բասեթը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ դերասան Քորթնի Բ. Վենսին։ 1986 թվականին ավարտել է թատերական դպրոցը, որտեղ նրա դասընկերն է եղել դերասան Չարլզ Սթենլի Դաթոնը[11]։
Կարիերա
խմբագրել1986 թվականին Անջելա Բասեթն առաջին անգամ հայտնվել է կինոէկրանին՝ «Սպանության պատրանք» (1986) ֆիլմում լրագրողի դերով։ Այդ դերից հետո միացել է կինոդերասանների գիլդիա մրցանակին։
Դերասանական կարիերան շարունակելու համար Բասեթը տեղափոխվել է Լոս Անջելես և ճանաչում է ձեռք բերել «Երեխաները փողոցից» (1991) և «Մալքոլմ Իքս» (1992) ֆիլմերում խաղացած դերերով։ Վերջինիս մեջ Բասեթը մարմնավորել է Բեթի Շաբազի կերպարը և ստացել «Image Awards» մրցանակը։ Չնայած դրան, քննադատները այն դրական չեն ընդունել[12]։
1993 թվականին, շրջանցելով հայտնի արտիստներ Ուիթնի Հյուսթոնին, Վանեսա Ուիլյամսին և Ջանեթ Ջեքսոնին, Բասեթը ստացել է Թինա Թըրների դերը «Ինչի է ընդունակ սերը» ֆիլմում, որը դարձել է նրա կարիերայի ամենամեծ հաջողությունը[13]։
Անջելան դարձել է առաջին սևամորթ դերասանուհին, որը կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր կատեգորիայում արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, ինչպես նաև այս դերի համար լավագույն կանացի դեր կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի[14]։
1995 թվականին հաջողության հասնելուց հետո Բասեթը «Վամպիրը Բրուքլինում» և «Տարօրինակ օրեր» ֆիլմերում խաղացել է գլխավոր հերոսուհու դերը, սակայն երկու ֆիլմերն էլ վարձույթում ձախողվել են։ «Ինչի է ընդունակ սերը» ֆիլմից հետո Բասեթի ամենահաջողված ֆիլմն է դարձել 1995 թվականին նկարահանված «Արտաշնչման սպասում» դրաման, որտեղ նույնպես նկարահանվել են Ուիթնի Հյուսթոնը և Լորետա Դիվայնը[13]։
1997 թվականին նկարահանվել է «Կոնտակտ» ֆիլմում[15] և ստացել բացասական արձագանքներ․ Նյու Յորք Թայմսից Սթիվեն Հոլդենը գրել է, որ «Բասեթը շատ առումներով դատարկ է իր դերում»[16]։
1998 թվականից հետո դերասանուհին գլխավոր դեր է խաղացել «Սթելի սիրահարվածությունը» ֆիլմում։ Նա խաղացել է հաջողակ 40-ամյա բիզնես լեդիի՝ Սթել Փեյնի դերը, որը սիրահարվում է 20-ամյա մի տղամարդու։ Այդ դերի շնորհիվ Բասեթը արժանացել է քննադատների գովեստներին[17][18], Սթիվեն Հոլդենը Բասեթի կերպարը անվանել է «ֆիլմում լավագույնը» և գրել է, որ «Բասեթը պատկերում է բարձր սուպեր կնոջը այնպիսի ինտենսիվությամբ, որ այս կերպարանափոխությունը գրեթե ճշմարիտ է թվում»[19]։
90-ականների վերջում Բասսեթը հիմնականում նկատելի է դարձել «Արևային նահանգ» (2002), «Պարոն 3000» (2004), «Աքիլեսի փորձությունները» (2006), «Ծանոթություն Բրաունների հետ» (2008), «Հարսանիքի փորձարկում» (2011), «Սև հովազ» (2018) և «Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ» (2018) ֆիլմերում, ինչպես նաև «Լրտեսը» (2005) և «Շտապ օգնություն» (2008-2009) հեռուստասերիալներում խաղացած դերերի շնորհիվ։
2002 թվականին «Ռոզա Փարքսի պատմությունը» հեռուստաֆիլմում (2002) խաղացած Ռոզա Փարքս դերի համար Բասեթը առաջադրվել է «Էմմի» մրցանակի[14]։
Դերասանուհուն մեծ ճանաչում է բերել «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալը (2013-2018)։ Երրորդ եթերաշրջանում խաղացել է կախարդուհի Մարի Լավոյի դերը, որը նրան անվանակարգ է բերել «Էմմի» մրցանակում՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում» կատեգորիայում։
Չորրորդ եթերաշրջանում Բասեթը խաղացել է երեք կրծքով կնոջ՝ Դեզիրե Դյուպրիի դերը, որի համար ևս առաջադրվել է Էմմի մրցանակի։ Հինգերորդ եթերաշրջանում խաղացել է վամպիր Ռամոնա Ռոյալի, իսկ վեցերորդ եթերաշրջանում՝ Մոնե Թումեսիմիի՝ դերասանուհու, որը խաղում էր ոստիկան Լի Միլլերի դերը։ Անժելան չի մասնակցել սերիալի յոթերորդ եթերաշրջանի նկարահանումներին, սակայն վերադարձեՖլ է 8-րդ եթերաշրջանին, որտեղ նա, որպես հրավիրված դերասանուհի, կրկին խաղացել է Մարի Լավոյի դերը։
2018 թվականին Անջելան Fox հեռուստաալիքի «9-1-1» սերիալում խաղացել է ոստիկանության սերժանտ Աֆինա Գրանտի դերը։ Նույն թվականին հեռարձակվել է «Սև հովազ» ֆիլմը, որում դերասանուհին կատարել է Ռամոնդայի դերը։ 2019 թվականին Բասեթը ֆիլմում խաղացած այլ դերասանների հետ միասին ստացել է ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակ՝ գեղարվեստական ֆիլմերում լավագույն դերասանական կազմի համար։
Անձնական կյանք և ակտիվիզմ
խմբագրել1997 թվականին Անջելա Բասեթը ամուսնացել է դերասան Քորթնի Բ. Վենսի հետ։ 1997 թվականին զույգը փոխնակ մոր օգնությամբ ունեցել է երկվորյակ՝ տղան Սլեյթեր Ջոզայ Վենսը և դուստրը Բրոնվին Գոլդեն Վենսը[20]։
2007 թվականի սկզբին Բասեթը Բարաք Օբամայի նախագահական ընկերությանը նվիրաբերել է 2,300 $ և աջակցել նրան նախընտրական քարոզարշավում[21]։ Նա նաև աջակցել է Օբամային՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու ընթացքում[22]։ Անջելա Բասեթը 2016 թվականի նախագահական ընտրություններում աջակցել է Հիլարի Քլինթոնին Միացյալ Նահանգների նախագի պաշտոնում ընտրվելու համար, նա ասել է. «Ո՛չ, Քլինթոնը հիանալի նախագահ կլինի»[23]։
Ֆիլմագրություն
խմբագրելԿինո
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1986 | ֆ | Սպանության պատրանք | F / X | լրագրող |
1990 | ֆ | Մանկապարտեզի ոստիկանը | Kindergarten Cop | նավամատուցողուհի |
1991 | ֆ | Մեծատամ 4 | Crittes 4 | Ֆրեն |
1991 | ֆ | Երերխաները փողոցից | Boyz the Hood | Ռեվա Դևերո |
1991 | ֆ | Հույսի քաղաք | City of Hope | Ռիզ |
1992 | ֆ | Կրքի ձուկ | Passion Fish | Ռոնդա |
1992 | ֆ | Անմեղ արյուն | Innocent Blood | Սինքլեր |
1992 | ֆ | Մալքոլմ Իքս | Malcolm X | Բեթի Շազաբ |
1993 | ֆ | Ինչի է ընդունակ սերը | What's Love Got to Do with It | Թինա Թյորներ |
1995 | ֆ | Հովազ | Panther | Բեթի Շազաբ |
1995 | ֆ | Տարօրինակ օրեր | Strange Days | Լորնեթ Մեյսոն |
1995 | ֆ | Վամպիրը Բրուքլինում | Vampire in Brooklyn | Ռիտա Բեդեր |
1995 | ֆ | Արտաշնչման սպասում | Waiting to Exhale | Բերնարդ «Բերնի» Հարիս |
1997 | ֆ | Կոնտակտ | Contact | Ռեյչլ |
1998 | ֆ | Սթելի սիրահարվածությունը | How Stella Got Fer Groove Back | Սթել Փեյս |
1999 | ֆ | Սրտի երաժշտություն | Music of the Heart | Ջանեթ Ուիլյամս |
2000 | ֆ | Բոսման և Լենա | Boesman and Lena | Լենա |
2002 | ֆ | Արևային նահանգ | Sunshine State | Դեզիրե Փերի |
2004 | ֆ | Պարոն 3000 | Mr. 3000 | Մորին «Մո» Սիմոնս |
2007 | մֆ | Ինչի է ընդունակ սերը | Meet the Robinsons | Միլդրեդ |
2011 | ֆ | Հարսանեկան փորձություն | Jumping the Broom | Քլոդին Վաթսոն |
2012 | ֆ | Ուրեմն պատերազմ | This Weans Mar | Քոլինզ |
2013 | ֆ | Օլիմպոսի անկումը | Olympus Has Fallen | Լին Ջեյքոբս |
2014 | ֆ | Սպիտակ թռչունը ձնաբքի մեջ | White Bird in a Blizzard | բժիշկ Թելեր |
2018 | ֆ | Սև հովազ | Black Panther | Ռամոնդա |
2019 | ֆ | Վրիժառուները. Վերջնախաղ | Avengers: Endgame | Ռամոնդա |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անավնում | Դեր | |
---|---|---|---|---|
1985 | ս | Վաղվա որոնումներով | Search for Tomorrow | Սալինա Մաքուլա |
1985 | ս | Քոսբի շոու | The Cosby Show | տիկին Միտչել |
1989 | ս | Բազե անունով մարդը | A Man Called Hawk | Բեյլի Բեբսթեր |
1989 | ս | 227 | 227 | Էմի Բերնեթ |
1990 | հֆ | Երեխայի լավագույն շահերից ելնելով | In The Best Interest of the Child | Լորի |
1991 | հֆ | Մեկ հաղթանակ | One Special Story | Լոիս |
1991 | հֆ | Կրակ։ Թակարդում 37-րդ հարկում | Fire: Trapped of the 37th Floor | Էլիսոն |
2008-2009 | Շտապ օգնություն | ER | Բժիշկ Քեթրին Բենֆիլդ | |
2010 | մֆ | Սիմփսոնները | The Simpsons | Միշել Օբամա |
2013 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | American Horror Story: Coven | Մարի Լավո |
2014-2015 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը | American Horror Story: Freak Show | Դեզիրե Դյուպրի |
2015-2016 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց | American Horror Story: Hotel | Ռամոնա Ռոյալ |
2016 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն․ Ռոանոկ | American Horror Story: Roanoke | Մոնե Թումուսիմե |
2017 | ս | Ոչինչի վարպետ | Master of None | Քեթրին |
2018 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն։ Ապոկալիպսիս | American Horror Story: Apocalypse | Մարի Լավո |
Ռեժիսորական աշխատանք
խմբագրելՏարի | Անվանում | Ծանոթագրություններ |
---|---|---|
2001 | Ռուբի ռեստորան | Հեռուստատեսային ֆիլմ, պրոդյուսեր |
2002 | Մեր Ամերիկան | Հեռուստատեսային ֆիլմ, գործադիր պրոդյուսեր |
2002 | Ռոզի Փարքսի պատմությունը | Հեռուստատեսային ֆիլմ, գործադիր պրոդյուսեր |
2015 | Ուիթնի | Հեռուստատեսային ֆիլմ |
2016 | Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ | էպիզոդ։ «Chapter 6» |
2017 | Ամերիկյան սարսափ պատմություն։ Պաշտամունք | էպիզոդ։ «Drink the Kool-Aid» |
2017 | Հետաքննության ենթակա | Վավերագրական ֆիլմ, գործադիր պրոդյուսեր |
2018 | 9-1-1 | Հեռուստասերիալ, գործադիր պրոդյուսեր |
Տեսախաղեր
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2015 | Tom Clancy’s Rainbow Six Siege | գործակալ «Six» | հնչյունավորում, Խաղային տեսանյութ |
Դերեր թատրոնում
խմբագրելՏարի | Անվանում | Դեր |
---|---|---|
1986 | Սև աղջիկը | կերպարի անունը անհայտ է |
1987 | Հենրիխ IV, մաս 1 | լեդի Փերսի |
1988 | Ջո Թյորներ | Մարֆա |
1998 | Մակբեթ | տիկին Մակբեթ |
2011-2012 | Լեռան կատարին | Կամայա |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակների և անվանակարգերի ամբողջական ցանկը IMDb.com-ում[24]։
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանք | Արդյուք |
---|---|---|---|---|
Օսկար | 1994 | Լավագույն կանացի դեր | Ինչի է ընդունակ սերը | Առաջադրված |
Ոսկե գլոբուս | 1994 | Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր | Ինչի է ընդունակ սերը | Հաղթանակ[26] |
Ցերեկային «Էմմի» մրցանակ | 1996 | Լավագույն կատարում մանկական ծրագրում | Storytime | Առաջադրված |
2003 | Լավագույն հեռուստաֆիլմ | Մեր Ամերիկան | Առաջադրված | |
Էմմի | 2003 | Լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում | Ռոզի Փարքսի պատմությունը | Առաջադրված |
2014 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | Առաջադրված | |
2015 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը | Առաջադրված | |
2017 | Լավագույն հրավիրված դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում | Ոչինչի վարպետ | Առաջադրված | |
ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | 2002 | Լավագույն կանացի դեր հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում | Ռուբի ռեստորան | Առաջադրված |
2014 | Լավագույն կանացի դեր հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում | Բեթի և Քորեթա | Առաջադրված | |
2019 | Խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ | Սև հովազ | Հաղթանակ | |
Սատուրն | 1996 | Լավագույն կինոդերասանուհի | Տարօրինակ օրեր | Հաղթանակ[33] |
BET Awards | 2001 | Լավագույն կինոդերասանուհի | Բոսմանը և Լենան | Առաջադրված |
2002 | Լավագույն կինոդերասանուհի | Արջորս | Առաջադրված | |
Լավագույն կինոդերասանուհի | Ռոզի Փարքսի պատմությունը | Առաջադրված | ||
2007 | Լավագույն կինոդերասանուհի | Ակիլի փորձարկում | Առաջադրված | |
2008 | Լավագույն կինոդերասանուհի | Ծանոթություն Բրաունների հետ | Առաջադրված | |
2009 | Լավագույն կինոդերասանուհի | Նոթորիուս | Առաջադրված | |
Լավագույն կինոդերասանուհի | Շտապ օգնություն | Առաջադրված | ||
2012 | Լավագույն կինոդերասանուհի | Հարսանիքի փորձ | Առաջադրված | |
2013 | Լավագույն կինոդերասանուհի | Օլիմպոսի անկումը | Առաջադրված | |
Լավագույն կինոդերասանուհի | Բեթի և Քորեթա | Առաջադրված | ||
2014 | Լավագույն հեռուստադերասանուհի | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | Առաջադրված | |
Black Reel Awards | 2000 | Լավագույն կինոդերասանուհի | Սրտի երաժշտություն | Առաջադրված |
2001 | Լավագույն կինոդերասանուհի | Բոսմանը և Լենան | Առաջադրված | |
2002 | Լավագույն հեռուստադերասանուհի | Ռուբի ռեստորան | Հաղթանակ[43] | |
2003 | Լավագույն կինոդերասանուհի | Արևային նահանգ | Հաղթանակ[44] | |
Լավագույն հեռուստադերասանուհի | Ռոզի Փարքսի պատմությունը | Հաղթանակ[44] | ||
2005 | Լավագույն կինոդերասանուհի | Պարոն 3000 | Առաջադրված | |
2007 | Լավագույն կինոդերասանուհի | Ակիլի փորձարկում | Առաջադրված | |
2012 | Լավագույն կինոդերասանուհի | Հարսանիքի փորձ | Առաջադրված | |
2014 | Լավագույն հեռուստադերասանուհի | Բեթի և Քորեթա | Առաջադրված | |
MTV Movie Awards | 1994 | Լավագույն դերասանուհի | Ինչի է ընդունակ սերը | Առաջադրված |
Image Awards | 1995 | Լավագույն կինոդերասանուհի | Մալքոլմ Իքս | Հաղթանակ[50] |
Լավագույն կինոդերասանուհի | Ինչի է ընդունակ սերը | Հաղթանակ[50] | ||
1996 | Լավագույն կինոդերասանուհի | Արտաշնչման սպասման մեջ | Առաջադրված | |
1997 | Լավագույն կինոդերասանուհի | Կոնտակտ | Առաջադրված | |
1999 | Լավագույն կինոդերասանուհի | Սթելի սիրահարվածությունը | Հաղթանակ[53] | |
2000 | Լավագույն կինոդերասանուհի | Սրտի երաժշտություն | Հաղթանակ[54] | |
2001 | Լավագույն կինոդերասանուհի | Բոսմանը և Լենան | Առաջադրված | |
2002 | Լավագույն կինոդերասանուհի | Արջորս | Հաղթանակ[56] | |
Լավագույն հեռուստադերասանուհի | Ռուբի ռեստորան | Հաղթանակ[56] | ||
2003 | Լավագույն հեռուստադերասանուհի | Ռոզի Փարքսի պատմությունը | Հաղթանակ | |
2005 | Լավագույն կինոդերասանուհի | Պարոն 3000 | Առաջադրված | |
2007 | Լավագույն կինոդերասանուհի | Ակիլի փորձարկում | Առաջադրված | |
2009 | Լավագույն կինոդերասանուհի | Ծանոթություն Բրաունների հետ | Առաջադրված | |
Լավագույն հեռուստադերասանուհի | Շտապ օգնություն | Հաղթանակ[59] | ||
2014 | Լավագույն կինոդերասանուհի | Սև Սուրբ Ծնունդ | Հաղթանակ[60] | |
Լավագույն հեռուստադերասանուհի | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | Առաջադրված | ||
2015 | Լավագույն հեռուստադերասանուհի | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը | Առաջադրված | |
2016 | Լավագույն կինոդերասանուհի | Չիրակ | Առաջադրված | |
Լավագույն հեռուստադերասանուհի | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց | Առաջադրված | ||
Չիկագոյի կինոքննադատների միություն | 1994 | Լավագույն դերասանուհի | Ինչի է ընդունակ սերը | Առաջադրված |
ESSENCE Poll | 1994 | Լավագույն դերասանուհի | Ինչի է ընդունակ սերը | Հաղթանակ[64] |
Դալասի կինոքննադատների ասոցիացիա | 1994 | Լավագույն դերասանուհի | Ինչի է ընդունակ սերը | Առաջադրված |
BFI POLL | 1994 | Լավագույն դերասանուհի | Ինչի է ընդունակ սերը | Հաղթանակ[66] |
Հոլիվուդյան փառքի ծառուղի | 2008 | Անվանական աստղ կինոարտադրությունում ունեցած ավանդի համար | Չկա տվյալ | Հաղթանակ[67] |
Եյլի համալսարանի վաստակավոր դոկտոր (2018)[68]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://walkoffame.com/angela-bassett/
- ↑ https://www.vanityfair.fr/ecrans/article/golden-globes-2023-palmares-complet
- ↑ https://es.euronews.com/cultura/2023/04/14/estas-son-las-100-personas-mas-influyentes-de-2023-segun-la-revista-time
- ↑ «Betty Bassett Obituary Tampa Bay Times» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ 7,0 7,1 «Արխիվացված պատճենը» (անհայտ լեզու). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Betty Jane BASSETT» (անգլերեն). legacy.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Nas, Angela Bassett, and Valerie Jarrett on "Finding Your Roots"». Genealogy Magazine (անգլերեն). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 10,0 10,1 «Angela Bassett's Aha! Moment» (անգլերեն). Oprah.com. 2008-09.
- ↑ Johnson, Erick (2014 թ․ հունվարի 23). «Celebrities, Community Activists Put Gun Violence in the Spotlight». South Florida Times (անգլերեն).
- ↑ Boyar, Jay (1993 թ․ հուլիսի 23). «'X' Fails To Capture Rage Of Autobiography». Orlando Sentinel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 13,0 13,1 «Angela Bassett- Biography». Yahoo! (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 14,0 14,1 «Awards for Angela Bassett». Internet Movie Database (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Weinraub, Bernard (1997 թ․ հուլիսի 6). «Using a Big Budget To Ask Big Questions». The New York Times (անգլերեն).
- ↑ Holden, Stephen (1997 թ․ հուլիսի 11). «Which Route Upward, On a Wing or a Prayer?». The New York Times (անգլերեն).
- ↑ McCarthy, Todd (1998 թ․ օգոստոսի 10). «Review: 'How Stella Got Her Groove Back'» (անգլերեն). Variety.
- ↑ Kempley, Rita. «'Stella': Chiffon in the Sun» (անգլերեն). Washington Post.
- ↑ Holden, Stephen. «How Stella Got Her Groove Back (1998)». The New York Times (անգլերեն).
- ↑ «"Angela, Courtney, Slater and Bronwyn"» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին..
- ↑ Yoon, Robert (2007 թ․ ապրիլի 16). «Celebrities ante up for Democratic campaigns» (անգլերեն). CNN.
- ↑ «Angela Bassett On Obama: Actress Opens Up On President's Historic Inauguration (VIDEO)». Huffington Post (անգլերեն). 2013 թ․ հունվարի 22.
- ↑ «Celebrities who support Hillary Clinton». cbsnews.com (անգլերեն). CBS News. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Angela Bassett Awards». Angela Bassett—IMDb (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 27.
- ↑ «Academy Awards, USA (1993)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Golden Globes, USA (1994)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Daytime Emmy Awards (1996)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Daytime Emmy Awards (2003)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Primetime Emmy Awards (2002)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «2014 Emmy Award Nominees» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Screen Actors Guild Awards (2002)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Screen Actors Guild Awards (2014)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Academy of Science Fiction, Fantasy, & Horror Films, USA (1996)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «BET Awards (2001)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 35,0 35,1 «BET Awards (2002)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «BET Awards (2007)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «BET Awards (2008)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 38,0 38,1 «BET Awards (2009)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «BET Awards (2012)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 40,0 40,1 «BET Awards (2013)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Black Reel Awards (2000)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Black Reel Awards (2001)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Black Reel Awards (2002)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 44,0 44,1 «Black Reel Awards (2003)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Black Reel Awards (2005)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Black Reel Awards (2007)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Black Reel Awards (2012)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Black Reel Awards (2014)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «MTV Movie Awards (1994)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 50,0 50,1 «Image Awards (1995)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Image Awards (1996)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Image Awards (1997)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Image Awards (1999)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Image Awards (2000)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Image Awards (2001)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 56,0 56,1 «Image Awards (2002)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Image Awards (2005)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Image Awards (2007)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 59,0 59,1 «Image Awards (2009)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 60,0 60,1 «Image Awards (2014)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Hilary Lewis (2014 թ․ դեկտեմբերի 9). «NAACP Image Awards Nominations: Selma, Get On Up Land Top Film Nods». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 62,0 62,1 THR Staff (2015 թ․ դեկտեմբերի 8). «'Creed,' 'Empire' Top NAACP Image Award Nominations; Full List». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Chicago Film Critics Association Awards (1994)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ OBELL, SYLVIA (2014 թ․ հունիսի 9). «the Best Biopic Performance» (անգլերեն). Essence. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Dallas-Fort Worth Film Critics Association Awards (1994)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «BFI POLL» (անգլերեն). BFI. 2016 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Hollywood Walk of Fame - Angela Bassett». walkoffame.com (անգլերեն). Hollywood Chamber of Commerce. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Yale awards honorary degrees to 10 individuals for their achievements | YaleNews
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելա Բասեթ» հոդվածին։ |