Վարազ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարազ (այլ կիրառումներ)
Վարազ | |
Վարազ | |
Վարազ (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Խոզեր (Suidae) |
Ցեղ | Sus |
Տեսակ | Վարազ (S. scrofa) |
Միջազգային անվանում | |
Sus scrofa | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Վարազ (լատին․՝ Sus scrofa), վայրի խոզ, խոզերի ընտանիքի երկսմբակավոր կաթնասուն կենդանի։
Նկարագիր
խմբագրելՄարմնի երկարությունը մինչև 2 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,2 մ, քաշը՝ 300 կգ։ Ստորին և վերին ծնոտի ժանիքները (հատկապես արուների) խոշոր են՝ թեքված դեպի կողքերը և վեր։ Մարմինը պատված է կոպիտ քիստամազերով։ Հասուն վարազի գունավորումը գորշ է, ձագերինը՝ երկայնաձիգ բաց գույնի շերտերով։ Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում։ Գերադասում է ապրել անտառներում և ջրամերձ եղեգնուտներում։ Ամենակեր է, սնվում է կոճղարմատներով, պալարներով, խոտաբույսերով, պտուղներով, միջատներով, մանր կրծողներով և այլն։ Հանդիպում է ոչ մեծ խմբերով։ Ակտիվ է գիշերը։ Էգը ծնում է 3-10 ձագ։ Որսի օբյեկտ է։ Վարազից են առաջացել ընտանի խոզերը։
Մակերես
խմբագրելՎայրի խոզեր հայտնաբերվել են անցողիկ ու սաղարթավոր անտառներում Կենտրոնական Եվրոպայում (Ատլանտիկայից մինչև Ուրալ) Միջերկրական տափաստանային շան Ասիայի հյուսիս-արևելքում, Ասիայում արևելքից մինչև Ամուր և Հիմալայներ, այդ սահմաններում նրան փոխարինում են ազգակից տեսակները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 305)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարազ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարազ» հոդվածին։ |