Վանեսա Բիկրոֆտ
Վանեսա Բիկրոֆտ (անգլ.՝ Vanessa Beecroft, ապրիլի 25, 1969[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4][5]), ծագումով իտալացի, Ամերիկայում ապրող ժամանակակից նկարչուհի է, նա նաև աշխատում է լուսանկարչության, վիդեո արվեստի, քանդակի և գեղանկարչության ոլորտում։ Նրա աշխատանքներին մասնակցել են պրոֆեսիոնալ մոդելներ[8]։ Բիկրոֆտը աշխատում է ԱՄՆ-ում և ապրում է Լոս Անջելեսում[9]։ Նրա վաղ աշխատանքը կենտրոնացած էր սեռի վրա և թվում էր, թե ինքնակենսագրական է, բայց նրա հետագա աշխատանքային գործունեությունը կենտրոնացած է ռասայի վրա[10]։ 2008 թվականից նա սկսել է աշխատել Քանյե Ուեսթի հետ համագործակցությունների և կոմերցիոն նախագծերի վրա[10]։
Վանեսա Բիկրոֆտ անգլ.՝ Vanessa Beecroft | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1969[1][2][3][…] (55 տարեկան) |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա[4][5] |
Քաղաքացիություն | Իտալիա և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա (1993)[6][7] և Accademia Ligustica di Belle Arti? |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, serigrapher, լուսանկարիչ, վիդեոնկարիչ, performance artist և object artist |
Կայք | vanessabeecroft.com(անգլ.) |
Vanessa Beecroft Վիքիպահեստում |
Կյանք և կրթություն
խմբագրելՎանեսա Բիկրոֆտը ծնվել է 1969 թվականի ապրիլի 25-ին Իտալիայի Ջենովա քաղաքում և մեծացել է Սանտա Մարգարիտա Լիգուրեում և Մալչեզինում Գարդա լճի մոտ։ Նրա երկու ծնողներն էլ ուսուցիչներ էին։ Նրա հայրը՝ Էնդրյու Բիկրոֆտը, բրիտանացի էր, իսկ մայրը՝ Մարիա Լուիզան, իտալացի[9][10][10][11][11][12]։ Նրա ծնվելուց հետո նրա ընտանիքը կարճ ժամանակով տեղափոխվել է Հոլանդ Պարկ՝ Արևմտյան Լոնդոն[11]։
Բիկրոֆտի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա երեք տարեկան է եղել, և նա այլևս չի տեսել հորն ու կրտսեր եղբորը մինչև 15 տարեկանը[11]։ Նրա մայրը իրեն միայնակ մեծացրել է Իտալիայի գյուղերից մեկում՝ խիստ վեգանական ընտանիքում՝ առանց մեքենաների, հեռուստացույցի և հեռախոսի[11]։ Մանկության տարիներին նա հոսպիտալացվել է հատուկ սննդամթերքներ ուտելու պատճառով, քանի որ նա կարծում էր, թե դրանք օգտակար են իր համար, և օգնում են կարգավորել մարսողության հետ կապված խնդիրները[10][13][14]։
1988-1993 թվականներին սովորել է Իտալիայի Միլան քաղաքի Բրերա ակադեմիայում[13][15]։ Նրա առաջին արվեստի VB01 ցուցահանդեսի ժամանակ (1993) Բրերա ակադեմիայի այլ ուսանողուհիների հետ ցուցադրել է ելույթ Միլանի պատկերասրահում։ Այդ ելույթին նա կիսվել է Բիկրոֆտի «Սննդի գիրքը» օրագրով, որը փաստում է 1985 և 1993 թվականներին նրա սննդակարգի մասին[9][15][16]։ «Սննդի գիրքը» փաստագրել է Բիկրոֆտի բուլիմիկ ուտելու սովորությունները և կրկին հիշատակվել նրա հետագա աշխատություններում, բայց այն առանձին ներկայացում է եղել[17][18]։
Նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ 1996 թվականին, արվեստի գործիչ Ջեֆրի Դեյչի հրավերով՝ հաստատվելով Նյու Յորքում[10][15]։
Արվեստ
խմբագրելՎանեսա Բիկրոֆտի աշխատանքային թեմաներն են ինքնակարգապահությունը (մոդելների), վուայերիզմը և ուժային հարաբերությունները[16]։ Բիկրոֆտի ստեղծագործությունները հաճախ ներկայացումներ են կամ ինստալյացիաների վրա հիմնված կենդանի մարդկային կերպարներ, բայց նա նաև վավերագրել է ներկայացումները լուսանկարչության և տեսանյութի միջոցով. այս գործը գտնվում է բազմաթիվ հանրային թանգարաններում և արվեստի հավաքածուներում, ներառյալ Չիկագոյի արվեստի ինստիտուտը, Ժամանակակից արվեստի թանգարանը (MoMA), Ռեյնա Սոֆիայի արվեստի ազգային թանգարան, Ավստրիական Բելվեդերե պատկերասրահ և այլն[19][20][21][22][23]։
VB ներկայացումներ (1993–այսօր)
խմբագրելVB կատարումներից շատերը փաստագրված են Դեյվ Հիկի VB 08-36 գրքում, Վանեսա Բիկրոֆտի կատարումները (2000 թվականին) և Էմիլի Լ. Նյումանի «Կանացի մարմնի պատկերը ժամանակակից արվեստում, դիետա, ուտելու խանգարումներ, ինքնավնասում և գիրություն» գրքում[18][24]։
Ներկայացումները վերնագրվել են հերթականությամբ։ Ներկայացումների ժամանակ մոդելների վարքագծի նկատմամբ խիստ կանոններ էին սահմանվել։ Նրանց հանձնարարվել է չշփվել հանդիսատեսի հետ։ Մոդելները համազգեստով, մերկ կամ հազիվ էին հագնված, և նրանցից պահանջվում էր ժամերով կանգնել, հաճախ բարձրակրունկներով՝ առանց շարժումների կամ աչքերի թարթման։ Բիկրոֆտը միշտ օգտագործում էր բարձրահասակ, նիհար, երիտասարդ մոդելների, որոնց անվանում էր «աղջիկներ»՝ անկախ նրանց տարիքից։ Հետագայում Բիկրոֆտը օգտագործում էր դիզայներական աքսեսուարներ կամ կոշիկներ՝ որպես մոդելների համար նախատեսված պարագաներ[11][16][16][18][18][25]։
- VB02-ը, VB03-ը, VB04-ը և VB08-ը տեղի են ունեցել 1994 թվականին, որտեղ ներկայացված էին աղջիկ մոդելներ՝ բոլորը հագած վառ կարմիր պարիկներ (Բիկրոֆտի մազերի գույնի չափազանցված ներկայացում) և սպիտակ ներքնազգեստներ։ VB08 (1994) ներկայացումը տեղի է ունեցել MoMA PS1-ում, Լոնգ Այլենդ Սիթիում, Նյու Յորքում, օգտագործելով կանանց մոդելներ, զուգագուլպաներ և վառ կարմիր պարիկներ[18][24]։
- VB25 (1996) ներկայացումը տեղի է ունեցել Էյնդհովենում, Նիդերլանդներում, Van Abbemuseum-ում, որտեղ յոթ միանման երիտասարդ կանայք կրել են կեղծ թարթիչներ և եղունգների կարմիր լաք, որոնցից յուրաքանչյուրը հագած էր պոլո պարանոցով սվիտեր, սպիտակ ներքնազգեստ, զուգագուլպաներ և բարձրակրունկներ[23]։
- VB35 (1998) տեղի է ունեցել Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանում, այդ ժամանակ քսան կանայք երկու ժամ կանգնել են թանգարանում՝ շրջանաձև դասավորվածությամբ, որպեսզի արտացոլեն ճարտարապետությունը։ Կանանցից 15-ը կրել եբ Թոմ Ֆորդի դիզայնով զարդարված բիկինիներ, իսկ կանանցից հինգը մերկ էին։ Սա ավելի մեծ իրադարձություն է եղել, քան նրա որոշ նախկին աշխատանքներ և դարձել միջազգային նորություն։ Քասթինգը կատարել է Ջենիֆեր Սթարը, իսկ պրոդյուսերը եղեն են Իվոն Ֆորս Վիլառեալը և Դորին Ռեմենը[18][18][26][27]։
- VB45 (2004) տեղի է ունեցել Ջոն Ֆ. Քենեդու անվան օդանավակայանի 5-րդ տերմինալում, որտեղ 36 երիտասարդ կանայք կանգնած էին խորտակված սպասասրահում՝ միայն աֆրո պարիկներով, մարմնի սև ներկով և արծաթագույն կապանքներով իրենց կոճերին[28][29][30]։
- VB51 (2002) նրա առաջին նկարահանված ներկայացումն է եղե, այն տեղի է ունեցել Շլոս Վինսեբեկում (Շտայնհայմ, Գերմանիա)[16]։ Դրանում ներկայացված էին 60-ականների տարեց մոդելներ, այդ թվում՝ Բիկրոֆտի մայրը, սկեսուրը, խորթ քույրը և դերասանուհիներ Իրմ Հերմանը և Հաննա Շիգուլլան (երկուսն էլ Բիկրոֆտի սիրելի ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերի ֆիլմերից դերասանուհիներ են)[11][16]։
- VB53 (2004) Ֆլորենցիայի, Իտալիայի Ջարդինո դել Օրտիկոլտուրա քաղաքի Թեպիդարիումում կանանց բեմադրում էին կեղտի մի թմբի մեջ, կարծես նրանք բույսեր լինեին[25]։
- VB55 (2005) ներկայացրել է հարյուր կանանց, ովքեր երեք ժամ անշարժ կանգնած են եղել Բեռլինի Neue Nationalgalerie-ում (Ազգային նոր պատկերասրահում), յուրաքանչյուր կին գոտկատեղից վերև պատված է եղել յուղով և հագին կար միայն մեկ զուգագուլպա[12]։
- VB65 (2009 թվականի մարտ ամսին) ելույթը տեղի է ունեցել Ժամանակակից արվեստի տաղավարում՝ Միլանում (Իտալիա)։ Այդ ժամանակ ներկայացվել է «Վերջին ընթրիքը» քսան աֆրիկացի ներգաղթյալ տղամարդկանց մասնակցությամբ, որոնք կոստյումներ էին հագած (ոմանք առանց կոշիկների), ջուր էին խմում, ուտում հավ և շագանակագույն հաց՝ առանց պատառաքաղի[13]։
Այլ աշխատանքներ
խմբագրել2005 թվականի հոկտեմբերին Բիկրոֆտը Փարիզի Ելիսեյան դաշտերում Louis Vuitton խանութի բացման կապակցությամբ երեք ժամանոց ներկայացում է բեմադրել, որը կոչվում էր «Espace Louis Vuitton»: Նույն միջոցառման համար Բիկրոֆտը «մարդկային այբուբենով» Louis Vuitton-ի պայուսակների կողքին դարակներում տեղադրել է ինչպես սև, այնպես էլ սպիտակ մոդելներ։ 2007 թվականին Louis Vuitton ընկերությունը ներողություն խնդրեց հոլանդացի գրաֆիկական դիզայներ Էնթոն Բիկից՝ առանց նրա համաձայնության իր «Մերկ տիկնայք այբուբեն» դիզայնը նմանակելու համար[31][32][33][34][35]։
2018 թվականին Բիկրոֆտը և Քիմ Քարդաշյանը համագործակցել են Քարդաշյանի մերկ լուսանկարների շարքի համար, որոնք ցուցադրվել են սոցիալական ցանցերում՝ Քարդաշյանի օծանելիքի թողարկման համար, որն ուներ «Քարդաշյանի մարմնի ձևով սրվակ»[36]։
Համագործակցություն Քանյե Ուեսթի հետ
խմբագրել2008 թվականից Բիկրոֆտը համագործակցել է երգիչ Քանյե Ուեսթի հետ։ Նրանք սկսել են աշխատել Լոս Անջելեսի Ace Gallery-ում, Ուեսթի 808s և Heartbreaks երաժշտական ալբոմների համար։ 2010 թվականին Բիկրոֆտը ճանաչվել է Runaway երաժշտական տեսահոլովակի ստեղծագործական առաջատարը[36][37][37]։ Քանյե Ուեսթի երաժշտական շրջագայության՝ Yeezus Tour-ում (2013 թվականի հոկտեմբեր – 2014 թվականի սեպտեմբեր) Բիկրոֆտը նախագծել է դեկորները և խորեոգրաֆիան։ Բիկրոֆտն աշխատել է Ուեսթի հեղինակած երաժշտական տեսահոլովակի վրա 2014 թվականին «Only One» երգի համար։ 2014 թվականին Բիկրոֆտը կազմակերպել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությունը[36][36][37][37]։
2015 թվականի փետրվարին Ուեսթը սկսել է նորաձևության դիզայներական աշխատանք Yeezy Season 1-ի հետ՝ Adidas պիտակի ներքո, իսկ Բիկրոֆտը ղեկավարել է ներկայացման շնորհանդեսը[37]։ Բիկրոֆտը շարունակել է աշխատել Yeezy Season 2-ի (2015 թվականի փետրվարին), Yeezy Season 3-ի (2016 թվականի փետրվարին) և Yeezy Season 4-ի (2016 թվականի փետրվարին) հետ[37]։
Բիկրոֆտը պնդել է, որ ինքը եղել է Ուեսթի լրիվ դրույքով աշխատող մինչև 2016 թվականը, երբ նրա դերը փոխվել է և նա դարձել է կես դրույքով պայմանագրային աշխատող[36]։
2019 թվականին նա համագործակցել է Ուեսթի հետ երկու օպերային ներկայացումների համար՝ Նաբուգոդոնոսորը և Մարիամը[38][39]։
Տարաձայնություններ
խմբագրելՍեռի մասին նրա կատարողական աշխատանքը հաճախ քննադատության է ենթարկվել «նորաձևության մասին հետֆեմինիստական հայտարարություն լինելու կամ ընկալման համար այլասերված լինելու» պատճառով[17][40]։ Լուսանկարիչ Քոլեր Սքորը նշել է, որ «Բիկրոֆտը հետաքրքրված է էսթետիկայով, թե ինչպիսի տեսք ունեն կանայք, երբ նրանց նայում են, և նրա՝ մարմնի վրա կենտրոնացած նախագծերը փորձում են մոդելի, նկարչի և հանդիսատեսի միջև օտարում առաջացնել»[24]։ Բիկրոֆտը աշխատանքային գործունեության ընթացքում մերկ կին մոդելների հետ ներկայացումներում հաճախ օգտագործում է մոդելի հատուկ տեսակ, կանանց մարմնի արևմտյան «իդեալականացումով», այսինքն բոլոր մոդելները միատեսակ են՝ նիհար, բարձրահասակ և երիտասարդ են թվում։ Այս ընտրությունները քննադատվել են որպես վնասակար, խեղաթյուրված և գենդերային կարծրատիպերին համապատասխանող[11][16][18]։
2016 թվականի հարցազրույցում Բիկրոֆտը մեջբերել է. «Ես բաժանել եմ իմ անձը։ Կա Վանեսա Բիկրոֆտ` որպես եվրոպացի սպիտակամորթ կին, և կա Վանեսա Բիկրոֆտ՝ որպես Քանյե՝ աֆրոամերիկացի տղամարդ»։ Նա ռասայական տեսանկյունից չմտածված արտահայտություններ է արել հարցազրույցներում[41][42]։
Սուդանցի երկվորյակներ որդեգրելու Բիկրոֆտի անհաջող փորձը Պիետրա Բրետքելիի «Արվեստի աստղը և սուդանական երկվորյակները» (2008) վավերագրական ֆիլմի թեման է եղել, որն ընդգրկվել է Սանդենս կինոփառատոնի Համաշխարհային կինոյի վավերագրական մրցույթում[43]։ Ֆիլմը Բիկրոֆտին ներկայացնում է որպես «կեղծավոր ինքնագոհ, վիթխարի գաղութատիրական նարցիսիստ» և ներկայացնում է նրա «վնասակար մեջբերումներն ու սարսափելի պահվածքը», երբ նա փորձում է որբերին որդեգրել արվեստի ցուցահանդեսում օգտագործելու համար[43][44]։
Անձնական կյանք
խմբագրելՎանեսա Բիկրոֆտը նախկինում ամուսնացած է եղել մարքեթոլոգ Գրեգ Դուրկինի հետ։ Նրանք երկար տարիներ միասին ապրել են Նյու Յորքի Քոլդ Սփրինգ Հարբորում։ Ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ[10][17]։ Դուրկինն ու Բիկրոֆտը միասին երկու որդի են ունեցել (ծնված 2001 և 2004 թվականներին)։ Նա ամուսնացած է եղել լուսանկարիչ Ֆեդերիկո Սպադոնիի հետ։ Բիկրոֆտը և Սպադոնին միասին ունեցել են մեկ դուստր և մեկ որդի (ծնված 2009 և 2012 թվականներին)[10][10][17][45]
Գրականություն
խմբագրելԿենսագրություն
խմբագրել- Kampwerth, Karin; Thomas, Kellein; Beecroft, Vanessa (2004). Vanessa Beecroft. Kunsthalle Bielefeld. Berlin, Germany: Hatje Cantz Publishers. ISBN 9783775715072.
Ցուցահանդեսների կատալոգներ
խմբագրելԲինքրոֆթի կողմից ներկայացված ցուցահանդեսների կատալոգների ընտրված ցանկը, որը նշված է աճման կարգով՝ ըստ հրապարակման տարվա.
- Hickey, David; Beecroft, Vanessa (2000). VB 08-36: Vanessa Beecroft Performances. Ostfildern-Ruit, Germany: Hatje Cantz Publishers. ISBN 9783893229642.
- Beccaria, Marcella; Beecroft, Vanessa (2003). Vanessa Beecroft Performances 1993–2003 (art exhibition catalog from Castello di Rivoli Museo d'Arte Contemporanea (October 2003 – January 2004)). Milan, Italy: Skira. ISBN 88-8491-572-4. (English, French, Italian).
- Kellein, Thomas (2004). Vanessa Beecroft: Photographs, Films, Drawings (exhibition catalogue). Kunsthalle Bielefeld. Berlin, Germany: Hatje Cantz Publishers. ISBN 9783775715089.
- Cianchi, Lapo; Beecroft, Vanessa (2005). VB53: Vanessa Beecroft (exhibition catalogue). Fondazione Pitti Immagine Discovery (in Italy). Venice, Italy: Charta. ISBN 9788881584994.
- Polier, Alexandra; Deitch, Jeffrey; Lisi, Riccardo; Beecroft, Vanessa (2007). Vanessa Beecroft: VB LV. New York City, New York: Charta. ISBN 978-8881586158.
- Beecroft, Vanessa; Di Pietrantonio, Giacinto (2007). Vanessa Beecroft: Drawings and Paintings 1993–2007 (exhibition catalogue). Cataloghi di mostre. Galleria d'arte Moderna e Contemporanea (in Bergamo, Italy). Milan, Italy: Electa Mondadori. ISBN 9788837053574.
- Di Pietrantonio, Giacinto; Beecroft, Vanessa (2010). VB65 PAC Milano: Vanessa Beecroft. Milan, Italy: Mondadori Electa. ISBN 978-8837071059.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Summers F. Beecroft, Vanessa // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096699
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.itsliquid.com/featured-artist-vanessa-beecroft.html/
- ↑ 5,0 5,1 5,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://www.nytimes.com/2009/03/26/arts/26iht-beecroft.html
- ↑ https://www.designboom.com/art/vanessa-beecroft-vb65-live-pac-milan-03-17-2009/
- ↑ Francis Summers. Beecroft, Vanessa. Grove Art Online. Oxford Art Online. Oxford: Oxford University Press. (subscription required).
- ↑ 9,0 9,1 9,2 «Featured artist: Vanessa Beecroft». ITSLIQUID (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Larocca, Amy (2016 թ․ օգոստոսի 9). «The Bodies Artist, For Kanye Collaborator Vanessa Beecroft, People Are the Perfect Palette». The Cut (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Johnstone, Nick (2005 թ․ մարտի 13). «Interview: Vanessa Beecroft». The Guardian, Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 12,0 12,1 Harding, Luke (2005 թ․ ապրիլի 8). «Ruthlessly exposed». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 Liu, Jason (2009 թ․ մարտի 17). «Vanessa Beecroft VB65 live performance at PAC milan». designboom, architecture & design magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Thurman, Judith (2003 թ․ մարտի 10). «The Wolf at the Door». The New Yorker (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 Povoledo, Elisabetta (2009 թ․ մարտի 29). «Vanessa Beecroft's 'VB65' Attempts to Force Spectators to See Africans Differently». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 «Vanessa Beecroft |». Flash Art (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին. «where you presented a book that listed everything you had eaten between 1985 and 1993, What do they have in common? Height, dimensions, age. And type. Race and provenance too.»
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 «A Work in Progress». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2008 թ․ մայիսի 4. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին. «displaying "Book of Food" (also known as "Despair"), a journal that catalogs a bulimic's eating habits»
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 Newman, Emily L. (2018). Female Body Image in Contemporary Art: Dieting, Eating Disorders, Self-Harm, and Fatness. Routledge. ISBN 9781351859158.
- ↑ «Vanessa Beecroft». The Art Institute of Chicago (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Collection: Vanessa Beecroft». The Museum of Modern Art (MoMA) (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Beecroft, Vanessa». www.museoreinasofia.es (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Vanessa Beecroft – Künstler – Sammlung Online». digital.belvedere.at (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ 23,0 23,1 «VB 25; Performance». Van Abbe Museum (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 Hickey, Dave (2000). B 08-36: Vanessa Beecroft Performances. Distributed Art Publishing (DAP). ISBN 9783893229642.
- ↑ 25,0 25,1 «The Very Best of Vanessa Beecroft». The New York Times (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 19. ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «The Force Behind Guggenheim's Nudie Show». Observer (ամերիկյան անգլերեն). 1998 թ․ մայիսի 11. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Arikoglu, Lale (2016 թ․ մարտի 2). «Go Big or Go Home: Meet Art's Top Three Hottest Fixers». Observer (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Port Authority Shuts Art Exhibit in Aftermath of Rowdy Party». The New York Times, Carol Vogel, October 7, 2004. 2004 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2010 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «A Review of a Show You Cannot See». Designobvserver.com, Tom Vanderbilt, January 14, 2005. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Art Exhibition at JFK Airport's TWA Terminal Abruptly Shut Down». Architectural Record, John E. Czarnecki,, October 11, 2004. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Vanessa Beecroft in Paris; Pierre Huyghe Interview; Three Articles on Stolen Art». Artforum.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ LaBoulbenne, Xavier (2005 թ․ հոկտեմբերի 26). «PARIS À LA MODE». Artnet.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Socha, Miles (2006 թ․ հունվարի 10). «The Female Form». WWD (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «A Fashionable Apology». British Vogue (բրիտանական անգլերեն). 2007 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Louis Vuitton Steal Naked Ladies Design». www.femalefirst.co.uk (անգլերեն). 2007 թ․ նոյեմբեր. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 36,0 36,1 36,2 36,3 36,4 «Kim Kardashian West Reconciles With Artist Vanessa Beecroft to Launch Her New 'Body' Fragrance». artnet News (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 25. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 37,0 37,1 37,2 37,3 37,4 37,5 «Kanye West and Vanessa Beecroft: the collaboration in 9 moments». Vogue Paris (ֆրանսերեն). 2017 թ․ փետրվարի 15. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Woolfe, Zachary (2019 թ․ նոյեմբերի 25). «Kanye West Is Operatic. His Opera Isn't». The New York Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Here's What Happened In Kanye West's New Opera Mary». Pitchfork (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Dahlberg, Leif (2012). Visualizing Law and Authority: Essays on Legal Aesthetics. Volume 4 of Law & Literature. Walter de Gruyter. էջ 150. ISBN 9783110285444.
- ↑ «These racially insensitive remarks by Kanye West collaborator Vanessa Beecroft have the art world talking». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Kornhaber, Spencer (2016 թ․ օգոստոսի 16). «Marina Abramović, Vanessa Beecroft, and the White Artist's Gaze». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. «That quote was just one of many in the article that betrayed an obsession with black peoples' bodies, an obsession that has been a long-running theme in Beecroft's divisive career.»
- ↑ 43,0 43,1 «'Art Star' Vanessa Beecroft: Slammed at Sundance». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Glen Helfand (2008 թ․ հունվարի 23). «Letter From... More than Movies». ARTINFO. Վերցված է 2008 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Munzenrieder, Kyle (2019 թ․ օգոստոսի 9). «Vanessa Beecroft Insults Beyoncé, Basic Concept of Race». W Magazine (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանեսա Բիկրոֆտ» հոդվածին։ |