Վան Գունվու (անգլ.՝ Wang Gungwu, հոկտեմբերի 9, 1930(1930-10-09), Սուրաբայա, Ինդոնեզիա և Մալայզիա[1]), սինգապուրցի գիտնական-պատմաբան, որը զբաղվում է հարավ-արևելյան Ասիայում չինական սփյուռքի ուսումնասիրությամբ և այդ տարածաշրջանի երկրների հետ Չինաստանի հարաբերություններով։

Վան Գունվու
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1930(1930-10-09) (94 տարեկան)
ԾննդավայրՍուրաբայա, Ինդոնեզիա կամ Մալայզիա[1]
Քաղաքացիություն Սինգապուր
ԿրթությունԼոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց և High School Affiliated to Nanjing Normal University?
Մասնագիտությունչինագետ և պատմաբան
ԱշխատավայրԱվստրալիական ազգային համալսարան և Սինգապուրի ազգային համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAcademia Sinica
 Wang Gungwu Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Իպո Անդերսոնի դպրոցը (Պերակ նահանգ, Մալայզիա)։ 1946-1948 թվականներին սովորել է Նանկինի Ազգային կենտրոնական համալսարանում (չի ավարտել Չինաստանում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով)։ Սինգապուրի Մալայի համալսարանում ուսումնասիրել է պատմություն և ստացել բակալավրի և մագիստրոսի կոչում (1949-1954)։ 1957 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանի արևելյան և աֆրիկյան հետազոտությունների դպրոցի ասպիրանտուրան ՝ պաշտպանելով «իշխանության կառուցվածքը Հյուսիսային Չինաստանում հինգ հարստությունների շրջանում» դոկտորական թեզը։ Ղեկավարել է Մալայա համալսարանի պատմության ամբիոնը (Կուալա Լումպուր, Մալայզիա) (1963-1968), Ավստրալիայի ազգային համալսարանի Հեռավոր Արևելքի պատմության ամբիոնը (1968-1975, 1980-1986)։ Եղել է Ավստրալիայի ազգային համալսարանի Խաղաղօվկիանոսյան հետազոտությունների դպրոցի տնօրեն (1975-1980), Հոնկոնգի համալսարանի ռեկտոր (1986-1995), Սինգապուրի ազգային համալսարանին առընթեր Արևելյան Ասիայի ինստիտուտի տնօրեն (1997-2000)[5]։ Ներկայումս Սինգապուրի ազգային համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր, Ավստրալիայի ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։ Մի շարք ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, այդ թվում՝ Journal of Southeast Asian Studies, The China Journal, The China Quarterly, Modern Asian Studies, Japanese Journal of Political Science, China Studies, Pacific Affairs, The Pacific Review, China: an International Journal, Contemporary Southeast Asia, The Round Table, Asian Studies Review, Asian Culture և Journal of the Malaysian Branch, Royal Asiatic Society[6]: Հրատարակել է ավելի քան 20 գիրք[7]։ Գրում է անգլերեն բանաստեղծություններ[8]։

Ընտանիք

խմբագրել

Կին՝ Մարգարետ Լիմ Պինգ-տինգ
Երեխաներ՝ Վան Շի Չանգ, Խյու Չանգ

Պարգևներ

խմբագրել

Հիմնական հրապարակումներ

խմբագրել
  • Pulse (1950),
  • A Short History of the Nanyang Chinese (1959),
  • The Cultural Background of the Peoples of Malaysia: Chinese culture (1962, մալայերենով),
  • A Short History of the Nanyang Chinese (1969, 1988),
  • The Chineseness of China (1991),
  • China and the Chinese Overseas (1991),
  • Community and Nation: China, Southeast Asia and Australia (1992),
  • China and the Chinese Overseas (1994, չինարենով),
  • The Chinese Way: China’s position in international relations (1995).
  • Nanhai Trade: The early history of Chinese trade in the South China Sea (1998),
  • China and Southeast Asia: Myths, Threats and Culture (1999),
  • The Chinese Overseas: From Earthbound China to the Quest for Autonomy (2000),
  • Joining the Modern World: Inside and Outside China (2000),
  • Don’t Leave Home: Migration and the Chinese (2001),
  • Anglo-Chinese Encounters since 1800 (2003),
  • Divided China: Preparing for Reunification, 883-947 (2007).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. https://humanities.org.au/fellows/fellow-profile/?fellow_id=556
  3. Australian honours system
  4. https://www.straitstimes.com/singapore/national-day-awards-2020-0
  5. Wang Gungwu. - Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.:"Восточная книга", 2012, с. 714
  6. Vineeta Sinha. In Conversation with Prof. Wang Gung Wu. - ISA News Letter, Number 6, March 2007, 27-38 «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  7. So, Billy K.L.; Fitzgerald, John; Huang, Jianli; Chin, James K. Power and Identity in the Chinese World Order: Festschrift in Honour of Professor Wang Gungwu (illustrated ed.). Hong Kong University Press, 2003. ISBN 9622095909
  8. Б. Парникель. В поисках своего лица. - Современная проза Сингапура. М.: Радуга, 1989.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վան Գունվու» հոդվածին։