Վասիլի Ստրուվե (աստղագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասիլի Ստրուվե (այլ կիրառումներ)
Վասիլի Յակովլևիչ Ստրուվե (ռուս.՝ Василий Яковлевич Струве, անգլ.՝ Friedrich Georg Wilhelm Struve, ապրիլի 15, 1793[1][2][3], Ալտոնա, Գերմանիա[2][3] - նոյեմբերի 23, 1864[1][2][3], Պուլկոցո, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս աստղագետ և գեոդեզիստ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1832)։
Ավարտել է Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանը (1810)։ 1818-1839 թվականներին եղել է Դորպատի համալսարանի աստղադիտարանի տնօրենը։ 1833 թվականից ղեկավարել է Պուլկովոյի աստղադիտարանի կազմակերպման և սարքավորման գործը, 1839-1862 թվականներին եղել է այդ աստղադիտարանի տնօրենը։ Հիմնարար աստղաչափության բնագավառում Ստրովեի ստացած կարևորագույն արդյունքների, երկնային լուսատուների կոորդինատների որոշման և Ստրովեի ղեկավարությամբ կազմված աստղացուցակների շնորհիվ Պուլկովոյի աստղադիտարանը համաշխարհային ճանաչում ստացավ։ Կրկնակի և բազմակի աստղերի վերաբերյալ Ստրուվեի խոր ուսումնասիրությունների արդյունքները տեղ են գտել «Միկրոմետրական չափումներ․․․» (1837) և «Աստղերի միջին դիրքերը» (1852) աշխատություններում։ Ստրուվեին են պատկանում 27 աստղերի պարալաքսների առաջին հուսալի գնահատականները (1822) և a Քնարի անհատական պարալաքսի ճշգրիտ որոշումը (1837)։ Ստրուվեն ստեղծել է աստղաչափության պուլկովյան դպրոցը։ Նրա անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է այսպես կոչված աստղագիտական հաստատունների համակարգ, որը ժամանակին լայն ճանաչում է ստացել։ Ստրուվենը մեծ ավանդ ունի նաև գեոդեզիայի զարգացման գործում։ Նրա ղեկավարությամբ որոշվել է երկրի միջօրեականի մի հատվածի երկարությունը Ռուսաստանի արևմտյան մասում։ Եղել է միջազգային մի շարք ակադեմիաների և ընկերությունների պատվավոր անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Струве, Василий Яковлевич (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. Половцов — СПб.: 1909. — Т. 19. — С. 549—558.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Stieda L. Struve, Wilhelm von (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1893. — Vol. 36. — S. 693–698.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Pavel Alekseevich Korguev
- ↑ Прейсс, Эрнст-Вильгельм (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. Половцов — СПб.: 1905. — Т. 14. — С. 751.
- ↑ В. С. Струве, Отто Васильевич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIа. — С. 834.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 161)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Ստրուվե (աստղագետ)» հոդվածին։ |