Վասյա Կուրոլեսովի արկածները

Վասյա Կուրոլեսովի արկածները (ռուս.՝ Приключения Васи Куролесова), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն ստեղծվել է ըստ հայտնի գրող Յուրի Կովալի համանուն պատմվածքի, ռեժիսոր Վլադիմիր Պոպովի կողմից։ Ֆիլմն ընդհանուր առմամբ հումորային է, աչքի է ընկնում հետաքրքիր սյուժեով, վառ բնավորություններով, թեթև, պայծառ պատկերներով[1]։

Վասյա Կուրոլեսովի արկածները
ռուս.՝ Приключения Васи Куролесова
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրդետեկտիվ և նկարված անիմացիոն ֆիլմ
Հիմնված էՎասյա Կուրոլեսովի արկածները
ՌեժիսորՎլադիմիր Պոպով
ՍցենարիստՅուրի Կովալ և Վլադիմիր Պոպով
ՀնչյունավորումՎերա Վասիլևա, Միխայիլ Կոնոնով, Յուրի Յակովլև, Լև Դուրով, Բորիս Նովիկով, Վյաչեսլավ Նևիննի և Եվգենի Լեոնով
Բեմադրող նկարիչԱրկադի Շեր
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն27 րոպե
Թվական1991

Սյուժե

խմբագրել

Երիտասարդ գյուղացի տղա Վասյա Կուրոլեսովը գալիս է քաղաք` շուկա, որպեսզի խոզ գնի, բայց խաբվում է սև բեղերով (Կուրոչկին) մեկի կողմից, որը խոզի փոխարեն նրան է տալիս շներով լի պարկ։ Տուն գալով` Վասյան տեսնում է, որ պարկից մեղրի հոտ է գալիս, իսկ շան ականջում մեղու է գտնում։

Հաջորդ օրը Վասյան բեղեր է կպցնում և նորից գնում է շուկա, բայց խարդախ Կուրոչկինը տեսնում է նրան և ճանաչում է։ Վասյային ձերբակալում է ոստիկանության ավագ Տարականովը։ Վերջինս Վասյային կասկածում է խաբեբայության մեջ, որը կատարել է Կուրոչկինը, ում բեղերը նույնպես կպցրած էին և հիմա հանված են։ Կուրոչկինը իր հերթին պատմում է պատմությունը ճիշտ հակառակ կերպով. իբր թե Վասյան ինքն է խաբել Կուրոչկինին և տվել է նրան չարաբաստիկ պարկը։ Վասյային ձերբակալում են։ Ձերբակալվածների սենյակում նա ծանոթանում է ոմն Բատոնի հետ։

Մեկ օր անց ոստիկանության բաժին է գալիս ոստիկանության կապիտան Բոլդիրևը և ասում է, որ Վասյան շատ երիտասարդ է, իսկ հանցագործը ավելի տարիքով էր, ըստ նկարագրությամբ Կուրոչկինը ճանաչվում է որպես փնտրվող հանցագործ։ Կուրոլեսովը կիսվում է իր մտքերով պարկի հոտի վերաբերյալ, և Բոլդիրևը որոշում է գործին կցել Վասյային և շանը (որին գլխավոր հերոսը անվանել էր Մատրոս) նախաքննությանը։

Հոտոտելով այդ պարկը` Մատրոսը բերում է Բոլդիրևին և Վասյային այն տան մոտ, որտեղ կան փեթակներ։ Պատուհանից նրանց տեսնում է Կուրոչկինը։ Վասյան անզգուշաբար ձախողում է ծրագիրը` առանց մտածելու պատասխանելով Կուրոչկինի` «Ո՞վ կա այնտեղ» հարցերին, պատասխանելով` «Ջրմուղի աշխատակիցներն են»։ Կուրոչկինը փախչում է։ Կապիտանը և Վասյան սկսում են ստուգել տունը, ուշադրություն դարձնելով յոդի սրվակին, որի պիտակի վրա նշված էր, որ այն վաճառվել էր Տարասովկա գյուղի դեղատանը։ Տանը հայտնվում է Բոլդիրևի հին ծանոթը` փոքր մասշտաբի խաբեբա Ռաշպիլը, որը շուկայում ապակի է վաճառում (ավելի շուտ նա Կուրոչկինի խնդրանքով շեղել էր Վասյային, մինչև ինքը` Կուրոչկինը վազել էր Տարականովի հետևից)։ Նա վախեցած է, բայց չի ուզում հայտնել կապիտանին մանրամասները։

Բոլդիրևը հրամայում է Ռաշպիլին չհեռանալ տնից։ Տունը հսկում են, որը մինչև գիշեր ոչ մի արդյունք չի տալիս։ Միևնույն ժամանակ Մատրոսը շատ է վախեցնում Վասյային։ Բոլդիրևը հրամայում է Վասյային և Մատրոսին գնալ տուն։

Էլեկտրական երկաթուղում Վասյային հանդիպում է Բատոնը և նրան առաջարկում է դառնալ իր գողության հանցակիցը։ Վասյան հրաժարվում է, և Բատոնն իջնում է «Տարասովկա» կայարանում։ Հիշելով Տարասովկայի յոդի մասին` Վասյան վազում հասնում է Բատոնի ետևից, և նա տանում է նրան մեկ այլ տուն, որտեղ տեղի է ունենում հանցագործների հանդիպումը։ Ռաշպիլն ինչ-որ կերպ արդեն այնտեղ է լինում. նա ճանաչում է Վասյային և Բատոնին հայտնում է իր դժգոհությունը։ Նա պատասխանում է, որ ինքը մեղավոր չէ։ Վասյան հասկանում է, թե ուր է ընկել, և փորձում է վնասազերծել հանցագործներին, բայց փոխարենը նրա վրա են թափվում կաթսաները։

Այդ պահին գալիս է Կուրոչկինը։ Վասյան փորձում է խաբել, թե իբրև տունը դարանակալված է։ Սակայն իրականում տուն են ներխուժում սկզբում Մատրոսը, իսկ հետո` Տարականովը և Բոլդիրևը (որոնք, հնարավոր է, հետևել են Ռաշպիլին)։ Ռաշպիլին և Բատոնին ձերբակալում են, սակայն Կուրոչկինը մատվում է իր մոտ գտնվողներին, և նա նորից կարողանում է փախչել, իսկ մյուս մարդկանց, իհարկե, ձերբակալում են։ Վասյան վազում է Մատրոսի հետևից, որը հետքերով բերում է նրան «Տարասովկա» կայարան, որտեղ Վասյան Կուրոչկինի գլխին է հագցնում մետաղական աղբարկղը` դրանով վնասազերծելով նրան։

Ոստիկանությունում հասկանալով, որ Կուրոչկինը չի ասի, թե որտեղ է գումարը, Բոլդիրևը ասում է հետևյալ արտահայտությունը` «Գումարից հոտ չի գալիս»։ Բացառի հասկանալով այս բառերի իմաստը` Վասյան հոտոտում է գումարը, և հասկանում է, որ գումարը թաքնված է փեթակներում։ Գլխավոր հերոսին և շուն Մատրոսին, որը դարձել էր նրա ընկերը, Բոլդիրևը և Տարականովը տանում են գյուղ, իրենց հետ վերցնելով գումարով փեթակները։ Բոլդիրևն առաջարկում է Վասյային աշխատել ոստիկանությունում։ Վերջինս արդեն ստացել էր խոստացած պարգևը` գրպանի ժամացույցը։ Բաժանման ժամանակ նա, նայելով իր ժամացույցին, հայտնում է Բոլդիրևին, որ հիմա ժամը 18:40 րոպե է, և գնում է տուն։

Ֆիլմի վրա աշխատել են

խմբագրել

Հեղինակներ

խմբագրել

Հնչյունավորում

խմբագրել
  • Միխայիլ Կոնոնով` Վասյա Կուրոլեսով
  • Վերա Վասիլևա` Եվլամպիևվնա, Վասյայի մայրը
  • Լև Դուրով` Ռաշպիլ, ապակի վաճառող խաբեբա
  • Բորիս Նովիկով` Կուրոչկին, շուկայում խոզուկների փոխարեն շուն վաճառող խաբեբա
  • Վյաչեսլավ Նեվիննի` ավագ Տարականով / Տարասովկա հին երկաթուղի
  • Եվգենի Լեոնով` Բատոն, խաբեբա
  • Յուրի Յակովլև` կապիտան Բոլդիրև

Գործող անձիք

խմբագրել

Վասյա Կուրոլեսով

խմբագրել
  • Գյուղացի տղա։ Սիրում է առևտրով զբաղվել։ Մեխանիկ է, սիրում է տեխնիկա։ Ապրում է մայրիկի հետ։ Նա չի սիրում խոզուկներ։ Խելացի է և անկախ։

Կարմանովյան միլիցիա

խմբագրել
  • Կապիտան Բոլդիրևը փորձառու խուզարկու է, օպերատիվ և գերազանց հոգեբան է։
  • Միլիցիայի ավագ Տարականովը Բոլդիրևի օգնականն է։ Արտաքինից պարզ է և բարեհոգի, բայց առանձնանում է գերազանց ջանասիրությամբ։ Ի տարբերություն Բոլդիրևի, նա չի բաժանվում ոստիկանության հագուստից։ Չնայած նրան, որ նա կոչվում է «ավագ», նա հագնում է ոստիկանության «ավագ սերժանտի» աստիճանին համապատասխան հագուստ (նույն սխալը գրքում Վիկտոր Չիժիկովի նկարազարդումների մեջ է)։

Հանցագործ տարրեր

խմբագրել
  • «Սև բեղերով» կոչվող Կուրոչկինը վտանգավոր հանցագործ է (խորամանկ, գող, ավազակ), խմբավորման ղեկավար, ով անընդհատ հրազեն է օգտագործում ցանկացած պատճառով։
  • «Ռաշպիլը» հանցագործ և կռվարար, ապակեգործ, անփույթ և անսանձ մարդ, կրում է շապիկ և գլխարկ։ Հին խորամանկներից մեկը, Կուրոչկինի գլխավոր օգնականն է։ Նա իր հետ ունի դանակ, որը կարող է գործի դրվել, բայց Վասյան վնասազերծում է նրան Մատրոսի, Բոլդիրևի և Տարականովի օգնությամբ։
  • Բատոնը ևս Կուրոչկինի օգնականն է, գողության մասնագետ։ Դեմքի բարեհոգի արտահայտությամբ է, կրում է թանկ և ամուր կոշիկներ։ Ընկերների չափ չար չէ, բայց մի քիչ բթամիտ է։
  • Եվլամպիևնա, Վասյայի մայրը։
  • Մոտրոս, Վասյայի շունը։
  • Տարասովկայի երկաթգծի ծեր աշխատողը։

Ռադիոբեմադրություն

խմբագրել

Մւոլտֆիլմի հնչյունավորման վրա 1981 թվականին ստեղծվել է ռադիոբեմադրություն (տեքստը կարդում է Ա. Պոժարովը, դերերը հնչյունավորել են Եվգենի Լեոնովը, Յուրի Յակովլևը, Մ. Կոնոնովը, Բ. Նովիկովը և այլն, սցենարի հեղինակները Յու. Կովալն ու Վլադիմիր Պոպովն են, կոմպոզիտորը` Ե. Կռիլատովը)։ 1995 թվականին այս ձայնագրությունը «Տվիկ Լիրեկ» ընկերության կողմից թողարկվել է ձայնասկավառակներով, 2002 թվականին՝ CD ձևաչափով, նաև որպես ռադիոբեմադրություն հեռարձակվել է Ռուսաստանի ռադիոյով։

Վերաթողարկում

խմբագրել

1980-ական թվականներին «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագիրը» սկսել է մուլտֆիլմը թողարկել SECAM համակարգի տեսաերիզներով։ 1990-ական թվականներին մուլտֆիլմը վերաթողարկվել է «Խոշոր պլան» ընկերության կողմից։ 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» հավաքածուներում։

2002 թվականին այն VHS և DVD ձևաչափերով թողարկվել է մուլտֆիլմերի «Լրտեսական կրքեր» հավաքածուում։

2008 թվականի հոկտեմբերի 28-ին կրկին DVD ձևաչափով մուլտֆիլմը թողարկվել է «Խոշոր պլան» ընկերության պատրաստած մուլտֆիլմերի հավաքածուում` «Չսովորած դասերի երկրում», «Վերադարձրեք Ռեքսին», «Ծիածան», «Մենք Շերլոկ Հոլմսի հետ», «Ակադեմիկոս Իվանով» մուլտիֆլմերի հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել