Վարազդատ Մակարի Ղուլիկյան (հունվարի 10, 1921(1921-01-10)[1], Ղզլքիլիսա, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան[1] - անհայտ), Փառքի 3 աստիճանների ասպետ, ավագ սերժանտ, ԽՄԿԿ անդամ (1943

Վարազդատ Ղուլիկյան
հունվարի 10, 1921(1921-01-10)[1] - անհայտ
ԾննդավայրՂզլքիլիսա, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումավագ սերժանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Փառքի առաջին աստիճանի շքանշան Փառքի երկրորդ աստիճանի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

1942 թվականից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի կազմում, որպես սակրավորների ջոկի հրամանատար։ Փառքի շքանշաններին արժանացել է Մալգոբեկի համար մարտերում ականապատված դաշտերը վնասազերծելու, Օդերն առաջիններից անցնելու և դիվիզիայի գետանցն ապահովելու, Բեռլինի Հումբոլդհայն պարկի ամրոցի պատնեշը պայթեցնելու համար։ 1946 թվականին զորացրվել է, աշխատանքի անցել հայրենի գյուղի, ապա Ղուշչիի խորհրդային տնտեսությունում։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 51