Վարաժնունիներ
Վարաժնունի (հայտնի է նաև որպես Վարազնունի)՝ նախարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում։
Վարաժնունիներ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ և նախարար |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | Մեծ Հայք |
Տիրույթներ | Վարաժնունիք գավառ |
Տիտղոսներ | արքունի որսապետ |
Հիմնադիր | Վարաժ կամ Վարազ |
Մեծագույն ներկայացուցիչ | Փիլարտոս Վարաժնունի |
Հիմնում | մ.թ.ա. 2-րդ դար |
Ավարտ | 12-րդ դար |
Ազգային պատկանելիություն | հայ |
Ըստ Մովսես Խորենացու հաղորդած ավանդախառն տեղեկության, տոհմի անվանադիրն եղել է Գեղամ նահապետի շառավիղ, Դատ իշխանի որդի Վարաժը (մ.թ.ա. II դար), որը վարել է արքունի որսապետության գործակալությունը։ Վարաժնունիների ժառանգական տիրույթն եղել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառը։ Վարաժնունիների տոհմական տոտեմն էր վարազը։
Զորանամակի համաձայն՝ Վարաժնունիները հայկական բանակին տվել են 300 հեծյալ մարտիկ։ IX դ Վարաժնունիները հիշատակվում են նաև Վասպուրականում։ Ըստ Թովմա Արծրունու, Վարաժնունիներից Մլեահ, Ռստոմ և Վարազշապուհ իշխանները մասնակցել են արաբական պատժիչ զորքերի դեմ մարտերին։ Նրանցից Ռստոմը հետագայում արժանացել է Վասպուրականի տանիտերության պատվին։ 890-ական թթ. Վարաժնունիներից հիշվում է Արշակ իշխանը, որին Ավշին ոստիկանի սրից փրկել են Վասպուրականի իշխանուհիները։ Տոհմի խոշորագույն ներկայացուցիչն է համարվում Փիլարտոս Վարաժնունին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |