Վարուժան Հախբանդյան
Վարուժան Ախբանդյան (հայտնի է նաև որպես Վարուժան, պարս.՝ واروژان պարս.՝ واروژ هاخباندیان, դեկտեմբերի 4, 1936, Ղազվին, Իրան - սեպտեմբերի 17, 1977, Թեհրան, Իրան), իրանցի երգահան, կոմպոզիտոր և գործիքավորող[1]։ Իրանում փոփ երաժշտության հիմնադիրներից մեկը[2][3][4]։
Վարուժան Հախբանդյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1936 Ղազվին, Իրան |
Երկիր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1977 (40 տարեկան) Թեհրան, Իրան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երգերի հեղինակ |
Լեյբլ | Caltex Records, Taraneh Records և Avang Music |
Ստորագրություն | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ղազվինում 1936 թվականի դեկտեմբերի 4-ին։
Մոր մահից հետո երկու տարեկանում տեղափոխվել է Թեհրան, որի խնամակալությունը վստահվել է տատիկին։ Յոթ տարեկանում Վարուժանը ընդունվում է իտալական գիշերօթիկ դպրոց և այնտեղ մնում մինչև վեցերորդ դասարանի ավարտը։ Նախնական կրթություն ստանալուց և Թեհրանի բարձրագույն երաժշտական դպրոցում սովորելուց հետո, երաժշտության նկատմամբ իր մեծ հետաքրքրության պատճառով, մեկնել է ԱՄՆ՝ ուսումը շարունակելու և այնտեղ երեք տարի երաժշտություն է սովորել։
Վերադառնալով Իրան՝ Վարուժանը երկու տարի գնացել է Ահվազ և երաժշտություն դասավանդել հայկական դպրոցում, իսկ այս երկամյա շրջանից հետո վերադարձել է Թեհրան[5]։
1950-ականներին իրանական ժամանակակից երաժշտության երաժշտական ճաշակը աստիճանաբար թեքվել է դեպի փոփ երաժշտություն, և Վարուժանը դարձել է անգերազանցելի անձնավորություն այս տեսակի երաժշտության մեջ։ Ստեղծել է և՛ իր մեղեդիները, և՛ այլ ստեղծագործությունների մշակումներ։
Ախբանդյանն առաջին անգամ երաժշտություն է գրել Սամուիլ Խաչիկյանի «Սպիտակ դժոխք» ֆիլմի համար։ Կինոերաժշտության բնագավառի նկատմամբ հետաքրքրությունը նրան դրդել է մասնագիտորեն զբաղվել այս գործով։ Որպես այս փորձերի շարունակություն՝ նա Բաբակ Աֆշարի, Փարվիզ Աթաբաքիի և Էսֆանդիար Մոնֆարեդզադեի հետ ստեղծել է Ալի Խաթամիի «Հասան Քեչել» ֆիլմի սաունդթրեքը, որը հայտնի է որպես իրանական կինոյի առաջին երաժշտական ֆիլմը։
Ախբանդյանն իր կարիերան սկսել է ռադիոյի համար երգեր մշակելով, այնուհետև ընտրվել է «Զանգոլեխա» հեռուստահաղորդումներից մեկի երգահան[6]։
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Վարուժանը երաժշտություն է գրել 25 ֆիլմի և երկու հեռուստասերիալի համար[7]։ Ընդհանուր առմամբ, հեղինակել է, ներառյալ մշակումները, ավելի քան 100 երգ[8]։
Մահացել է 1977 թվականի սեպտեմբերի 17-ին սրտի կաթվածից։ Թաղվել է Բուրաստանի հայկական գերեզմանատանը[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Metason. «واروژان». ArtistInfo (անգլերեն). Վերցված է 2024-09-09-ին.
- ↑ «سالگرد درگذشت واروژ هاخباندیان، آهنگساز نوین ایران». «Цитата: از او به عنوان «پدر ترانهسازی نوین ایران» نیمای ترانههای ایران نیز نام»
- ↑ «واروژان - ایران پدیا». www.iran-pedia.org (պարսկերեն). Վերցված է 2024-09-09-ին. «Цитата: «واروژ هاخباندیان» معروف به «واروژان» از بنیانگذاران موسیقی پاپ در ایران است که با»
- ↑ «واروژان هاخباندیان - بیوگرافی واروژان هاخباندیان | مشخصات». moshakhasat.ir. Վերցված է 2024-09-09-ին. «Цитата: بنیان گذاران موسیقی پاپ بود»
- ↑ «واروژ هاخباندیان با نام هنری واروژان آهنگساز و تنظیم کننده مشهور ارمنی تبار». شرق (պարսկերեն). 2024-09-09. Վերցված է 2024-09-09-ին.
- ↑ ««واروژ هاخباندیان» ملقب به «واروژان» مرد آهنگها». پرستو (պարսկերեն). Վերցված է 2024-09-09-ին.
- ↑ «واروژان – اطلس اقلیتهای دینی ایران» (պարսկերեն). Վերցված է 2024-09-09-ին.
- ↑ «آواهای کمشنیده از دیروز تا امروز • واروژان – DW – ۱۴۰۲/۹/۱۴». dw.com (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2024-08-05-ին. Վերցված է 2024-09-09-ին.
- ↑ «واروژان – اطلس اقلیتهای دینی ایران» (պարսկերեն). Վերցված է 2024-09-09-ին.