Վերածնվող Հայաստան կուսակցություն
Վերածնվող Հայաստան (կրճատ՝ ՎՀԿ), հայկական քաղաքական կուսակցություն, ստեղծվել է 2021 թվականի մարտի 20-ին։ Կուսակցության առաջնորդը Վահե Ա. Հակոբյանն է։
Վերածնվող Հայաստան | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Վահե Հակոբյան |
Կարգախոս | «Անվտանգություն, արդարություն, աշխատանք» |
Հիմնադրված | մարտի 20, 2021 |
Գաղափարախոսություն | ռեգիոնալիզմ, Խառը տնտեսության տեսություն և հայկական ազգայնականություն |
Պաշտոնական գույն(եր) | կապույտ սպիտակ |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Ազգային պատկանելություն | Հայաստան դաշինք |
Կայք | vhk.am |
Կուսակցության վարչության անդամներ են՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։ Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամներն են Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը և Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը[1]։
Պատմություն
խմբագրել2021 թվականի մայիսին «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը[2]։ Դաշինքը կոչվեց «Հայաստան դաշինք»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վերածնվող Հայաստան կուսակցություն». www.pastinfo.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
- ↑ ««Վերածնվող Հայաստան»-ը հայտարարում է ընտրություններին ՀՅԴ-ի հետ դաշինքով մասնակցելու մասին՝ Քոչարյանի գլխավորությամբ». Ազատություն ռ/կ. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքէջը Արխիվացված 2021-05-08 Wayback Machine