Առուշ Առուշանյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուշանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Առուշ Առուշանյան (մարտի 12, 1991(1991-03-12), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, Գորիսի քաղաքապետ։

Առուշ Առուշանյան
Դրոշ
Դրոշ
Գորիսի քաղաքապետ
 
Կուսակցություն՝ Վերածնվող Հայաստան կուսակցություն
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (2009) և Գորիսի պետական համալսարանը (2011)
Մասնագիտություն՝ ձեռնարկատեր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 12, 1991(1991-03-12) (33 տարեկան)
Ծննդավայր Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Առուշանյանի պատկերով նախընտրական պաստառներ (Խնձորեսկ)

Ներկայումս Վերածնվող Հայաստան կուսակցության վարչության անդամ է[1][2]։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1991 թվականի մարտի 12-ին Գորիս քաղաքում, Սյունիքի մարզ, Հայաստան։

1997-2007 թվականներին սովորել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում։

2007 թվականին ընդունվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի ազգային տնտեսագիտության ֆակուլտետը և սովորել մինչև 2009 թվականը։ Ելնելով նպատակահարմարությունից՝ 2009 թվականին տեղափոխվել է Գորիսի պետական համալսարան՝ տնտեսագիտության ֆակուլտետ և ավարտել 2011 թվականին, որպես տնտեսագիտության բակալավր։

2012 թվականին ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան,ապա ավարտել 2014 թվականին։

2008 թվականի օգոստոսին հիմնադրել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ն։

«Գոր Մետալ» ՍՊԸ-ի տնօրենն է, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։

2016 թվականից ՀՀԿ անդամ է։ 2016 թվականի ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններում ընտրվել է Հայաստանի ԱԺ պատգամավոր։ 2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել[3]։

2020 թվականի դեկտեմբերի 21-ին Առուշ Առուշանյանին մեղադրանք է ներկայացվել և արգելանքի տակ է առնվել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ թույլ չտալու համար[4][5]։

2021 թվականին ստեղծված Վերածնվող Հայաստան կուսակցության վարչության անդամ է[1][2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Վարչություն – Վերածնվող Հայաստան Կուսակցություն». Արխիվացված է օրիգինալից 2021-05-16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  2. 2,0 2,1 LLC, Helix Consulting. «Այսօր սյունեցին ամեն օր իր կաշվի վրա զգում է՝ ինչ է նշանակում ապրել թշնամու կողքին, տեսնել նրանց զինվորականներին 2մ հեռավորությունից.Վահե Հակոբյան». www.pastinfo.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  3. «Սյունիքի մարզպետարան». syunik.mtad.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել». yerevan.today. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել Գորիսի քաղաքապետին, հատուկ ուժեր են ուղարկել. Mediaport». yerevan.today. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.