Վերգինե Թառայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թառայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վերգինե Մակարի Թառայան (նոյեմբերի 6 (19), 1905[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 15, 1985[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1956), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 1956 թվականից[3]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։
Վերգինե Թառայան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6 (19), 1905[1][2] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 15, 1985[2] (79 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1][2] և ՀՀ ԳԱԱ[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան (1929)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1][2] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր[1][2] (1954) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելՎերգինե Թառայանը ծնվել է 1905 թվականին Թիֆլիսում։ 1924-1929 թվականներին սովորել է Թիֆլիսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի քիմիա-դեղագործության բաժնում։ 1929 թվականից աշխատել է Երևանի ժողտնտխորհի կենտրոնական քիմիական լաբորատորիայում, որտեղ շուրջ երկու տարի զբաղվել է հանքանյութերի անալիզով։
1933 թվականին աշխատել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի ընդհանուր քիմիայի ամբիոնում որպես ասիստենտ[4], 1935-1938 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղում։ 1938 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1939 թվականին ստացել է դոցենտի կոչում։
1938-1942 թվականներին, 1946-1954 թվականներին և 1962-1977 թվականներին Թառայանը եղել է ԵՊՀ վերլուծական քիմիայի ամբիոնի վարիչ, 1961-1964 թվականներին՝ քիմիայի ֆակուլտետի դեկան։ 1965 թվականից ԽՍՀՄ ԳԱ վերլուծական քիմիայի գիտական խորհրդի անդամ, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ, «Հայկական սովետական հանրագիտարանի» խորհրդի անդամ։
Գործունեություն
խմբագրելԹառայանը ձեռնարկել է նոր գիտական աշխատանքներ մերկուրոմիացությունների վերականգնող հատկությունների ուսումնասիրության ուղղությամբ, մշակել բազմաթիվ տարրերի և իոնների որոշման նոր եղանակներ, ստեղծել ծավալային անալիզի նոր եղանակ՝ մերկուրոռեդուկտոմետրիան։ 1967 թվականից զբաղվել է նաև հազվագյուտ տարրերի, ազնիվ մետաղների միկրոքանակների որոշման լուծահանման-լուսաչափական նոր եղանակների ուսումնասիրությամբ։ Հիշարժան են նրա հիմնային ներկանյութերի և հետերոպոլիթթուների փոխազդեցության համալիր ուսումնասիրությանը նվիրված աշխատությունները։ Հեղինակ է ավելի քան 200 աշխատության և մենագրությունների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է շուրջ 30 թեկնածուական ատենախոսություն[5]։
Մրցանակներ, պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1961 թ.
- «Պատվո նշան» շքանշան
Երկեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ ՀՀ ԳԱԱ, Վերգինե Մակարի Թառայան
- ↑ Վերգինե Թառայանի մասին ԵՊՀ կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Խնդրագիրք անալիտիկ քիմիայի դասընթացի(չաշխատող հղում)
- ↑ Меркуроредуктометрия: Меркурометрия как редуктометрический метод титриметрического анализа(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերգինե Թառայան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 142)։ |