Վիգան (անգլ.՝ City of Vigan, իսպ.՝ La Ciudad de Vigan, Ciudad Fernandina de Vigan, թագ․՝ Lungsod ng Vigan), Ֆիլիպինների Հարավային Իլոկոս նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը ընդգրկում է 11 կմ² տարածք։ Բնակչությունը 53,879 մարդ է (2015)[2]։ Բնակչության խտությունը կազմում է 4,295 մարդ/կմ²։

Բնակավայր
Վիգան
անգլ.՝ City of Vigan
Դրոշ

ԵրկիրՖիլիպիններ Ֆիլիպիններ
ՀամայնքIlocos Sur?
Հիմնադրված է1572 թ.
Մակերես25,12 կմ²
ԲԾՄ69 մետր
Բնակչություն53 935 մարդ (մայիսի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ77
Փոստային դասիչ2700
Պաշտոնական կայքvigancity.gov.ph
Վիգան (Ֆիլիպիններ)##
Վիգան (Ֆիլիպիններ)

Քաղաքը գտնվում է Լուսոն կղզու արևմտյան ափին և ուղղված է դեպի Հարավչինական ծովը։ Կառուցվել է տարբեր ոճերով, ճարտարապետության մեջ համակցված են ինչպես իսպանական, այնպես էլ արևելյան տարրեր։

Պատմություն

խմբագրել

Վիգանը գտնվում է մի կղզու վրա, որը ցամաքի հիմնական զանգվածից առանձնացված է երեք գետերով՝ Աբրա, Մեստիսո և Գովանտես։ Դեռ իսպանացիների գալուց առաջ, այս տարածքի բնակչությունը առևտուր է արել չինացի վաճառականների հետ։ Ասիայի երկրներից տարբեր ապրանքներ են բերվել այստեղ՝ լեռնային շրջանների ժողովուրդների կողմից արդյունահանվող ոսկու, մոմի և այլ ապրանքների հետ փոխանակելու համար։ Գեներալ-նահանգապետ Գվիդո դե Լավեսարիսի՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ին ուղղված երկու նամակներում ասվում է.

Լավ կլինի ուղարկել կապիտան Խուան դը Սալսեդոյին 70 կամ 80 զինվորի հետ միասին՝ ուսումնասիրելու իլոկանների հողերը Բիգան կոչվող գետի ափերին։

Իսպանացիներն այստեղ են ժամանել 1572 թվականին[3]։ Խուան դը Սալկեդոն հիմնադրել է քաղաքը, որը կոչվել է Վիլյա Ֆերնանդինա դե Վիգան՝ ի պատիվ Ֆիլիպ II-ի որդու՝ արքայազն Ֆերդինանդի։

Սկզբնապես նահանգը, որի կենտրոնը Վիգանն էր, միավորել է մի քանի ժամանակակից նահանգների տարածքները։ Դրանք են Հարավային և Հյուսիսային Իլոկոս, Լա Յունիոն, Աբրա և Լեռնային գավառի մի մասն։ 1576 թվականին, ավգուստինյան վանականների գալուց հետո, սկսվել է շրջանի քրիստոնեացումը։ Այստեղ տեղակայվել է իսպանական կայազոր` հարևան տարածքները վերահսկելու համար։ Սկզբնապես քաղաքը կոչվել է Վիլյա Ֆերնանդինա, այնուհետև՝ Վիլյա Ֆերնադինա դե Վիգան, և վերջում թողել են միայն վերջին մասը։ 17-րդ դարում Վիգանը եղել է Նոր Սեգովիայի արքեպիսկոպոսության կենտրոնը։

Բնակչություն

խմբագրել
Բնակչության թվաքանակը
19031918193919481960197019751980199019952000200720102015
1494517765209392106725990302523197133483385744206745143472464974753879

Կրթությունը Վիգանում

խմբագրել

Քաղաքն ունի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Հյուսիսային Ֆիլիպինների համալսարանը ամենահինն է Հյուսիսային Լուսոնում։ Հյուսիսային Իլոկոսի Սուրբ Պողոսի քոլեջը ամենահին մասնավոր հիմնարար դպրոցն է, որը հիմնադրվել է Վիգանի Սուրբ Պողոսի վանքի քույրերի կողմից։ Վիգանի աստվածաբանական քոլեջը մարզի երկրորդ ամենահին մասնավոր հիմնարար դպրոցն է, որը հիմնադրվել է Աստվածաբանական միության քահանաների կողմից։

Քույր-քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2020 Census of Population and Housing (2020 CPH) Population Counts Declared Official by the PresidentPSA, 2021.
  2. Census of Population (2015). "Region I (Ilocos Region)" Արխիվացված 2019-05-09 Wayback Machine. Total Population by Province, City, Municipality and Barangay. PSA. Retrieved 20 June 2016.
  3. De la Torre, Visitacion (2006). The Ilocos Heritage. Makati City: Tower Book House. էջ 2. ISBN 978-971-91030-9-7.
  4. Lester V. Ledesma. «Sister Cities (Vigan and Melaka living parallel lives)». Cebu Smile. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիգան» հոդվածին։